- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ անձամբ իմ անունից հավաստիացնում եմ, որ մենք հիշում եւ հարգում ենք 1988-ի Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակը։
Սումգայիթը նենգ, դավադիր թուրքի պատասխանն էր հայոց արդար պահանջատիրությանը, արցախահայության խաղաղ պայքարին։ Սումգայիթին հաջորդեցին ջարդեր Բաքվում, Ադրբեջանի այլ բնակավայրերում։ Չբավարարվելով ջարդերով եւ տեղահանություններով՝ Ադրբեջանը չհայտարարված պատերազմ սկսեց հայերի դեմ՝ հարձակումներ գործելով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի եւ Արցախի նկատմամբ։ Միասնական հայությունը հաղթեց պատերազմում՝ արժանապատիվ հրադադարի հասնելով։
Առաջադեմ մարդկությունը գիտակցում է, որ 28 տարի առաջ Սումգայիթում կատարվածն իսկական ցեղասպանություն էր։ Դրա իրագործումը հնարավոր էր դարձել այն պատճառով, որ համայն մարդկության կողմից, միջազգային իրավասու ատյանների եւ դատարանների կողմից չէր ճանաչվել եւ չէր դատապարտվել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ 1915-ի Մեծ եղեռնը։
Դատապարտելով Սումգայիթն ու մնացյալ բոլոր ջարդերը, ցեղային զտման փորձերը՝ ԵԿՄ-ն կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը համախմբվել ազգային խնդիրների շուրջ, լինել միասնական եւ միասնաբար առաջ քաշել ճանաչում, դատապարտում, հատուցում պահանջները։
Աշխարհը հաշվի կառնի մեր պահանջը, աշխարհը հաշվի կնստի մեզ հետ, եթե լինենք միասնական եւ ուժեղ։
Միաժամանակ եռասերունդ երկրապահական ընտանիքի անունից հայտարարում եմ, որ խստորեն դատապարտում ենք թուրք ազերիների այսօրվա պահվածքը՝ սահմանային սադրանքների տեսքով։ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության համար գրոշի արժեք չունի շարքային քաղաքացու կյանքը, եւ նրանք շարունակաբար սադրանքներ են կազմակերպում հայ-ադրբեջանական շփման գծում։ Հայերիս համար, սակայն, թանկ, անգին է ամեն մեկ հայի, ամեն մեկ հայ զինվորի կյանքը, եւ մենք չենք կարող հանդուրժել, որ այս վիճակը շատ երկարի։ Երկրապահը, Արցախյան պատերազմի բոլոր վետերանները պատրաստ են ողջ կարողությունները ներդնել պաշտոնական Բաքվին վճռական հարված հասցնելու գործում։ Հայտնում ենք մեր պատրաստակամությունը։ Ցանկացած պահի, որ նպատակահարմար կգտնի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար ՀՀ նախագահը, Երկրապահը կհայտնվի առաջնագծում։ Մեզ 4 ժամ է հարկավոր՝ հազարավոր երկրապահներով մարտական դիրքերում հայտնվելու համար։ Մենք բոլոր սահմանամերձ բնակավայրերում էլ երկրապահական կուռ կառույցներ ունենք, բոլոր տարածքներում ունենք ԵԿՄ հազարավոր անդամներ:
Իսկ մինչ կգա թուրքին արդար ու դաժան պատիժ հասցնելու ժամը, ես ներողություն եմ խնդրում մարտական առաջադրանք կատարելիս զոհված հայ քաջերի հարազատներից։ Ներե՛ք մեզ, եթե կարող եք։ Վստահեցնում ենք՝ ձեր զավակները գիտակցաբար անմահության ուղին են ընտրել, նրանք հավերժ ապրելու եւ մեծարվելու են սերունդների կողմից։
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյան
Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս
Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ
Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ
ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա
ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել
Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ
Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան
Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում
Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները
«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին
ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն
Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին
Պաշտոնական հաղորդագրություն Արցախից
Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել
ՀՀ գլխավոր դատախազություն. միջնորդագիր
ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել
ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ
Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
Հայտարարություն․ Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև
Թող ինձ դավաճան ասեն, բայց ես էդ որոշումը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյան
Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄՆ
Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով կմեկնեն Թուրքիա