- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօր կայացած նիստում մերժել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումն՝ ընդդեմ պատգամավոր Շուշան Պետրոսյանի վարքագծի:
Հանձնաժողովը որոշել է, որ ֆեյսբուքյան օգատատերերից մեկին ուղղված «աչքերդ կհանեմ...լակոտ» եւ այլ արտահայտություններով պատգամավորը չի խախտել էթիկայի կանոնները:
Հակառակը, ըստ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի՝ Շուշան Պետրոսյանը նպատակ է ունեցել սթափեցնել, սաստել օգտատիրոջը:
Մեր հարցին, թե ի՞նչ հիմքեր են ունեցել այդպես եզրակացնելու՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Մենք ուսումնասիրեցինք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը, արձանագրեցինք, որ դիմումատուն հրաժարվեց ներկայանալ հանձնաժողով՝ հավելյալ մեկնաբանություններ տալու, արձանագրեցինք նաեւ, որ օգտատեր Գայանե Շահինյանը նույնպես հրաժարվեց ներկայանալ հանձնաժողովի նիստին: Եվ նույնիսկ փաստեմ, որ ինքը բողոք չունի եւ զարմանում է, որ իր փոխարեն ուրիշն է դիմում: Մենք անցյալ անգամ լսեցինք նաեւ մեր գործընկերոջը՝ Շուշան Պետրոսյանին, ով ըստ էության մանրամասն ներկայացրեց շարժառիթը՝ մոտիվացիան, եւ ասաց, որ իր նպատակը եղել է ոչ թե որեւէ մեկին սպառնալ եւ առավելեւս վիրավորել, որքան սթափեցնել, սաստել, որովհետեւ իր կարծիքով (եւ մենք համամիտ ենք) միջադեպը, որի մասին արտահայտվել էր օգտատերը՝ հանրային միջադեպ էր: Մենք ուսումնասիրել ենք խնդիրը, խոսել ենք իրավաբանների հետ եւ եկանք այն եզրահանգման, որ Շուշան Պետրոսյանի ձեւակերպումների մեջ չկա սպառնալիք Գայանե Շահինյանի հասցեին եւ նրան ուղղված: Հետեւաբար, այդ տեսանկյունից, այն հարցադրումը, որ Շուշան Պետրոսյանի վարքը խախտում է օրենքը կամ պետք է դիտվի էթիկայի կանոնների խախտում, մենք մերժեցինք դա, որովհետեւ մենք չենք նկատել Շուշան Պետրոսյանի արտահայտությունների մեջ որեւէ սպառնալիք»:
Ինչ վերաբերում է էթիկայի տեսանկյունից որեւէ մեկին վիրավորելուն, ապա, ըստ Հարությունյանի, էթիկայի հարցերի հանձնաժողովին վիրավորանքը գնահատելու իրավասություն վերապահված չէ:
«Մենք չենք բացառում, որ կողմերից մեկը կարող է վիրավորված լինել: Դրա համար ճանապարհը մեկն է. վիրավորվածը կարող է դիմել դատարան՝ ոչ ավել, ոչ պակաս: Մենք ինքներս գտնում ենք, որ Շուշան Պետրոսյանի վարքագծի մեջ էթիկայի կանոնների խախտում չկա»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանին ասել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»: Այս բանավեճի պատճառ էր հանդիսացել Գայանե Շահինյանի ֆեյսբուքյան գրառումը. Արցախում զինծառայողի զոհվելուց հետո նա գրել էր. «Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից...»:
Հ.Գ. Խոսրով Հարությունյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է նաեւ, որ Շուշան Պետրոսյանը չէր գնալու Գայանե Շահինյանի աչքերը հաներ: Լրագրողներից մեկը, հիշեցնելով, որ երբ Առաքել Մովսիսյանի «կբռնաբարեմ» արտահայտությունը էթիկայի խախտում էր դիտվել, ուրեմն նա գնալու էր՝ բռնաբարե՞ր: «Ես չեմ եղել էդ ժամանակ, հավանականություն կար, թե չէ, բայց կար սպառնալիք: Եթե խախտում են նկատել, ուրեմն դա համարել են էթիկայի կանոնների խախտում: Ես այն ժամանակ հանձնաժողովում չեմ եղել»,- հարցից շփոթված վրա է բերել Հարությունյանը, ապա հավելել՝ «Միգուցե, հարկավոր էր պարոն Առաքել Մովսիսյանին հարցնել: Կարող է նա էդպես է սաստում»:

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում


