- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































168-ը գրում է. «Պարել չգիտեմ, երգել՝ նույնպես, բանաստեղծություններ կարդալ՝ առավել ևս: Ժամանակին կարդում էի միայն բալիկներիս համար, ովքեր վերջում պարտադիր լալիս էին: Այնպես որ, չգիտեմ, թե ինչո՞վ ենք մենք այսօր զբաղվելու Ձեզ հետ, սիրելի հանդիսատես: Այս նախագիծը կոչվում է «Ճանապարհ դեպի քեզ»՝ «Дорога к себе», որի ընթացքում այս բեմում գտնվող հերոսները պատմում են իրենց կյանքի անցած ուղու մասին: Ասեմ, որ ես դա վաղուց չեմ արել, և կյանքիս որոշ դրվագներ արդեն ջնջվել են հիշողությունիցս: Ես Հրանտ Թոխատյանն եմ: Ծնվել եմ Երևանում»,- այսպես սկսվեց «Ճանապարհ դեպի քեզ» անունը կրող նախագիծը, որն օրեր առաջ կայացավ «Մոսկվայի տանը»: Ի դեպ, նախագիծն արդեն 7 տարվա պատմություն ունի: Իսկ նախագծի համանուն՝ «Дорога к себе», հեռուստատեսային տարբերակը եթեր է հեռարձակվում Հ2 հեռուստաալիքով: Տվյալ երեկոն Հրանտ Թոխատյանի հետ եթերում կլինի մարտի 5-ին: Այն իր ձևաչափով նման է «Կուլտուրա» հեռուստաալիքի «Линия жизни» հաղորդաշարին, որի ընթացում ճանաչում և իրենց բնագավառում ձեռքբերումներ ունեցող մարդիկ հանդիսատեսին պատմում են իրենց անցած ուղու մասին:
Հայրս և մայրս չպետք է հանդիպեին, բայց …
«Աշխարհի ամենալավ հայրն ու մայրն իմն են եղել, որոնք, ցավոք, լքել են ինձ՝ թողնելով մենակ՝ առանց քրոջ և եղբոր: Փոխարենը՝ ես ունեմ հրաշալի ընկերներ, որոնց թվին են դասվում նաև իմ երկու որդիները՝ Արամը և Հայկը, ովքեր այսօր այստեղ են: Հաճելի կլիներ, որ թոռնիկս էլ այսօր ներկա լիներ, սակայն դժվար թե նրան հետաքրքրեր այս ամենը. նա ընդամենը 2 ամսական է: Հայրս վարորդ էր, մայրս՝ ինտելիգենցիայի ներկայացուցիչ՝ բարձրագույն կրթությամբ: Թվում էր՝ նրանք չպետք է հանդիպեին, սակայն, ինչպես լինում է հետաքրքիր դրամատուրգիայով ֆիլմերում, հանդիպեցին: Բնականաբար, նրանց ընտանիքները դեմ էին այդ հանդիպումներին: Սակայն հայրս և մայրս որոշում են փախչել, որի արդյունքում էլ ծնվեցի ես: Ցավոք, մայրս շատ վաղ հեռացավ կյանքից: Ես և հայրս մնացինք մենակ: Վարորդ լինելով հանդերձ՝ հայրս հիանալի պարում էր, երգում էր, զբաղվում էր մոդելավորմամբ: ԽՍՀՄ չեմպիոն էր ավտոռալիում: Ահա այդպիսի լեգենդար հայր եմ ունեցել»: Կարսի տան բանալիները թոռանս եմ փոխանցելու՝ Հրանտ Արամի Թոխատյանին…
«Երկար ժամանակ երկմտում էի՝ գնա՞լ Կարս, թե՞ ոչ: Միշտ երազում էի տեսնել իմ պապական տունը, սակայն ինչ-որ բան ինձ շարունակ ետ էր պահում: Ի վերջո, ընկերներիս հետ գնացի Կարս: Եվ շնորհիվ իմ հորաքրոջ, ով այնքան էր պատմել Կարսի մեր տան մասին, հեշտությամբ գտա դեպի իմ տուն տանող ճանապարհը: Մեր տունը մինչ օրս կանգուն է: Ավելին ասեմ, ես ունեմ այդ տան բանալիները: Պապիս և հորս բախտը բերել էր. նրանք իրենց ընտանիքների միակ որդիներն են եղել, և այդ տան բանալիները հեշտությամբ փոխանցվել են սերնդեսերունդ: Իմ դեպքն այլ է. երկու որդի ունեմ, չգիտեմ, թե ո՞ւմ եմ փոխանցելու Կարսի մեր տան բանալիները: Ըստ երևույթին՝ թոռանս, Հրանտ Արամի Թոխատյանին»:
Ինձ թույլ չտվեցին մտնել մեր տուն
«Ցավոտ էր կանգնել պապական տան առջև, որտեղ դու այլևս հյուր ես: Ավելի սարսափելի ոչինչ չի լինում, քան լինել հյուր քո իսկ տանը: Աչքիդ առաջ անցնում են բոլոր այն հարազատներդ, ովքեր ժամանակին ապրել են այդ տանն ու ապրեցրել այդ տունը: Այնտեղ այսօր ապրում է քրդերի ընտանիք: Ինձ թույլ չտվեցին տուն մտնել: Շատ քաղաքավարի կերպով բացատրեցին, որ չեն ցանկանում, որ ես ներս մտնեմ: Ինձ ընդունեցին տան բակում, հյուրասիրեցին, բայց ներս չթողեցին: Չթույլատրեցին անգամ բակի ծառից շիվ պոկել կամ քար վերցնել՝ ի հիշատակ: Տխուր էր այդ ամենը: Նույնիսկ չփորձեցի բանալիները դարպասի կողպեքի մեջ մտցնել, քանի որ դարպասը վաղուց արդեն այլ էր: Կարծում եմ՝ այդ ճանապարհորդությունը դեպի Կարսի մեր տուն լիովին համապատասխանում է «Дорога к себе» արտահայտության մտքին:
Ես կվերադառնամ
«Անպայման ուզում եմ վերադառնալ մեր տուն՝ արդեն որդիներիս հետ: Վստահ եմ, որ նրանք պետք է տեսնեն այդ տունը: Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա, թե որտեղից է գալիս: Շատ կարևոր է ճանաչել սեփական արմատները, զգալ այն: Ահա թե ինչով են կարևոր տատիկներն ու պապիկները, նրանց հեքիաթները, պատմությունները: Ես ինքս, երբ ամուսնացել եմ, առանձին եմ ապրել: Բայց հայրական օջախի, կլոր սեղանի շուրջ ընտանյոք հանդերձ հավաքվելու գաղափարը շատ կարևոր է ինձ համար»:
«Հայաստան համահայկական հիմնադրամ»
«Արդեն բազում տարիներ վարում եմ «Հայաստան համահայկական հիմնադրամի» հեռուստամարաթոնը: Ոմանք այն վարկաբեկում են, ոմանք էլ՝ գովում: Անձամբ ես շատ շնորհակալ եմ այդ ֆոնդին: Այսօր պարզապես պետք է գնալ Ղարաբաղ և տեսնել, թե շնորհիվ այդ հիմնադրամի՝ որքան մեծ ու հսկայական աշխատանք է արվել: Բայց միևնույն է, մարդիկ շարունակում են քննադատել այն: Շատ անգամներ իմ հասցեին ևս մեղադրանքներ և վիրավորանքեր են հնչում: Անգամ ասում են, թե հաղորդումը վարելու համար հասույթի 10 տոկոսն ինձ եմ վերցնում: Եթե դա այդպես լիներ՝ հիմա առնվազն երկու թատրոն էի կառուցել Երևանում:
Дети капитана Гранта
«Տարիներ առաջ, երբ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահն Արկադի Ղուկասյանն էր, ինձ էր դիմել՝ ասելով. «Դու, արդեն 20 տարի է՝ վարում ես այս մարաթոնն անվճար: Անում ես մի աշխատանք, որը քեզ համար կարևոր է: Մենք որոշել են քեզ նվեր մատուցել: Մեր կառավարությունը որոշել է քեզ տուն նվիրել Ղարաբաղում»: Սակայն ես նրան ասացի. «Դրա կարիքը չկա. ես իմ տունն ունեմ Երևանում: Միևնույն է, ես Ղարաբաղում չեմ ապրելու: Իմաստ չկա տուն ունենալու: Սակայն մեկ այլ խնդրանք ունեմ: Տվեք ինձ կապիտանի կոչում»:
Նա երկար չէր կարողանում հասկանալ, թե ի՞նչ եմ անում այդ կոչումը: Հետո, այնուամենայնիվ, ասաց. «Համաձայն եմ: Միայն ասա, թե ինչո՞ւ»:
Ասացի՝ ուզում եմ, որ այսուհետ իմ երեխաներն էլ կոչվեն «Дети капитана Гранта»:
Երևանիս բոլոր որոշումներն արդեն իսկ կայացված են
«Չէի համաձայնի լինել այսօրվա Երևանի քաղաքապետ: Ոչ այն պատճառով, որ չեմ սիրում իմ քաղաքը: Ով էլ լինի այսօրվա Երևանի քաղաքապետը, նա չի կարող անել այն, ինչի մասին մենք երազում ենք: Նրան պարզապես թույլ չեն տա: Այդ իսկ պատճառով ես չէի համաձայնի: Բոլոր որոշումներն արդեն իսկ կայացված են: Ցավալի է, երբ իմ կոլեգաներից ոմանք, իմանալով, որ ոչինչ չի փոխվելու՝ ավելորդ աղմուկ են բարձրացնում մամուլում իրենց անձի շուրջ, իբրև թե պայքարում են: Սակայն նրանք հստակ գիտեն, որ որոշումներն արդեն կայացված են: Ավելորդ աղմկելն ու սեփական անձի հանդեպ ուշադրություն գրավելն առավել ահավոր է, քան լռելը: Ես իմ ասելիքը կարող եմ ասել և տեղ հասցնել բեմից: Դա է իմը: Ես դա եմ կարողանում անել: Իմ աշխատանքը լավագույնս ապացուցում է, թե ո՞վ եմ ես և ինչո՞վ եմ զբաղված»:
Անեկդոտներ պատմել չգիտեմ
«Գիտեմ, որ շատերդ սպասում էիք, որ այս հանդիպումը լինելու է զվարթ, ուրախ, և, որ ես դուրս եմ գալու բեմ՝ անեկդոտներ պատմեմ… Բայց ես չեմ կարողանում անեկդոտներ պատմել: Իմ ընկեր Աշոտ Ղազարյանը պատրաստ է ժամերով անեկդոտներ պատմել, բայց՝ ոչ ես»:
Այլևս պետք չեմ հեռուստատեսությանը
«Ժամանակին կար «Հայկական տարբերակ» հաղորդաշարը, որը վարել եմ հաճույքով, քանի որ այն ուսուցողական էր և ասելիք ուներ: Որոշ ժամանակ անց ինձ ասացին, որ հաղորդաշարը չունի վարկանիշ, և այն հանեցին եթերից: Փոխարենը՝ առաջարկեցին վարել ինչ-որ ծիծաղելի հիմարություններ: Ես հրաժարվեցի: Եթե իրենց պետք չեն ուսուցողական հետաքրքիր հաղորդումներ, ինձ էլ պետք չեն իրենց հիմարությունները: Այսօր վարում եմ միայն «ՀԴՄ կտրոնը»: Ինձ բարձր վարձատրում են, և ես այն վարում եմ: Ահա և վերջ»:

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը

Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...

Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ

Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր

Մանրամասներ՝ դատախազ Կարեն Խաչատրյանի կյանքից զրկվելու դեպքից.armlur

Գյումրեցի լրագրողին հետապնդում են․ նա լուրջ բացահայտումներ է անում.asekose

Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը

Իր սեփական բնակարանը գրավ է դրել փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն օգնելու համար և ահա քեզ պատասխան․․․

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ․ 9 հոգանոց ընտանիքին դուրս են հանում Ֆիրդուսի 13 հասցեում գտնվող շենքից

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեսպաններ նշանակվում են ոչ պրոֆեսիոնալ ՔՊ-ականները

Թմրամիջոցների դեմ պայքարը Քննչական կոմիտեի կողմից՝ 2023 թվականին․ ամփոփում Հ1-ի հետ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԲԱԿԵՐԻՑ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է ԼՎԱՑՔԻ ՊԱՐԱՆՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք

Դասական թալան է. ՔՊ-ականները հին օլիգարխների հետ փայ են մտնում. «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց բացահայտում․ Աբովյան քաղաքում հայրը 2 տարեկան զույգ երեխաներին 40 հազարի դիմաց սեռական շահագործման է տվել.armlur


