- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Սա ասում է հանճարեղ Թումանյանը՝ նկատի ունենալով զանազան գործիչներին, որոնք սեւեռված են այս կամ այն անձի, այս կամ այն գործի վրա ու «փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծում նրա վրա ու շինում են իրենց էշը»:
Դերենիկ Դեմիրճյանն էլ այլ կերպ է բնորոշել հային, նկատելով, որ. «Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչեւ մահ»:
25 տարում ոչ մի օգտակար գործ չարած եւ մասնագիտական անպիտանությամբ աչքի ընկնող մարդիկ հենց այս մտայնությամբ էլ ապրում են՝ ընտրելով կոնկրետ «թիրախներ»:
Վերջին շրջանում անհասկանալի իրարանցում է սկսվել ՀՀ քաղաքաշինության նախարարության կայացրած որոշման շուրջ:
Ասենք, տրամաբանական որոշումներն էլ այլեւս ընդունելի չեն իրենց էշը քշող «դերասանների» համար: Անհեթեթ մեկնաբանությունների, անմիտ ,,դատողությունների,, ու բանսարկուին հարիր քայլերի հերթական շարքը մեր աչքի առաջ է:
Այդ «դերասաններին» բավական էր տեղեկանալ, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության ՊՈԱԿ հանդիսացող երկու՝ Ճարտարապետության ազգային և Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտները առաջիկայում կմիավորվեն՝ արդյունքում ձևավորելով Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ-ը՝ սկսեցին աշխարհացունց վայնասուն բարձրացնել: Ավելին՝ որոշեցին ,,բզել,, Թամանյանի լոնդոնաբնակ թոռանը, որը երբեք իր պապի թանգարանում չի եղել, սակայն տեղական բանսարկուների դրդմամբ հեռավոր Լոնդոնից նամակ հղեց առ հայրենիք՝ դեմ արտահայտվելով վերոնշյալ որոշմանը:
Ես, որ քանիցս եղել եմ Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտում, պարզապես ամաչել եմ, որ մեծ ճարտարապետի ժառանգությունն ի պահ է տրված մի տարածքում, որը ծմակ է ու պահեստ է հիշեցնում: Անհրապույր, անշուք այդ տարածքը մեղք է անգամ թանգարան-ինստիտուտ անվանելը:
Հիմա վա՞տ է, որ երկու թանգարան-ինստիտուտները միավորվում են եւ այն կոչվելու է Ալեքսանդր Թամանյանի անունով: Ինչ-խոսք, ճիշտ որոշում է, երբ, մանավանդ, նախատեսվում է աշխուժացնել հայկական ճարտարապետության եւ, մասնավորապես, Ալ. Թամանյանի ժառանգության պահպանմանը, հանրահռչակմանը միտված գործունեությունը. ապահովել ավելի լավ պայմաններ, բարելավել ու հարստացնել ֆոնդերը եւ դրանց խնամքի խնդիրը չթողնել հարցականի տակ, կազմակերպել ցուցահանդեսներ, գիտաժողովներ, սեմինարներ ու վարպետաց դասեր:
Թվում է, ոչ մի բանական մարդ չի կարող այդ միավորմանը դեմ լինել: Սակայն ճարտարապետության եւ քաղաքաշինության մեջ ոչ մի լումա չունեցող «դերասանների» մշտական շրջանակն էլի աղմուկ է բարձրացրել /գրանտակերների հիմնական զբաղմունքը դա է՝ չխորանալով ցանկացած որոշման կամ գործընթացի բուն էության մեջ՝ խժժալ մինչեւ անսահմանություն/:
Պարոնա՛յք, ինչի՞ն եք դեմ: Պայմանների բարելավմա՞նը, ձեւական ու չգործելուն հավասար երկու կառույցների միավորման արդյունքում հայկական ճարտարապետական մտքի եւ Թամանյանի ստեղծագործական ժառանգության շուրջ ծավալվող ակտիվ գործունեությա՞նը, թե՞ նույն Թամանյանի անունը կրող, այն ավելի պատկառելի եւ ընդգրկուն դարձնող միասնական կառույցի ստեղծման գաղափարին:
Բոլոր դեպքերում էլ բանական մարդը միայն կարող է ողջունել միավորման փաստը, բացի՝ նշված ապաշնորհ ,,դերասանների,, խմբից, որոնց հացը զազրախոսելն է:
Զարմանալին այն է, որ նախարարություն են կիսում քաղաքական խնդիր լուծելու համար եւ այդ փաստը սույն «դերասաններին» չի մտահոգում, իսկ ահա՛ տրամաբանված որոշումներն ու քայլերը դարձնում են «թեժ» քննարկման առարկա եւ օրերով զբաղվում շուկային բնորոշ աղմկարարությամբ:
Դուք ձեր վարքագծից չեք ամաչո՞ւմ:
Կիմա Եղիազարյան
Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
Սա տեսնելով է, որ Ալիևը հոխորտում է
«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
Փնտրվում է նոստրադամուս
Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
Հեծանվային տրագիկոմեդիա՝ Ժաննա Անդրեասյանի կատարմամբ
Նիկոլ Փաշինյանը միայն ձևացնում է, թե հասարակության հետ երկխոսության մեջ է
Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
ՔՊ-ում վտանգավոր համաճարակ է. փլուզման վտանգ է առաջանում
Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
Էրդողանը կմտնի՞ Երևան
Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
Գեղամ Նազարյանի վարքը ստիպում է հեռուն գնացող հետևություններ անել
Սիրիական ճգնաժամի նորհայաստանյան արձագանքները. ակնկալիքներ չարժե ունենալ
Հովիկ Աղազարյանը կարող է հայտնվել քրեակատարողական գաղութում
Վովայի փեսային դատում են. արդարության հաղթանա՞կ, թե՞ ինքնախաբեություն