- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































2008 թվականի մարտի մեկի դեպքերը դաջված են հայ հասարակության հիշողության մեջ իբրև ազգային սգո ու մարդկային արհավիրքի օր: Այդ օրը քաղաքական դաշտը Հայաստանում վերածվեց անընդունելի մի մարտադաշտի՝ խլելով մեկ տասնյակ մարդու կյանք: Սակայն մեղավորներն ու պատասխանատուները դեռևս չեն պատժվել: Այդ առումով հետաքրքրական է հայկական ընդդիմադիր դաշտի գործուն անձանցից մեկի՝ Արսեն Խառատյանի դիրքորոշումը, որը բավական խիստ զգացմունքային է, բայց՝ նպատակային ու թիրախավորված:
«2008 թվականի մարտի 1-ն ըստ էության բացահայտված է, խնդիրը դրա մեղավորներին պատասխանատվության ենթարկելն է, ինչն անհնար է, քանի դեռ պետական իշխանությունում են գտնվում այդ զարհուրելի սպանդի կազմակերպիչների մի մասը», - նշել է Արսեն Խառատյանը:
Սակայն ինչ լուծումներ ու միջոցներ կան Հայաստանում մարտի մեկի դեպքերի շուրջ արդարադատության իրականացման համար. Ըստ էության ի՞նչ է հնարավոր անել առաջիկայում, ասենք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:
Խառատյանի կարծիքով, առաջին հերթին կարեւոր է ընտրությունները հնարավորինս լայնորեն վերահսկելը, այս կերպ ժողովրդի իրական քվեի փաստացի իրավական արձանագրումը: Ըստ նրա՝ ներկայում այս գործին են լծվել Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք կառույցներ, ինչպես օրինակ «Transparency International՝ Հայաստանը», «Քաղաքացի դիտորդ» ծրագրով, ինչպես նաև քաղաքական որոշ ուժեր, ի մասնավորի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը հայտարարել է մինչեւ 2017 թվականը 6000 վստահված անձ ունենալու նպատակի մասին:
«Վստահ եմ, որ ընտրություններին ընդառաջ եւ հենց ընտրական գործընթացում համագործակցություն է լինելու նաեւ ընդդիմադիր առողջ ուժերի միջեւ, քանի որ այստեղ շահերի համընկում կա, որը ընտրողների քվեն պահելն ու ընտրակեղծիքները կանխելն է: .... Ընտրությունները կասկածի տակ դնող բավարար փաստերի, այսինքն, Հայաստանի բոլոր 1997 ընտրատեղամասերից իրական տվյալներ ունենալու դեպքում, վստահաբար տարբեր կլինի նաեւ միջազգային կառույցների` ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի եւ դիվանագիտական առաքելությունների գնահատականները», - նշել է Ա.Խառատյանը:
Ազատություն ռադիոկայանի կայքէջում տեղադրված Կառլեն Ասլանյանի հոդվածում նշվում է, որ ընդդիմադիր գործիչ Լևոն Զուրաբյանը պնդում է, թե հերթական տարելիցին գործի բացահայտումը նույն տեղում է, ինչ ութ տարի առաջ, չնայած քննությանը թափ հաղորդելու մասին Սերժ Սարգսյանի կամ սայլը տեղից շարժելու՝ Գևորգ Կոստանյանի խոստումներին։
Մարտի մեկի մեղավորների բացահայտումը ու դատապարտումը կարող է դառնալ Հայաստանում սոցիալական լարվածության թուլացման, իշխանության նկատմամբ ժողովրդի նշանակալի մասի հավատի վերականգնման ու քաղաքացիական հասարակության կառուցման կարևորագույն գրավականներից մեկը: Մնում է հուսալ, որ Հայաստանի իշխանությունները դրա համար կդրսևորեն քաղաքական կամք ու ներուժ կգտնեն հետաքննելու ու պատժելու կազմակերպիչներին ու մեղավորներին:

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում


