- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Արտակ Զաքարյանը գրում է.
Պատմական հանգամանքների բերումով Հայաստանը չուներ դիվանագիտական խորը ավանդույթներ և փորձ, ու շատ բաներ պետք էր սկսել զրոյից: Գրեթե ոչնչից ստեղծել մի նոր համակարգ, ստեղծել բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, երբ երկիրը գտնվում էր հասարակական-պետական կերպափոխումների ժամանակաշրջանում, իսկ ռազմաճակատում դիմակայում էինք մարդկային ռեսուրսով եւ նյութական միջոցներով մի քանի անգամ մեզ գերազանցող թշնամուն։
Չնայած բոլոր դժվարություններին, տարիների ընթացքում հաջողվել է կյանքի կոչել դիվանագիտական ծառայության կուռ մի համակարգ, որն այսօր իր մասնագիտական որակներով կարող է մրցել դիվանագիտության և արտաքին հարաբերությունների ավանդույթներ ունեցող շատ երկրների հետ։
Դարեր առաջ Իսրայել Օրին երազել անգամ չէր կարող խոսել հայոց պետության անունից, տարիներ առաջ Դիանա Աբգարը չէր կարող պատկերացնել, որ կգա այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության դրոշը մի օր կծածանվի միջազգային կազմակերպությունների կենտրոնակայանների և հայկական դեսպանատների առջև։
Այսօր հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ ավելի քան 160 պետությունների հետ, հանդիսանում ենք շուրջ 90 միջազգային կազմակերպությունների անդամ, արտերկրում գործում են 60-ից ավելի դիվանագիտական ներկայացուցչություններ:
Հանրային ընկալումներում դիվանագետը սովորաբար նույնացվում է կոկիկ հագնված, բարետես արտաքինով, լեզուներ իմացող և արարողակարգերով ապրող կերպարի հետ, իսկ այդ ամենի հետևում գրեթե չի երևում ամենօրյա հսկայական աշխատանքը, որը բազմաթիվ նրբերանգներ ու յուրահատկություններ ունի:
Աշխատանքի բերումով շատ եմ շփվում արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյաների, արտերկրում աշխատող մեր դիվանագետների հետ և պետք է փաստեմ, որ գնահատանքի է արժանի, թե ինչպիսի նվիրվածությամբ ու ջանասիրությամբ են նրանք մոտենում իրենց վստահված առաքելությանը՝ տարբեր հարթակներում և երկրներում ներկայացնելով մեր երկիրն ու մեր հավաքական շահերը։
Որոշ իրավիճակներում մեր խնդիրների բարդությունն ու դրանց ուղղված կարողությունները դառնում են անհամաչափ: Սակայն բարձր պրոֆեսիոնալիզմի, նվիրումի ու պատասխանատվության շնորհիվ նույնիսկ ակամայից անհնարը դառնում է հնարավոր: Դիվանագիտությունն ունիվերսալ մասնագիտություն է, բայց այնքան, որ հաճախ դադարում է զուտ մասնագիտություն լինելուց՝ վերածվելով կենսակերպի: Այս ձևակերպումը հատկանշական է մեր դիվանագետներին, որոնցից շատերի համար աշխատանքը վերածվել է սեփական պայքարի ու կյանքի օրինաչափության:
Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության Նախագահի ընդհանուր ղեկավարման ներքո իրենց առաքելությունն իրականացնող մեր բոլոր դիվանագետներին` մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթելով բեղմնավոր աշխատանք, նոր նախաձեռնություններ և հաջողություններ։
Առիթը պատեհ համարելով, ցանկանում եմ ընդգծել նաև Հայկական Սփյուռքի կազմակերպություններին ու հեղինակավոր անհատներին, ովքեր արտաքին հարաբերություններում իրենց նշանակալի աջակցությունն են բերում համազգային խնդիրների առընչվող հարցերում:
Խորհրդարանական դիվանագիտությունը ևս իր մասնաբաժինն ունի և ցանկանում եմ շնորհավորել նաև իմ բոլոր գործընկերներին, ովքեր ակտիվորեն ընդգրկված են խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներում, գործում են միմիայն պետության միասնական շահերից և պատասխանատվությամբ ու պատվախնդրորեն են մոտենում իրենց վստահված աշխատանքին:

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում


