- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Կանանց միջազգային տոնի կապակցությամբ շնորհավորել է զոհված ազատամարտիկների ու զինվորների մայրերին, զինվորական կանանց ու Մեծ հայրենականի կին վետերաններին, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Ռաֆայել Սիմոնյանի մոր՝ Արաքսյա Սիմոնյանի համար մարտի ութը տոն է արցունքն աչքերին: Սիրելի հերոս որդու փոխարեն այսօր Արաքսյա մայրիկի տոնը շնորհավորում են նրա մարտական ընկերները:
Ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Ռաֆայել Սիմոնյանի մոր՝ Արաքսյա Սիմոնյանի համար մարտի ութը տոն է արցունքն աչքերին: Սիրելի հերոս որդու փոխարեն այսօր Արաքսյա մայրիկի տոնը շնորհավորում են նրա մարտական ընկերները:
«Այսօր, որ այստեղ ուրախանում ենք, նրա շնորհիվ է: Մեկն եկել, ինձ համբուրում է, ասում է՝ տատի, ես գիտեմ՝ Ռաֆը հիմա երկնքից նայում ու մեզ հետ ուրախանում է»,- պատմում է Արաքսյա մայրիկը:
Կանանց տոնի կապակցությամբ լավագույն նվերը կանանց համար, Արաքսյա մայրիկի համոզմամբ, խաղաղությունն է, նրանց որդիների խաղաղ ծառայությունն ու վերադարձը:
«Ուզում եմ խաղաղություն լինի, ոչ մի մայր արցունք չթափի, ուրախ-ուրախ ճանապարհեն, ուրախ դիմավորեն»,- զինվորների մայրերի իր մայրաան բարեմաղթանքն է հղում ազատամարտիկի մայրը:
Չնայած պատկառելի տարիքին ու ոչ այնքան հեշտ կյանքին, Արաքսյա Սիմոնյանն այսօր էլ հայոց բանակի կողքին է՝ նվիրված ամեն մի զինվորին, ճիշտ այնպես, ինչպես 28 տարի առաջ հայրենիքի կանչով զենք վերցրած որդու ու նրա ընկերների կողքին էր, երբ նրանց էր ուղարկում տանը եղած վերջին հացի կտորը:
«Միայն բանակը ոչինչ չի կարող անել, պիտի մենք էլ բանակի կողքին լինենք: Հասարակ մի բան, մի բրդուճ տանք զինվորին, արագ ուտի, որ ծառայությունից չուշանա»,- ասում է տիկին Արաքսյան:
Բանակն էլ որդիական հոգատարությամբ է լցված Արաքսյա մայրիկի նկատմամբ: Այսօր, մարտի ութին ընդառաջ ՊՆ-ում արդեն ավանդական դարձած մեծարման երեկոյի պատվավոր հյուրերի շարքում է նաև Ռաֆայել Սիմոնյանի մայրը՝ տիկին Արաքսյան: Դահլիճում նստած են կանայք, ովքեր որդի են նվիրել հայրենիքին՝ թե՛ Ղարաբաղի պատերազմում, թե՛ այսօր՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս: Նրանց շարքերում են ազատամարտիկ կանայք ու Հայրենական պատերազմի կին վետերանները՝ բոլորը ծաղիկներով, ժպիտներով ու արցունքն աչքերին:
Ռոզալիա Աբգարյանը ընդամենը 18 տարկան էր, երբ 1941-ին ռազմաճակատ մեկնեց որպես կապավոր: Իսկ պատերազմից հետո իր կյանքի նպատակը դարձրեց հաջորդ հայրենասեր սերունդների դաստիարակությունը: Վաստակավոր ուսուցչուհին այսօր ՊՆ-ի պատվավոր հյուրերի շարքում է:
«Ուրախանում եմ, որ մեզ մոտ որոշակի խաղաղություն է, որ մեր երիտասարդ սերունդը շատ լավն է: Բայց կուզեի, որ մեր պայմաններն ավելի լավը լինեին, որ մեր երիտասարդները չհեռանան իրենց հայրենիքից»,- մեզ հետ զրույցում ասաց Մեծ հայրենականի վետերան վաստակավոր ուսուցչուհին:
Կանանց միջազգային տոնի կապակցությամբ այսօր հերոս ու հայրենիքին հերոս որդիներ պարգևած կանանց շնորհավորեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մեր պատմությունը, մեր տառապանքները, մեր անցած ճանապարհը թույլ են տալիս ասել, որ հայ կինն անհրաժեշտության դեպքում վերցրել է զենքն ու տղամարդու հետ կրել և կռել մեր ամբողջ պատմությունը»,- ասաց Սեյրան Օհանյանը:
lՆախարարը շնորհավորեց նաև Հայկական բանակում այսօր ծառայող կանանց՝ հիշեցնելով, որ պատմության ողջ ընթացքում հայ կինն իր տոկունությամբ ու ուժեղ կամքով կարողացել է ոչ միայն պահել ու պաշտպանել հայրենիքը, այլև շենացնել այն՝ ծնելով ու դաստիարակելով հայրենասեր ու հայրենանվեր սերունդներ:
«Հայ կանայք այսօր բանակում դիպուկահարներ են, հայրենիքի սահմանների պաշտպաններ: Նրանք լրացնում են հայկական բանակի հրամանատարության այն մեծ շղթան, որոնք հետագայում լինելու են որպես մանկավարժներ, սպաներ, ուսուցիչներ՝ դաստիարակելով մեր զինվորներին»,- նշեց նախարարը:
Հերոս որդիներ դաստիարակած ու իրենց կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրած կանանք այսօր Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվեցին պատվոգերով, «Վազգեն Սարգսյան» ու «Ծովակալ Իսակով» մեդալներով: Իսկ մարտի 8-ի կապակցությամբ էլ նախարարից նվերներ ու ծաղիկներ ստացան:

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում


