- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Մայրաքաղաքում «ինքնատիպ» շրջան կա, որը մագնիսի պես քաշում է բնակարան գնողներին: Իհարկե՝ ոչ բոլորին, այլ «էլիտար» բնակարան գնելու համար բավականաչափ գումար ներդնելու կարողություն ունեցող մարդկանց: Խոսքը մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի մասին է: Հայտնի է, որ այս բոհեմական վայրում գները բավական բարձր են քաղաքի ծայրամասերի նույնատիպ բնակարաններից:
Կենտրոնի բնակարանների շուկան ըստ գների կարելի է բաժանել երեք հատվածի՝ մինչեւ 100 հազար դոլար, 100-150 հազար եւ 150 հազար դոլարից ավելի արժողությամբ: «Կասկադ ռիելթիի» տնօրեն Վարդան Ավագյանի խոսքով, երրորդ հատվածում ավանդաբար գերակշռում են ԱՊՀ երկրներից մեր հայրենակիցները, հիմնականում՝ Ռուսաստանից: Արտերկրի մեր բազմաթիվ հարուստ հայրենակիցներ (հատկապես՝ արտագաղթի վերջն փուլերի ներկայացուցիչները) դեմ չեն իրենց պատմական հայրենիքում անշարժ գույք ունենալ:
Այդ պահանջարկի իրացման տեսանկյունից անցյալ տարին բավական անհաջող էր, հիմնականում՝ Ռուսաստանի անբարենպաստ տնտեսական իրադ
րության պատճառով: Իր դերն ունեցավ նաեւ դոլարի հանդեպ ռուսական ռուբլու անկումը: Այստեղ հարկավոր է պարզաբանել մեկ մանրուք: Գաղտնիք չէ, որ մեզ մոտ, հատկապես՝ մայրաքաղաքում, անշարժ գույքը սովորաբար գնահատվում է դոլարով: Մինչդեռ մեր անշարժ գույքի ռուսական գնորդները, որպես կանոն, իրենց կապիտալը պահում են ռուբլով: Հասկանալի է, որ Հայաստանում գործարք կատարելիս արտարժույթի փոխարժեքը նրանց համար հսկայական նշանակություն ունեն:
Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը մեր սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչների ստիպեց բնակարանի գնումը հետաձգել մինչեւ ընթացիկ տարին: Սակայն, փորձագետի խոսքով, բնակարան ձեռք բերելու մտքից չեն հրաժարվել: Բոլորն էլ հայրենիքի հետ կապված ինչ-որ հարցեր ունեն:
Շատերի մոտ հարց է առաջանում, ինչո՞ւ է խոսքը բնակարանների, այլ ոչ առանձնատների մասին: Սովորաբար մեր հարուստները նախընտրում են շքեղ «սեփական տունը»: Իսկ անձնական կապիտալի մեծությամբ հարուստ «ռուսաստանահայերը» չեն զիջում տեղական «վերնախավին»:
Պատճառը, ըստ Վարդան Ավագյանի, պարզ է: Բնակարան գնելով՝ արտերկրի մեր հայրենակիները, որպես կանոն, հազվադեպ են Հայաստան գալիս: Իսկ այն մշտական հոգատարության եւ հսկողության կարիք ունի: Առանձնատան պարագայում այդպիսի աշխատանքների կազմակերպման համար սեփականատիրոջ ծախսերը բավական մեծ են: Իսկ ահա բազմաբնակարան շենքերում նույն ծախսերը բաժանվում են բոլոր բնակիչների միջեւ, եւ ինքնուրույն որեւէ բան կազմակերպելու անհրաժեշտություն էլ չկա:
Վերջին օրերին ռուսական ռուբլին, նավթի համաշխարհային գների նկատելի աճի ազդեցությամբ, սկսել է ամրապնդել դիրքերը: Այսպես, մարտի 7-ի դրությամբ Ռուսաստանում դոլարի պաշտոնական փոխարժեքը մեկ ամսվա ընթացքում նվազել է 5.4%-ով: Աճն այնքան էլ զգալի չէ, բայց ռուսաստանցիներին ռուբլու հետագա ամրապնդման հույս է տալիս: Վարդան Ավագյանի կարծիքով, Երեւանում բնակարանային շուկայի այժմյան գներն ընդունելի են գնորդների նշված հատվածի համար: Նա կարծում է, որ նրանց կողմից գարնանը բնակարանների գնումը որոշակի իմաստ ունի՝ ամռանը վերանորոգելու հաշվարկով:
Սմբատ Գրիգորյան
Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
Սա տեսնելով է, որ Ալիևը հոխորտում է
«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
Փնտրվում է նոստրադամուս
Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
Հեծանվային տրագիկոմեդիա՝ Ժաննա Անդրեասյանի կատարմամբ
Նիկոլ Փաշինյանը միայն ձևացնում է, թե հասարակության հետ երկխոսության մեջ է
Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
ՔՊ-ում վտանգավոր համաճարակ է. փլուզման վտանգ է առաջանում
Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
Էրդողանը կմտնի՞ Երևան
Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
Գեղամ Նազարյանի վարքը ստիպում է հեռուն գնացող հետևություններ անել
Սիրիական ճգնաժամի նորհայաստանյան արձագանքները. ակնկալիքներ չարժե ունենալ
Հովիկ Աղազարյանը կարող է հայտնվել քրեակատարողական գաղութում
Վովայի փեսային դատում են. արդարության հաղթանա՞կ, թե՞ ինքնախաբեություն