- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Անկախ» մամուլը (օրինակ՝ «Lragir.am»–ը, «1in.am»–ը և էլի մի քանի «Մուտիտ.am»–ներ) և հաճախորդ քաղաքական գործիչները, այսպես կոչված, թաքնված «փիառ» են անում Սերժ Սարգսյանի օգտին։ Այդ «փիառի» ամբողջ իմաստը Սերժ Սարգսյանին որպես զոհ, արևմտամետ–բարեփոխիչ, հակաօլիգարխիստ, սրա կամ նրա ձեռքը կրակն ընկած, Մոսկվայից քաշված կամ նմանատիպ այլ կերպարի մեջ դնելն է։
«Սերժն ի՞նչ մեղավոր է. սաղ էս քրեաօլիգարխներն են», «Սերժն ի՞նչ մեղավոր է. սաղ Ռոբերտ Քոչարյանն արեց», «Սերժն ի՞նչ մեղավոր է. սաղ Պուտինն է խառնում», «Սերժն ի՞նչ մեղավոր է. սաղ էս վատ ՀՀԿ–ականներն են», «Սերժն ի՞նչ մեղավոր է. տեսեք, թե ինչպես է նա ծաղիկներ դնում մարտի 1–ի զոհերի հիշատակին» ...
Այս բոլոր «փիառ»–հեքիաթներն ու դեմագոգիկ ձևակերպումները Սերժ Սարգսյանին «անկախաբար» և «գեղամյանաբար» պաշտպանելու նպատակով են դրվում շրջանառության մեջ։
Մասնագիտությամբ «Վազգեն Սարգսյանի եղբայր» Արամ Սարգսյանը Մյասնիկյանի արձանի մոտ կանգնած Սերժ Սարգսյանին համարում է 2008–ի մարտի 1–ի թիվ մեկ զոհը։
Մեկ ուրիշ հաճախորդ ՀՀԿ ղեկավարին համարում է Ռուսաստանից «քաշված» ու Հայաստանի բոլոր խնդիրների մեղավոր համարում Կրեմլին՝ այդպիսով փորձելով Սերժ Սարգսյանի պատասխանատվության հարցը մեջտեղից հանել (կան նաև այս նույն գործով զբաղվող «ազնիվ քյարփինջներ», որոնք դհոլների ջրերն ընկած՝ Սերժ Սարգսյանին են աջակցում՝ ներքուստ անկեղծորեն համոզված լինելով, որ թունդ հակասերժական են)։
Երրորդը փորձում է «Վերջի բոլշևիկին» ներկայացնել որպես արևմտամետ, ում չար Պուտինը չի թողնում, որ եվրաասոցացման գյոզալական համաձայնագիրը ստորագրի ու Հայաստանը դարձնի դրախտավայր։
Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ Սերժ Սարգսյանի թաքնված «փիառն» իրականացնողները հանրության մեջ առկա իրենց պոտենցիալ «կլիենտներին» համարում են որպես ավարտված ապուշներ կամ մտածելու ունակություն չունեցող չորքոտանիներ։
Այսպես, ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ամենաշատը ցիտվող և ամենադրական գնահատականների արժանացող «Lragir.am»–ը մի հոդված է հրապարակում «Սերժ Սարգսյանի և քրեաօլիգարխիայի փոխզիջումը» սրտաճմլիկ վերնագրով։ Ուզում են ասել, որ Հայաստանում չար քրեաօլիգարխիա կա, և ահա իր կադրային փոփոխություններով Սերժ Սարգսյանը փորձում է պայքարել այդ քրեաօլիգարխիայի դեմ։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...
Նախ՝ նկատենք, որ Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգի գլխավոր ճարտարապետներից մեկը, եթե ոչ գլխավորը, հենց Սերժ Սարգսյանն է։ Բացի այդ՝ օլիգարխիան քաղաքական կառավարման ձև է, և եթե կա օլիգարխիա, ապա թիվ մեկ օլիգարխը կառավարման բուրգի գագաթին գտնվողն է։ Ասել է թե՝ Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգի պարագլուխը Սերժ Սարգսյանն է, և այս պայմաններում խոսել նրա ու քրեաօլիգարխիայի փոխզիջման մասին նշանակում է էժանագին դեմագոգություն անել։
«Ի՞նչ կանի Սերժ Սարգսյանը, եթե քրեաօլիգարխիան չհամաձայնի վճարել: Կկոտրի՞ համակարգը, որի վրա նստած է ինքը: Եթե Սարգսյանը գնա այդ համակարգը կոտրելու ճանապարհով, ապա չնայած նրա ներկայիս զրոյական վարկանիշին՝ հանրությունը գործնական եւ հետեւողական քայլ տեսնելու դեպքում կարող է աջակցել նրան: Բայց հարցն այն է, թե արդյոք մինչեւ հանրությունը հավաստիանա գործնականության եւ անկեղծության հարցում, Սարգսյանի հարցը չի՞ լուծի քրեաօլիգարխիկ համակարգը»,– Սերժ Սարգսյանի դարդն է լացում «Lragir.am»–ը՝ «անկախ» դիրքերից փորձելով հանրային աջակցություն ապահովել Սերժ Սարգսյանի համար, ում նպատակն իրականում գերօլիգարխիկ համակարգի կառուցումն է։
Սա Սերժ Սարգսյանին որպես քրեաօլիգարխիկ համակարգի զոհ ներկայացնելու մարազմատիկ փորձ է և «Եկեք աջակցենք վարկանիշ չունեցող Սերժ Սարգսյանին, որպեսզի նա հաղթի քրեաօլիգարխիային»թաքնված նեոբոլշևիկյան կոդի տարածում։
ՀՀԿ ղեկավարին որպես քրեաօլիգարխիայի զոհ ներկայացնելը նույն տեխնոլոգիայի շարքից է, ինչպիսին որ մենք տեսանք «թունդ ընդդիմադիր» Արամ Սարգսյանի կատարմամբ, երբ Սերժը հռչակվեց մարտի 1–ի թիվ մեկ զոհ։
Ահա նման անհեթեթություններով են լցնում տեղեկատվական դաշտը «անկախ» մամուլի միջոցները։ Բայց դե, «Գեբելսյան» քարոզչամեքենան հենց դրանով է գեբելսյան համարվում, որ խեղաթյուրում է իրականությունը, լկտի ստեր և էժանագին միֆեր տարածում։
Ասել, որ Սերժ Սարգսյանն ու քրեաօլիգարխիկ համակարգը փոխզիջում են անում, և եթե հանրությունը Սերժին աջակցի, ապա նա բարեփոխիչ կդառնա, նույնն է թե՝ ասեին՝ Հիտլերի և նացիոնալ–սոցիալիստների միջև փոխզիջում է եղել, և եթե հրեաներն աջակցեն Հիտլերին, ապա ֆաշիզմը կպարտվի, և գազախցիկներն այլևս գործի չեն դրվի։ Կամ ասեին, թե Թալեաթի, Էնվերի ու Ջեմալի և երիտթուրքերի միջև փոխզիջում կա, և եթե հայերը աջակցեն Թալեաթին, Էնվերին ու Ջեմալին, ապա նրանք կպայքարեն երիտթուրքերի դեմ։ Կամ էլ ասեն, թե Աբուբաքր Ալ Բաղդադիի ու ԴԱԻՇ–ի միջև փոխզիջում կա, և եթե ալավինները, շիաներն ու եզդիները աջակցեն Ալ Բաղդադիին, ապա նա կկարողանա հաղթել ԴԱԻՇ–ին ու կանխել մարդկանց գլխատումները։
Մի խոսքով, լկտիությունը, դեմագոգիան և փարիսեցիությունը չափ ու սահման չունեն «Գեբելսյան» քարոզչամեքենայի համար։
Եթե փոխզիջում եղել է, ապա եղել է երբեմնի անկախ կամ ընդդիմադիր որոշ լրատվամիջոցների ու քրեաօլիգարխիայի միջև։ Այդ փոխզիջման էությունը հետևյալն է՝ լրատվամիջոցներն անցնում են քրեաօլիգարխիայի պարագլուխ Սերժ Սարգսյանի կողմը և դրա դիմաց լավ վարձատրվում, արտաքուստ պահում են ընդդիմադիր կեցվածքը, բայց կատաղի պայքար են մղում ՀՀԿ ղեկավարի բոլոր իրական ընդդիմախոսների դեմ և «Հակաօլիգարխիկ» պայքարի լոզունգի տակ նպաստում սեփականության լայնամասշտաբ վերաբաշխմանը՝ հօգուտ Սերժ Սարգսյանի ու նրա նեղ շրջապատի։
Ըստ այդմ՝ քրեաօլիգարխիան ու «անկախ» մամուլը Հայաստանի և ՀՀ քաղաքացու դեմ տեղեկատվա–քաղաքական դիվերսիա են իրականացնում։ Արդյունքները սարսափելի են՝ շուրջ 300 հազար արտագաղթող, տնտեսական անկում, աղքատության աճ, ներդրումների կրճատում և այլն։
Այս ամենը կանգնեցնելն ազգային անվտանգության ապահովման հարց է։
Սամվել Խաչագողյան

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur

Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am

Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ


