- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ՀՀԿ խմբակցության պատգամավորները յուրահատուկ մոտեցում ունեն իրենց ստեղծածին։
Օրինակ՝ նոր Սահմանադրության եւ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի մասին ՀՀԿ-ական կին պատգամավորներից մասնագիտությամբ «ֆիզիկ» Ռուզաննա Մուրադյանը կարծում է, որ այսօր մենք ունենք 70-ից ավելի կուսակցություն, որոնցից շատերը մարդ-կուսակցություններ են, եւ նոր Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս միավորվել այդ կուսակցություններին։
Ըստ նրա՝ այդ կուսակցությունների արդյունավետ աշխատանքը մեր երկիրը չէր զգում մինչ օրս, եւ հիմա նոր Սահմանադրությունը, որը լայն հնարավորություններ է ստեղծում, թույլ է տալիս, որ ընդդիմությունը գործուն մասնակցություն ունենա երկրի կառավարման հարցում։ Փաստորեն, մի հիանալի բարի գործ են կատարում իրենք՝ ՀՀԿ-ականները, նոր Սահմանադրությամբ եւ նոր ԸՕ-ով, որն արդեն իսկ հասցրել է քննադատության արժանանալ։ Բայց դրան, ըստ ՀՀԿ-ական տիկնոջ, պետք չէ սեւ ու սպիտակ գույներով նայել, պետք է տեսնել անպայման սպիտակը, որպեսզի դրա վրա երեւա սեւը՝ բարին քարոզելով ու փիլիսոփայորեն մեկնաբանում է մանկավարժ պատգամավորը։
Մոտավորապես նման մեծահոգի եւ անշահախնդիր լավություն անողի դիրքերից է հանդես գալիս նաեւ նրա երիտասարդ գործընկեր, ՀՀԿ խմբակցության ՄԻԱԿ-ական անդամ Լեւոն Մարտիրոսյանը։ Նա կարծում է, ավելին՝ վստահ է, որ իշխանությունները հանուն ընդդիմության են փոխել Սահմանադրությունն ու այժմ էլ փոխում են Ընտրական օրենսգիրքը՝ բավարարելով ընդդիմության երկար տարիների պահանջը։
Իսկ ընդդիմությունը, ըստ նրա, մշտապես պահանջում էր անցում կատարել կառավարման խորհրդարանական մոդելին եւ համամասնական ընտրակարգին։ Դե, իրենք էլ վերջապես ընդառաջ գնացին ընդդիմության պահանջին, ի՞նչ վատ է որ։ Իսկ ընդդիմության «խաթր» էլ ի՞նչ է արել իշխանությունը, զարմացած հարցրինք մենք։ Պարոն Մարտիրոսյանն ասաց. «Սահմանադրական փոփոխությունների փաթեթում ամրագրված են բազմաթիվ դրույթներ, որոնք ընդդիմությանը, այսինքն՝ քաղաքական ուժերին լայն հնարավորություններ են տալիս։ Սա լավ է, ես չեմ ասում՝ սա վատ է։
Վատ է այն, որ այս պահանջն ընդունվել է, այս փոխզիջումն արվել է, եւ հիմա որեւէ մեկը սրա տերը չէ, բոլորը հիմա բողոքում են Ընտրական օրենսգրքի նախագծից, որը բխում է Սահմանադրությունից»։ Նշենք, որ իշխանական պատգամավորները երեկ իրար հետեւից հյուր էին «Հայացք» մամուլի ակումբում, որոնց հետ բանավիճում էին համապատասխանաբար Գերագույն խորհրդի ջենթլմեն պատգամավոր Ազատ Արշակյանը եւ ԲՀԿ-ական ոչ իշխանական պատգամավոր Լյովա Խաչատրյանը։ Ազատ Արշակյանը, օրինակ, լրիվ հակառակ կարծիքին է։
Նա իշխանության այս մարտավարությունը համեմատում է մատրյոշկայի հետ։ «Պետք է որ ծանոթ լինեք ռուսական մատրյոշկային, դա հին սլավոնական կուռքն է, արձանիկը, որը, ինչքան որ վարպետը հմուտ է, այնքան շատ ձագեր է ունենում այդ մատրյոշկան՝ բոլորն իրար նման։ Հիմա մենք պետք է կրկնօրինակենք այդ ռուսական մատրյոշկան։ Նույն սկզբունքով է աշխատում Ռուսաստանի գոսդուման, որի տարբեր կուսակցություններ գլխավոր մատրյոշկայի ճտերն են»,-ասաց նա՝ նշելով, որ մենք այսօր ձգտում ենք դառնալ ռուսական մատրյոշկայի, «գոսդումայի» կրկնօրինակը։
Հետո ավելացրեց. «ՀՀԿ-ն, նախկինում ՀՀՇ-ն, նաեւ Միասնություն դաշինք կար այն ժամանակ, այդ բոլորը մատրյոշկաներ են ստեղծել։ Մշտապես այդ սկզբունքն է գործել։ Նրանց ստեղծած մյուս բոլոր ուժերը եղել են մայր մատրյոշկաների ճտերը։ Հիմա մայր մատրյոշկան է ՀՀԿ-ն եւ ստեղծում է իր նոր ճտերին, ուղղակի մենք այսօր դա ուզում ենք արդեն օրենքով ամրագրել»։ Արշակյանն այստեղ նկատի ունի ՀՀԿ-ի երկնած այն դաշինքների ու կայուն մեծամասնության ձեւավորման գաղափարը նոր Ընտրական օրենսգրքով, որով, ըստ նրա, փորձ է արվում ոչնչացնել մրցակցությունն Ազգային ժողովում, ոչնչացնել քաղաքական հարթակը խորհրդարանում, ոչնչացնել մեծամասնության իրավունքները։
Ի դեպ, Ազատ Արշակյանը, հավանաբար կանանց տոների հանգույն, բավականին տպավորված էր իր կին ընդդիմախոսի մտքերով եւ վերջում նշեց, որ պետք է անպայման պետական ապարատում կանայք կեսից ավելին կազմեն։
Իսկ իրեն ոչ իշխանական համարող ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը դժգոհություն հայտնեց նոր Ընտրական օրենսգրքի մատուցման ձեւից. «Կարծես թե հիմա օրենսգիրք է գրվել, որն ուղարկվել է ինչ-որ Վենետիկի հանձնաժողովի կամ ինչ-որ խավի, եւ մինչեւ հիմա ժողովուրդը չգիտի, թե որտեղից ենք դաբրոն ստանում։ Սա ինձ համար ընդունելի չէ»։ Ըստ նրա՝ Ընտրական օրենսգիրքը պետք է քննարկվեր, համաձայնեցվեր սեփական ընտրողի, սեփական ժողովրդի հետ. «Երեկ ամբողջ գյուղով փնտրում էինք, թե որտեղ կարող ենք գտնել այդ օրենսգիրքը, որ ծանոթանանք։ Ես կողմ եմ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին։ Մինչդեռ սա ոչ թե 100, այլ 120 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգի մեխանիզմ է ձեւավորել»։
Ի դեպ, նա նաեւ կարծում է, որ նոր Սահմանադրությունը միայն սահմանադրագետները չեն գրել. «Էստեղ մասնակցել են նաեւ մաթեմատիկները, ֆիզիկները, աճպարարները, մի ամբողջ խումբ մասնագետներ։ Այնպիսի մի վիճակ են ստեղծել, որ սատանեն մտնի, ոտը կկոտրի, ինչպես ասում են»։ Ինչ վերաբերում է հարցին, թե նոր ԸՕ-ն եւ Սահմանադրությունն իշխանությունները հանուն ընդդիմության են փոխել, պարոն Խաչատրյանը ճշգրտեց. «Ոչ թե հանուն, այլ ընդդիմության պատճառով, որովհետեւ ուրիշ ձեւ հնարավոր չէ»։
Հարցրինք, թե ինչն էր խանգարում իշխանություններին, նաեւ մյուս ուժերին հին Ընտրական օրենսգրքով չկեղծել ընտրությունները եւ թափանցիկ, արդար ընտրություններ անցկացնել։ Բացի այդ, այդ ի՞նչ կախարդական դրույթ է ամրագրվել նոր Ընտրական օրենսգրքի նախագծով, որը կապահովի արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումը։
Լեւոն Մարտիրոսյանն այս հարցում բավականին անկեղծ գտնվեց. «Ես բազմիցս ասել եմ, որ համամասնական կամ մեծամասնական ընտրակարգը կամ դրա տարատեսակները չեն, որ օգնելու կամ խանգարելու են ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուն։
Այսինքն, եթե տարբերակ պիտի գտնվի կեղծելու կամ չկեղծելու, ապա սրա մեջ չէ խնդիրը»։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Նյութի աղբյուրը `hraparak.am

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում


