USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ինչի հաշվին է կազմակերպվում Սեյրան Օհանյանի ընտանիքի ճոխ կենցաղը. նախարարի «համեստ» ունեցվածքը (տեսանյութ)
2016-03-13 23:42:00
Տպել Տպել

ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի դրամական միջոցները անցած տարվա ընթացքում կազմել են 18 մլն դրամ:

Ի դեպ, 2014 թվականի համեմատ անցած տարվա ընթացքում նախարարի դրամական միջոցները ավելացել են 500 հազար դրամով:

Նախարարի եկամուտները գոյացել է կենսաթոշակից եւ աշխատավարձից:

Նրա ամսական աշխատավարձը մոտ 430 հազար դրամ է, իսկ կենսաթոշակը՝ 352 հազար դրամ:

Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը պարզվում է դրամական միջոցներ չունի, իսկ նրա եկամուտը՝ անցած 2015 թվականի ընթացքում ընդհանուր կազմել է՝ 1 մլն 698 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Հիշեցնենք, որ նա զբաղեցնում է առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնը: Նախարարի եւ նրա կնոջ հայտարարգրերի այս «համեստությունը» թերեւս հարցերի տեղիք չէր տա, եթե չլիներ մի հանգամանք:

Նախարարի կինը վերջին մեկ տարվա ընթացքում աչքի է ընկնում նրանով, որ սոցցանցերում պարբերաբար գովազդում է իր եւ ամուսնու համատեղ ճոխ կենցաղը, թանկագին հագուստները:

Ուստի, բնական հարց է ծագում, որը տվյալ դեպքում ավելի շատ հռետորական է. ինչի հաշվին է կազմակերպվում նախարարի ընտանիքի ճոխ կենցաղը, եթե պաշտոնապես այն որեւէ տեղ «չի ֆիքսվել»: Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: 



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ armlur.am

 

Այս նյութը դիտել են - 5721 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook