- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2025-01-07 10:42:00Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
- 2024-12-30 12:57:00 Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Վահան Շիրխանյանի վիճակը ծայրահեղ ծանր է. նա արդեն չի կարողանում քայլել
Հանցախմբի շրջանակներում կալանավորված և ներկայումս «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում պահվող պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։
Նա այլևս չի կարողանում քայլել առանց ուղեկցողների։
Նախօրեին, երբ նրա փաստաբանն այցելել է Շիրխանյանին, վերջինիս տեսակցությունների սենյակ են բերել ուղեկցողների օգնությամբ։ Շիրխանյանը, հիշեցնենք, ոտքի տրոմբ ունի, սակայն նրան նախաքննական մարմինը թույլ չի տալիս տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց ստացիոնար բուժման, ինչպես նաև նրա բուժող բժշկի մոտ հետազոտման։
Փաստաբանների բազմաթիվ միջնորդություններից բավարարվել է միայն մեկը, Շիրխանյանին նախօրեին տեղափոխել են դիագնոստիկ կենտրոն, կատարվել է ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն, սակայն, փաստաբան Ստեփան Ոսկանյանի խոսքերով՝ միայն այդ հետազոտման և դեղորայքային բուժմամբ հնարավոր չէ արդյունքի հասնել։
«Բացի այդ, չի կատարվել որևէ այլ հետազոտություն, սրտի, արյան և մի շարք այլ հետազոտություններ, որոնք պարտադիր էին իր հիվանդության պարագայում։ Դա է պատճառը, որ Շիրխանյանը հրաժարվել է իր նկատմամբ նշանակված դեղորայքային բուժումից, քանի որ միայն դա այն էլ բանտային պայմաններում անարդյունավետ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբանը՝ հավելելով, որ իրենց պահանջն այն է, որ Շիրխանյանը տեղափոխվի այն հիվանդանոց, որտեղ բուժում ստացել է մինչ կալանավորումը, հետազոտվի և բուժում ստանա այն բժշկի մոտ, որի մոտ բուժվել է նախկինում։
Բացի այդ, փաստաբանի խոսքերով՝ երբ իրենք պահանջել են դիագնոստիկ կենտրոնում իրականացված հետազոտությունների ռենտգեն պատկերը, քրեակատարողական վարչությունից իրենց պատասխանել են, որ ռենտգեն պատկեր չկա, քանի որ հետազոտման պահին սարքը փչացած է եղել։ Ոսկանյանը միտում է տեսնում սրանում։ Նրա խոսքերով՝ դա արվում է, որպեսզի իրենք հաջորդիվ միջնորդություններ ներկայացնելու համար փաստեր չունենան։
«Վահան Շիրխանյանի նկատմամբ նախաքննական մարմնի այս վերաբերմունքը խոսում է այն մասին, որ միտում կա նրա վրա հոգեբանական ճնշում գործադրել, որպեսզի ընդունի իրեն առաջադրված մեղադրանքը։ Բայց Շիրխանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, քանի որ նա նշել է, որ իր առնչությունն այդ հանցավոր խմբին կայանում է միայն նրանում, որ ինքը պարզապես ճանաչում է այդ խմբի անդամներից մի քանիսին»,- ասաց Ոսկանյանը։
Փաստաբանը նշեց, որ ներկա պահին կատարվում են մի շարք առերեսումներ, հարցաքննություններ, այլ քննչական գործողություններ, որոնց ավարտից հետո իրենք կրկին միջնորդություն կներկայացնեն, որպեսզի նախաքննական մարմինը վերանայի Վահան Շիրխանյանի խափանման միջոցը։
Նշենք, որ մինչ այս պահը արգելանք է դրված նաև Շիրխանյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա։ Նրան թույլ չեն տալիս կապ հաստատել անգամ ընտանիքի անդամների հետ։
Մենք այցելեցինք նաև Շիրխանյանի բնակարան, սակայն նրա կինը չցանկացավ խոսել մեզ հետ։
Իշխանական պոդքաստի իրական նպատակը. Փաշինյանը սպասում է Ադրբեջանի հարձակմանը
«Ժողովուրդ». Նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին
Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
Սա տեսնելով է, որ Ալիևը հոխորտում է
«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
Փնտրվում է նոստրադամուս
Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
Հեծանվային տրագիկոմեդիա՝ Ժաննա Անդրեասյանի կատարմամբ
Նիկոլ Փաշինյանը միայն ձևացնում է, թե հասարակության հետ երկխոսության մեջ է
Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
ՔՊ-ում վտանգավոր համաճարակ է. փլուզման վտանգ է առաջանում
Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
Էրդողանը կմտնի՞ Երևան
Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
Գեղամ Նազարյանի վարքը ստիպում է հեռուն գնացող հետևություններ անել
Սիրիական ճգնաժամի նորհայաստանյան արձագանքները. ակնկալիքներ չարժե ունենալ