- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Երջանկության միջազգային օրը լավ առիթ է խոսելու հայերիս երջանկության մասին: Հետազոտություններից մեկի համաձայն, Հայաստանն աշխարհում 121-երրորդ տեղն է զբաղեցնում, մինչդեռ Միացյալ Նահանգները 13-երորդն են, իսկ Դանիան, որպես ամենաերջանիկ երկիր, գրավում է առաջին հորիզոնականը: Իսկապե՞ս հայերը մյուսներից պակաս երջանիկ են եւ ո՞րն է իրական երջանկությունը:
Փորձառու դիվանագետ Հրաչյա Թաշչյանիկարծիքով, երջանկությունը կախված չէ ազգային պատմության կամ անցյալի հետ.
«Դու կարող ես կրել ամբողջ պատմական հիշողության բեռը ու լինել երջանիկ»:
Թաշչյանի խոսքով, երջանկության հիմքը սերն է:
Երեւանի եւ Վաշինգտոնի փողոցներում անց կացրած մեր հարցումների արդյունքներն իրականում միմյանցից գրեթե չէին տարբերվում:
Ռիչարդ Ռամիրեզի համար երջանկությունն իր թոռնիկներն են.
«Իրական երջանկություն է, երբ ես թոռնիկներիս հետ զբոսնում, պատմություններ եմ նրանց պատմում, երբ աչքերիս առաջ նրանք մեծանում են»:
Իրական երջանկություն է, երբ ես թոռնիկներիս հետ զբոսնում, պատմություններ եմ նրանց պատմում, երբ աչքերիս առաջ նրանք մեծանում են
Քրիսթին Փեյջի համար երջանկությունն իր ընտանիքն է.
«Երջանկությունն ինձ համար այս երկուսն են ու ամուսինս»:
Նույն կարծիքին է Մասաչուսեթսից Վաշինգտոն ժամանած Մերի Ջոնսոնը.
«Ինձ համար երջանկությունն ընտանիքս է՝ տղաներս ու ամուսինս: Տեսնել նրանց ուրախ եւ առողջ՝ հենց սա է երջանկությունը»:
Սերն ու ընտանիքը հիմնական երջանկության աղբյուրն են նաեւ հայաստանցիների համար, որոնցից մեկը Մովսես Եղիկյանն է.
«Երջանկությունն ինձ համար սեր գտնելն ու երջանիկ ապագա ունենալն է»:
Միքայել Մխիթարյանի համար երջանկություն է, երբ շրջապատված ես մարդկանցով, ովքեր քեզ հասկանում ու սիրում են:
Հասմիկ Սարգսյանի կարծիքով, երջանկությունը ոչ թե ինչ է, այլ՝ ով, իսկՊայծառ Ներսիսյանի երջանկությունը խաղաղությունն ու ներդաշնակությունն է:
Անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանըերջանկությունն ավելի փիլիսոփայորեն է մոտենում.
«Երջանկությունն իր նկարագիրը ունի, իր պատկերները ունի: Երջանիկ մարդը ներդաշնակ է իր հետ»:
Հայաստանի առաջին արտգործնախարար, քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանիհամար երջանկությունն այն է, որ երեխաները լուսավոր ապագա ունենան.
«Երջանկությունն այն է, որ մեր երեխաները ապրեն նորմալ աշխարհում, նորմալ մարդկության մեջ եւ նորմալ Հայաստանում»:
Իսկ ի՞նչ են մտածում երջանկության մասին իրենք՝ երեխաները: ՓոքրիկՀայկի երջանկության բանաձեւը պարզ եւ ճշմարիտ է.
«Երջանկությունը ինձ համար նա է, որ բոլորը լինեն երջանիկ ու առողջ»:
Երջանկությունն իր նկարագիրը ունի, իր պատկերները ունի:
Թենիսի վարպետ կապ հագուստի դիզայներ դառնալ ցանկացող Քեթրինի երջանկություն է արեւոտ օրը ընտանիքի հետ զբոսնելը: Լիամ Ֆոլիի համար երջանկությունը ընտանիքի եւ ընկերների հետ լինելն ու սպորտով զբաղվելն է:
Երեխաներից ոմանք, սակայն, լիակատար երջանկության համար ավելի լուրջ պահանջներ ունեն: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի տասնամյա դուստր Սյունեն իր կյանքի ամենաերջանիկ օրերից է համարում Հայաստան այցելությունը: Սյունեն ցանկանում է ԱՄՆ-ի կոնգրեսական դառնալ:
Ինչո՞ւ՝ որպեսզի աջակցի Հայաստանին եւ ընդունի Հայոց ցեղասպանությունը:
Սյունեի յոթնամյա եղբայր Արտաշեսն էլ ցանկանում է նախագահ դառնալ, սակայն, ոչ թե ԱՄՆ-ի, այլ՝ Հայաստանի:
Որպես նախագահ Արտաշեսը նախատեսում է Հայաստանը բարգավաճման հասցնել եւ հետ վերադարձնել հայկական պատմական հողերը:
Սյունեն եւ Արտաշեսը կասկած չունեն, հայերը՝ երջանիկ ազգ են, որովհետեւ սերտ կապված են իրենց բարեկամների եւ ընտանիքների հետ:
VOA NEWS

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում


