USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Երբ է փուչիկը դառնում ընտրակաշառք...
2016-03-22 10:08:00
Տպել Տպել

Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ երիտասարդական հիմնադրամի կողմից 794 ուսանողների ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությունը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր ստանում են բոլոր այն ուսանողները, որոնք կամ անապահովության թերթիկ են բերել, կամ գերազանց առաջադիմություն ունեն, կամ սահմանամերձ համայնքների ուսանողներ են:


Ավագյան Կարենին կարելի էր հավատալ, եթե ժողովրդի մեջ տարածված չլիներ այն կարծիքը, որ այս վճարումներով ՀՀԿ երիտթևը փաստացի համալրում է իր շարքերը կամ գոնե համակիրների բանակն է ստվարացնում՝ մի տեսակ պարտավորվածության բեռ դնելով այդ ուսանողների ուսերին:


Անշուշտ, նշված տեսակետի հետ Ավագյանը ոչ մի կերպ համաձայնել չի կարող: Այդ պատճառով էլ նա իրեն ուղղված հարցերին զայրույթով արձագանքեց և պահանջեց օրինակներ բերել, որ որևէ ուսանող վարձի փոխհատուցման հավաստագրի դիմաց դարձել է ՀՀԿ-ական: Միայն թե սա շատ միամիտ հակազդեցության ձև է:


Ո՞վ չի հասկանում, թե դա ինչպես է լինում: Մի՞թե ընտրությունների ժամանակ 5 հազար դրամ վերցնող քաղաքացիներն անմիջապես կուսակցական են դառնում, մի՞թե ՕԵԿ-ի մուրաբաները ճաշակածները Արթուր Բաղդասարյանի ֆանատներն էին և մի՞թե բոլոր այն երեխաները, ովքեր վնասվեցին Կարեն Ավագյանի փուչիկներից, երդվյալ նժդեհականներ էին: Այնպես որ պետք չէ կուսակցական անդամատոմսեր պահանջել այնտեղ, որտեղ դրանք պիտի չլինեն: Չէ՞ որ նույն Փուչիկ Կարենը, երբ ամիսներ առաջ դրամաշնորհներ էր շռայլում զանազան ՀԿ-ների, դրանցից ոչ մեկը ՀՀԿ կցորդը չէր, բայց և քանիսի՞ն հնարավոր եղավ հայտնաբերել և ո՞վ պարզեց, թե այդ կեղծ ՀԿ-ների թիկունքում ովքեր էին վխտում:


Լավ է, որ 800 ուսանողներ օգնություն ստացան: Նրանք կմեծանան ու մի օր կհասկանան, որ իրենք էլ կարող էին իրենց ուսման վարձը վճարել, եթե երկիրը բարվոք լիներ, եթե ծնողներն աշխատանք ունենային, եթե Կարեն Ավագյանները բարեգործ չձևանային ուրիշի փողերով:

 

shame.am

Այս նյութը դիտել են - 1373 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook