- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 22-ին ընդունել է Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի եւ իսլամական հարցերի նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ Սանաային եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներին:
Հանդիպմանը ներկա են եղել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը եւ Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների ավանդական ջերմ հարաբերությունները եւ նշել, որ թեեւ առկա են ամուր գործընկերային հարաբերություններ, այնուամենայնիվ կան ոլորտներ, որոնք զարգացնելու ներուժ եւ հնարավորություններ կան:
ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Քուվեյթի Պետությանը՝ Եղեռնից մազապուրծ հայ գաղթականներին երկրորդ հայրենիք պարգեւելու մարդա սիրական քայլի համար: Նա վստահություն է հայտնել, որ նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ Սանաայի այցը Հայաստանի խորհրդարան նոր խթան կհանդիսանա՝ զարգացնելու արդեն ձեւավորված կապերը եւ իրականացնելու նոր եւ փոխշահավետ ծրագրեր:
Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել են խորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցությունն ու փոխայցերի ակտիվացումը:
Հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է աշխարհում մեծ տարածում գտած եւ ահագնացող ահաբեկչությանն ու ծայրահեղականության դրսեւորումներին, ԼՂ հակամարտության կարգավորման հարցին: Նա ընդգծել է, որ ահաբեկչությունը չունի ոչ ազգություն, ոչ կրոն: Նա դատապարտել է ժամեր առաջ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը պատճառ է դարձել անմեղ մարդկային զոհերի եւ վիրավորների: Էդուարդ Շարմազանովն անհրաժեշտ է համարել համատեղել ջանքերը՝ պայքարելու համար այս մարդատյաց երեւույթների դեմ:
ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի՝ խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնված ազգերի ինքնորոշման իրավունքի վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը հյուրերին տեղեկացրել է, որ Թուրքիան արդեն 23 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ինչն անթույլատրելի է 21-րդ դարում: Նա ընդգծել է, որ Հայաստանը կողմնակից է հարեւանների հետ խաղաղ գոյակցության եւ առանց նախապայմանների հարաբերությունների, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին: Նա շեշտել է, որ թե Հայաստանը, թե Քուվեյթն իրենց տարածաշրջաններում ձգտում են խաղաղ գոյակցության եւ հարեւանության:
Էդուարդ Շարմազանովը նաեւ շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Պետությանը՝ Հայաստանին տրամադրած մարդասիրական օժանդակության համար:
Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի եւ իսլամական հարցերի նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաային շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նույնպես կարեւորել հարաբերությունների սերտացման եւ խորհրդարանական համագործակցության ակտիվացումն ու փոխայցերը: Նշելով Քուվեյթի Պետության հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը, նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանաային նույնպես նշել է, որ թե Հայաստանը, թե Քուվեյթն իրենց տարածաշրջաններում իրականացնում են խաղաղարար քաղաքականություն: Նա անհրաժեշտ է համարել համատեղել ջան քերը՝ պայքարելու համար ծայրահեղականության դրսեւորումների եւ ահաբեկչության դեմ:
Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի եւ իսլամական հարցերի նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ Սանաային ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հրավիրել է այցելել Քուվեյթի Պետություն, ինչը սիրով ընդունվել է:
Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս
Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ
Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ
ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա
ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել
Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ
Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան
Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում
Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները
«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին
ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն
Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին
Պաշտոնական հաղորդագրություն Արցախից
Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել
ՀՀ գլխավոր դատախազություն. միջնորդագիր
ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել
ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ
Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
Հայտարարություն․ Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև
Թող ինձ դավաճան ասեն, բայց ես էդ որոշումը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյան
Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄՆ
Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով կմեկնեն Թուրքիա