- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Բաղրամյանի 26-ի վերահսկողության տակ գործող քարոզչամիջոցները շարունակում են իրենց թուլացած հաճույքը վայելել ընդդիմությանը հարվածելու նորանոր, անսպասելի խարդավանքներ մոգոնելու փայլատակումից։
Վերջին օրերի նմանատիպ խարդավանք-հիթը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքի սայթաքումի վրա կառուցած, այնուհետև ռեժիմահպատակ մյուս լրատվամիջոցներով թեման զարգացրած հերթական քարոզչափուչիկն է, որն ինչ որ մի տհաճ հետք թողնելու ակնկալիքով այնուամենայնիվ ի վերջո փսկում է։
Բանն այն է, որ «Հայկական ժամանակ» թերթի մարտի 18-ի համարում Աննա Հակոբյանը «Զուրաբյանի ակնարկը վարչապետին» վերնագրով թերթի կես էջ զբաղեցնող հոդվածում պատմում է, թե ինչպես է ԱԺ-ում կառավարությանը հարց տալու ժամանակ Լևոն Զուրաբյանը սկսել իր խոսքը և դիմելով վարչապետին ասել. «Հարգելի պարոն վարչապետ, և անցյալում նաև՝ «Ոչ»-ի, ներողություն՝ «Այո»-ի շտաբի պետ...»։ Այստեղ հոդվածագրի մեջբերումն ավատվում է և շարունակվում բառացիորեն հետևյալ տեքստով. «Կաևոր էլ չէ, թե ինչ հարց տվեց Զուրաբյանը, որովհետև կարևորը ոչ թե նրա հարցն էր, այլ այս լեզվի սայթաքումը»։ Հավատացեք, որ մեր կողմից որևէ տառի աղավաղում չկա. իսկապես հոդվածագիրը հստակ գրել է՝ «կարևորը ոչ թե նրա հարցն էր, այլ այս լեզվի սայթաքումը»։
Եվ թե ինչ ու ինչպես է խարդավանք կառուցվում «այս լեզվի սայթաքման» վրա, հետևենք զարգացմանը... Հոդվածագիրը և՛ հստակ ասում, և՛ եզրակացնում է, որ «լեզվի սայթաքումը» լեզվի սայթաքում չէ, այլ «ամենայն խնամքով նախապատրաստված» ակնարկ (այդպես էլ վերնագրված է հոդվածը), որ «ՈՉ»-ի շարժումը հենց «Հովիկ Աբրահամյանն է համակարգել, այսինքն պաշտոնապես լինելով «Այո»-ի շտաբի պետը, վարչապետը աշխատել է նաև «Ոչ»-ի հետ»։
Թե ում ինչին էր պետք, կամ ի՞նչ տրամաբանության մեջ կարող է տեղավորվել նման ակնարկը, հասկանալի է դառնում, երբ թեկուզ հպանցիկ աչքի ենք անկացնում ողջ լրատվադաշտը և առանց դժվարության հայտնաբերում, որ «Հայկական ժամանակում» սկիզբ առած «ակնարկի վերափոխված լեզվի սայթաքումը» թերթից անցնում է իշխանական հսկողության տակ գործող կայքերին և արդեն ներկայանում է որպես «Լևոն Զուրաբյանի ուղիղ ակնարկ»։ Այնուհետև կայքային լրագրող.com-երը կարծես մեկ հրահանգով անսպասելի շրջապատում են վարչապետին և սրտաթրթիռ հարց հնչեցնում՝ «Հովիկ Աբրահամյան, դուք իսկապե՞ս պաշտոնապես լինելով «Այո»-ի շտաբի պետ, համակարգել եք նաև «Ոչ»-ի շտաբը, ինչպես ակնարկել է Լևոն Զուրաբյանը»։
Հետո-ն էլ է հետաքրքիր. ընդդիմադիր գործչի «ծանրակշիռ ակնարկի» վարչապետական պատասխանը (կամ չպատասխանը) սահուն կերպով հայտնվում է հեռուստա և ռադիոեթերում։ Այսինքն՝ չնչին տպաքանակով, հասարակության վրա գործնականում զրո ազդեցություն ունեցող թերթից խարդավանքը պայմանավորված խողովակով անցնում է 30-40 կայքերին՝ ոչ որպես լսարան մեծացնելու նպատակ, այլ որպես թե՝ «շատերն են խոսում դրա մասին» և վերջում արդեն «որպես կայացած իրողություն» փոխանցվում ամենահզոր լսարան ունեցող լրատվամիջոցին՝ հեռուստատեսությանը։
Ահա սա է խարդավանքի մեխանիզմը։ Իսկ վերոնշյալ խարդավանքի կոնկրետ իմաստը կայանում է հետևյալում.
Նման քարոզչատրամաբանությունը հանգեցնում է մի պարզ եզրակացության. իսկապես չի կարելի չհամաձայնել հոդվածագրի հետ՝ այստեղ ոչ Զուրաբյանի հարցն է կարևոր, ոչ էլ ինքը՝ Զուրաբյանը, «այլ այս լեզվի սայթաքումը», իսկ «լեզվի սայթաքումը» լեզվի սայթաքում չէ, այլ բավականին խորիմաստ և շատ ու շատ հեռուներ գնացող ակնարկ։ Ուրեմն կարևորը հոդվածագրի հայտնաբերած ակնարկն էր, իսկ ակնարկը, ինչպես ուղղորդում է ինքը՝ հոդվածագիրը՝ ուղղված է վարչապետին։ Եվ «կարևորը ոչ թե նրա հարցն էր, այլ այս լեզվի սայթաքումը» թեզը զարգացնելով միևնույն վերահսկողության տակ գործող մյուս լրատվամիջոցը վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղիղ հարց է տալիս, թե «արդյո՞ք ինքը սահմանադրական փոփոխությունների ժամանակ ֆինանսավորե՞լ է «Ոչ»-ի շտաբին»։
Ահա այստեղ էլ ավարտվում է քարոզչաշղթան. թե Սերժ Սարգսյանն ինչ խնդիրներ ունի իր իսկ վարչապետի հետ, թե ինչպե՞ս և ինչու՞ են «Հայկական ժամանակ», Լուրեր.com, a1+, armtimes.com, ponarama.am և Բաղրամյան 26-ի վերահսկողության տակ գտնվող մյուս մոտ 50-60 անուն լրատվամիջոցները միահամուռ կարծիք ստեղծում իրենց իսկ վարչապետի դեմ, կարելի է եզրակացնել, որ դա պարզապես ներիշխանական գզվռտվոց է՝ հասարակական կարծիք ձևավորելու միջոց, որն անհրաժեշտ է կոնկրետ Սերժ Սարգսյանին։ Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավարի անունը խառնվել է վերիշխանական այդ խարդավանքին, թերևս, միայն ի բավարարումն «Հայկական ժամանակին» պատկանող պատգամավորի մաղձի։
Գրիգոր Բաղդասարյան

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում


