- 2025-01-11 23:12:00Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը
- 2025-01-11 16:33:00Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
- 2025-01-11 09:58:00Վարդան Ղուկասյանը դիմել է ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
- 2025-01-10 21:10:00«Ժողովուրդ». Նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին
- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Այսօր, ապրիլի 1–ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի աշխատակիցների հետ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Երևանի Լենինգրադյան փողոցի 31/8 շենքի 47 բնակարանի բնակիչ, 23-ամյա Գևորգ Յուրիկի Զոհրաբյանին և Երևանի Սիսակյան փողոցի 4-րդ շենքի 28 բնակարանի բնակիչ, 43-ամյա Արթուր Սամվելի Միհրանյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 31/8 շենքի բնակիչ 34-ամյա Կարեն Վարդանյանին սպանելու և դին թաղելու մեջ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակի մեջ ոստիկաններն ու քննիչները հողի մեջ հայտնաբերել են Կ. Վարդանյանի թաղված դին: Տեղում դատաբժիշկը` զննելով դին, հայտնեց, որ գլխին կա բազմաթիվ հարվածի հետքեր, իսկ բերանի մեջ հայտնաբերվեց կտոր: Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոտնակը, որտեղ հայտնաբերվել է թաղված դին, պատկանում է կասկածյալներից Գ. Զոհրաբյանին: Վերջինս ոստիկաններին հայտնել է նաև, որ մարտի 17-ին, ինքը` իր մեքենայով, Արթուրի և Կարենի հետ մեկնել են Վրաստանի Հանրապետություն, սակայն ճանապարհին` Գեղարքունիքի մարզի Սևանի հատվածում ինքը սպանել է Կարենին և Արթուրի հետ վերադարձել են Սիսակյան փողոց ու ավտոտնակում թաղել Կարենի դին: Նշված հանցագործությունը բացահայտելու համար ստեղծվել էին մի քանի օպերատիվ խմբեր, որոնք առանձին-առանձին ղեկավարել են Երևանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպեր-գծով տեղակալ Արտակ Պողոսյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Գասպարյանը, ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի պետ Արթուր Զոհրաբյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի պետ Կարեն Թորոսյանը: Նշված անձինք դիակի հայտնաբերման և հողից դուրս բերելու ժամանակ նույնպես գտնվում էին դեպքի վայրում: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, հանցագործության բացահայտման առաջին իսկ պահից, ոստիկանների և քննիչների հետ համագործակցելով աշխատել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության աշխատակիցները` դատախազ Տիգրան Ամբարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հատկանիշներով: Գ. Զոհրաբյանն ու Ա. Միհրանյանը ձերբակալվել են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ տեղեկություններ տարածվեցին, որ Կ. Վարդանյանը անհետ կորել է, համացանցում և էլեկտրոնային լրատվամիջոցներով որոշ մարդիկ սկսեցին տեղեկություններ տարածել, թե իրավապահ մարմինները մատը մատին չեն տալիս և Կ. Վարդանյանին հայտնաբերելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում: Մինչդեռ ոստիկաններն ու քննիչները կատարել են հսկայածավալ աշխատանքներ, ինչի վառ ապացույցն է կարճ ժամանակահատվածում հանցագործության բացահայտումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տիգրան Հակոբյանն ուզում է ամեն գնով վաստակել Նիկոլ Փաշինյանի սերը
Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը
Վարդան Ղուկասյանը դիմել է ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
Իշխանական պոդքաստի իրական նպատակը. Փաշինյանը սպասում է Ադրբեջանի հարձակմանը
«Ժողովուրդ». Նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին
Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
Սա տեսնելով է, որ Ալիևը հոխորտում է
«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
Փնտրվում է նոստրադամուս
Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
Հեծանվային տրագիկոմեդիա՝ Ժաննա Անդրեասյանի կատարմամբ
Նիկոլ Փաշինյանը միայն ձևացնում է, թե հասարակության հետ երկխոսության մեջ է
Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
ՔՊ-ում վտանգավոր համաճարակ է. փլուզման վտանգ է առաջանում
Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
Էրդողանը կմտնի՞ Երևան