- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Աշխարհ- տիեզերք Աստված արարեց,
Ազգեր,ժողովուրդներ անթիվ ստեղծեց...
Մարդիկ հղփացան,շատերն ուրացան,
Բազում կրոններ իսկույն գոյացան:
Ով խառնեց լեզուն մարդկանց միատարր,
Ազգերին,ժողովուրդներին ով դարձրեց օտար...
Ով չարին ազատ գործել թույլատրեց,
Մարդ -արարվածին չարագործ դարձրեց...
Մեկը պաշտում էր Աստծուն իրական,
Մյուսը`կուռքեր Աստվածներ անիրական...
Քրիստոնյա,մահմեդական իրարովանցան,
Հավատարմություն,մարդտությունիսպառ վերացան...
Ով ձեռքը կտրելու արժան,
Յաթաղան դրեց,դարձրեց դաժան...
Ով «Մի՛ սպանիր»պատվիրանն արդար,
Թույլ տվեց խախտի ամեն մի սարդար...
Ով վայրի հոգուն`արյունի ծարավ,
Մեր եդեմական աշխարհը բերավ...
Ով ծնեց թուրքի փոքրիկ ուղեղում,
Միտքը վայրենի`արյան հեղհեղում:
Սով,ծարավ, յաթաղան՝օգնում էին հային,որ մահանա,
Երկնքից չէին թափվում, ոչ անձրև, ոչ մանանա...
Մահվան ճամփաներին`սպասելով հերթին,
Հայը մեռնում էր`անունդ շուրթին...
Շրջում էր աշխարհում չարը հաղթարշավ,
Բարոյականությունը դարձավ ոմանց գլխացավ...
Միթե՞ ճիշտ էր թուրքը դավադիր,
Որ ի՛ր Աստվածն է ամենի հիմնադիր...
Չէ,որ գրված է գրքերի գրքում,
Առանց քո կամքի`ոչինչ չի լինում...
Այլադավան վայրենին`քրիստոնյա էր կոտորում,
Միթե քո կամքն էր թուրքը կատարում...
Իսկ դու, Տե՛ր Աստված, լուռ ականատես,
Դիտելով արյունոտ պիղծ դիմակահանդես՝
Լռելով թույլատրել ես կոտորած անտես,
Որ մեղքի համար պատժել ես այդպես...
Տարեց հայը ծերունի,
Գուցե մեղքեր էլ ունի,
Բայց՝ դեռ անբեղ պատանին,
Չեր կեղտոտել իր հոգին...
Իսկ մանուկը չծնված,
Սաղմ էր`արգանդում պահված,
Մայր էր նրան կրծքի տակ կրում,
Թուրքը`մորն էլ էր մորթում...
Նույնիսկ գազանն էլ վայրի,
Մայր եղնիկին չի սպանի...
Ով սերունդ է մեծացնում,
Նրան`գազանն էլ է հարգում...
Ինչ էր արել մարդացած,
Հայ մանու՛կը չծնված...
Կամ էլ նա, ով ծնված,
Խա՛ղ էր անում որբացած...
Դեռ չգիտեր հայորդին,
Ում զավակն էր,ում որդին...
Դեռ խոսել էլ չգիտեր,
Ժպտալ ու լացել գիտեր...
Չէ,որ սեր ես՝ ներողամիտ ու արդար,
Հայ մանուկին ինչու այդպես մոռացար...
Հայ լինել՝ թուրքը նրան չներեց,
Ազգ ու հավատ ուրանալ ստիպեց...
Հայրեր, մայրեր մորթվեցին,
Աղջիկ, տղա կորցրեցին...
Որբուկները մեծացան,հայ լինելը մոռացան,
Թուրքի անուն ու հայացքներ ունեցան...
Իսկ շատերին,առանց մոր,
Մորթոտեցին ու լցրեցին մի մեծ հոր:
Գերեզմաններ եղբայրական գոյացան,
Կային նաև,որ ազգ ու հող ուրացան:
Աղջիկ ու մայր պղծվեցին,
Թուրքերը պիղծ ուրախ գրազ բռնեցին...
Թե ում ներսում`տղա,աղջիկ կլինի,
Փոր ճեղքեցին,որ էլ կասկած չլինի...
Ինչ կարող էր հայ մանուկը կատարել,
Ինչ չար գործեր՝ մինչ այդ հնարել,
Ինչ էր արել,որ չար բախտով պատժվեր...
Անիծվեր,հրի-սրի մատնվեր...
Այդ հասակում մեղսագործ,
Ինչպես դարձավ հանցագործ,
Ժամանակ էլ նա չուներ,
Մեղքեր բազում կուտակեր...
Որ մեղքի համար,դեռ կյանք կարոտ,
Արևը մարեց`թափվեցին գլխին կրակ ու որոտ...
Չէ որ չծնվալ՝ դավանանք էլ չուներ
Բայց թուրն անհավատ հաշիվներուներ...
Արյան էր ծարավ, ջարդ-կոտորածի,
Հեղում էր արյուն հայ արարվածի...
Արյան մեջ կորած,ձեռքերով,կեղտոտ,
Պղծում էր սրբություն իր շնչով թունոտ...
Հեռու վայրերից՝քոչելով այստեղ,
Ավեր,կոտորած թողնելով այստեղու այնտեղ...
Արժեքներ ստեղծած ժողովուրդներին,
Կոտորեց,տվեց սոված գայլերին:
Հող էր պետք, տներ կառուցված,
Թողել էի իրեն, վրանը՝լքված...
Ծրագրեց տարածքի տերերին փրթել,
Զավթած հողերում հորդաներ կրթել...
Չէր էլ քողարկվում,միտքը թաքցնում,
Ծրագիրն էր դաժան`ավարտին հասցնում...
Իսկ քրիստոնյա տերություններ որոշ,
Թև էին,թիկունք,հանցակից,դրոշ...
Չէ որ տեսնում էիր մթին ու լույսին,
Հայն ինչ էր տանում`շալակած ուսին:
Խաչն էր տանջանքի`դարձել մեզ
բաժին,
Իսկ փառք,խրախճանք`պոռնիկ քոչվորին...
Ամեն Հիտլեր,որ մեջ բերի,
Ով է հիշում կոտորածը հայի...
Թե ոճրագործ ազգին վայրի դատ չլինի,
Կոտորածներ սուգ ու շիվան միշտկլինի...
Եթե հանկարծ մեկեն,
Շիրիմներից ոտքի ելնեն...
Հոգիները խեղված հայի,
Նրանց աչքին ով կնայի...
Չէ որ մեծ ես ու չունեն սահման,
Սեր ներողամտություն`քեզ մոտ անսահման...
Ոչ էլ դաժան ես կամ քինախնդիր,
Նախանձոտ,թունոտ ու մանրախնդիր:
Ինչու էիր,Աստվա՛ծ,աչքիցդ գցել,,
Քեզ պաշտող ազգին`շան դեմը նետել...
Ուր էիր,Աստվա՛ծ,օրհասի պահին,
Հարված էր հասցվում Քո բարձր գահին...
Ների՛ր ,բայց ասա, ինչու լքեցիր,
Ուր էիր,Աստվա՛ծ, ինչու լռեցիր...
Աղերսի կանչին երկինքը փակվեց,
Մի ամբողջ ժսղովուրդ սրի մատնըվեց...
Ուր էիր,Աստվա՛ծ,ինչու լռեցիր,
Քեզ անարգողի` ձեռքը բռնեիր...
Դավանող,պաշտողին օգնության գայիր,
Ինչո՞ւ, Տե՛ր Աստվա՛ծ,ինչու լքեցիր...
Աշոտ Հովհաննեսի Չիթիրյան
Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ
Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր
Մանրամասներ՝ դատախազ Կարեն Խաչատրյանի կյանքից զրկվելու դեպքից.armlur
Գյումրեցի լրագրողին հետապնդում են․ նա լուրջ բացահայտումներ է անում.asekose
Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է
Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը
Իր սեփական բնակարանը գրավ է դրել փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն օգնելու համար և ահա քեզ պատասխան․․․
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ․ 9 հոգանոց ընտանիքին դուրս են հանում Ֆիրդուսի 13 հասցեում գտնվող շենքից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեսպաններ նշանակվում են ոչ պրոֆեսիոնալ ՔՊ-ականները
Թմրամիջոցների դեմ պայքարը Քննչական կոմիտեի կողմից՝ 2023 թվականին․ ամփոփում Հ1-ի հետ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԲԱԿԵՐԻՑ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է ԼՎԱՑՔԻ ՊԱՐԱՆՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
Դասական թալան է. ՔՊ-ականները հին օլիգարխների հետ փայ են մտնում. «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց բացահայտում․ Աբովյան քաղաքում հայրը 2 տարեկան զույգ երեխաներին 40 հազարի դիմաց սեռական շահագործման է տվել.armlur
Ալե՛ն, արա՛, դու տղա չե՞ս, բա սաղ երկիրը հանձնել եք ու հլը վիրավորվու՞մ եք․ Դավիթ Մկրտչյան
16-ամյա աղջկա սպանության հետքերով.մեղադրյալներն արդարացվել են,գործը քննած անձանց պաշտոնը՝ բարձրացվել.Factor TV
«Քեզ բացի ջանից». Մարտին Մկրտչյանի նոր երգը
Համբերությունը սահման ունի, իսկ պատասխանւ կլինի շատ կոշտ».Մեսրոպ Մանուկյան
Դատավորը կալանավորվել է 150 հազար դոլար կաշառք ստանալու համար
Մանրամասներ՝ զրոներում նստած Արտակ Գալստյանի մասին. Գայանե Զարգարյան
Հովիկ Աբրահամյանից դատախազությունը պահանջում է 59 անշարժ գույք, 21 մլրդ դրամ և այլն