- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ադրբեջանական կողմը մի քանի անհաջող փորձ է կատարել ներթափանցելու Արցախի տարածք
Ադրբեջանական կողմը փորձել է այսօրվա ընթացքում ևս մի քանի անգամ ներթափանցել Արցախի Հանրապետության տարածք, բայց նրան չի հաջողվել, ընդհակառակը տվել է տասնյակ կորուստներ և ունի նաև 5 խոցված Տ90 տանկ, որը շատ մեծ հարված է նրա համար:
Ընդհանուր առմամբ` արդեն 2 տասնյակից ավելի տանկ է կորցրել ադրբեջանական կողմը: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Չնայած առաջնագծում իրավիճակը շարունակում է լարված մնալ, բայց ընդհանուր առմամբ`այն վերահսկելի է»,-ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ թշնամու ոտնձգությունները ճնշվում են բոլոր հնարավոր ձևերով:
Նա փաստեց, որ թե բնակչության, թե զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը բարձր է, որևէ խուճապ չկա, ինչը լավագույնս ապացուցվում է առաջնագիծ մեկնել ցանկացող կամավորների չդադարող հոսքով: «Կան դպրոցական տղաներ, նույնիսկ աղջիկներ, ովքեր գալիս են ու փորձում կամավորագրվել, իհարկե, նրանց չեն ընդունում թե տարիքի, թե այլ պատճառներով: Կան նաև երիտասարդ կանայք ու աղջիկներ, ովքեր պատրաստ են ծառայել, իհարկե, նրանց էլ չեն զորակոչում:
Բայց սա ցույց է տալիս բարոյահոգեբանական վիճակը, որ որևէ վախ ու խուճապ չկա»,-նշեց Դավիթ Բաբայանը` շեշտելով, որ «այս պահին պաշտպանության բանակն ի վիճակի է սեփական ուժերով պաշտպանել հայրենիքի սահմանները»: Ինչ վերաբերում է ապրիլի 2-ին Թալիշում ադրբեջանական դիվերսիոն խմբի վայրագությանը, երբ խոշտանգել ու սպանել էին տարեց բնակիչների իրենց տանը, Դավիթ Բաբայանը նկատեց, որ դա է մոլագար Ադրբեջանի իրական դեմքը: «Թալիշ է ներթափանցել ադրբեջանական դիվերսիոն խումբ, մտել է պատահական մի տուն, որտեղ ծեր մարդիկ էին, խոշտանգել ու սպանել է:
Դա է սրանց ձեռագիրն ու հոգեկան վիճակը, որ տարեց մարդկանց, ովքեր ի վիճակի չեն իրենց պաշտպանել, խոշտանգում են և սպանում:
Սա ֆաշիզմ է ու ահաբեկչություն, մենք գործ ունենք աննորմալ հակառակորդի հետ, նորմալ բանականություն ուենցողը չի կարող այդպիսի քայլ անել»,-ասաց Դավիթ Բաբայանը: Նա նկատեց, որ հազիվ էլ Ադրբեջանը դասեր քաղի ու զղջա իր արարքների համար` միաժամանակ նշելով, որ միջազգային հանրության բացթողումն է, որը պետք է ճնշի և պատասխանատվության հրավիրի այդ պետությանը: «Ամեն դեպքում մենք շարունակելու ենք պաշտպանել մեր ազատությունն ու անկախությունը և ուժգին հակահարված ենք հասցնելու Ադրբեջանին»,-հավելեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս

Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ

Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ

ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան

Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում

Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները

«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին

ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն

Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազություն. միջնորդագիր

ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել

ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Հայտարարություն․ Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև

Թող ինձ դավաճան ասեն, բայց ես էդ որոշումը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյան

Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄՆ

Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով կմեկնեն Թուրքիա




