- 2025-01-14 18:55:00Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
- 2025-01-14 18:40:00«Ժողովուրդ».Գործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է
- 2025-01-13 15:33:00Մհերին դաշնակ լինելը նենց էր սազում, ոնց խաչքարի հետևում կանգնած եկեղեցին ու լեռները. էությամբ էր.Arthur Suqoyan
- 2025-01-11 23:12:00Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը
- 2025-01-11 16:33:00Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Միջամտելու, խառնվելու, տեսանելի լինելու մոլուցքը հանգիստ չի տալիս Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Հատկապես այս օրերին, երբ երկիրն անհանգիստ է, նա հեռուներից խորհուրդներ է տալիս, գնահատականներ է շռայլում, դատողություներ է անում: Եվ ի՞նչ եք կարծում, Հայաստանի համա՞ր: Այդքան միամիտ չլինեք: Արա Աբրահամյանը վաղուց է փոխել իր հայրենիքը: Ու եթե կա մի բան, որ նրան ներկա պահին մտահոգում է, դա այն է, թե ինչպես թույլ չտալ, որ այդ երկրորդ հայրենիքի շահերը վնասվեն: Իսկ հանուն իր մտադրությունների նա արդեն երրորդ թե չորրորդ հայտարարության տեքստն է շարադրում:
Այս նոր հայտարարությունը խիստ տարբերվում է նախորդներից, քանի որ երեսպաշտության տեսանկյունից հավանաբար իր նմանը չունի: Ու միայն Արա Աբրահամյանի հաշվենկատ միտքը կարող է նման գարշելի արտադրանք թողարկել: Խաղալով հայերի նուրբ զգացմունքների հետ, այս ռուսահպատակը նույնիսկ ներկա ողբերգական օրերին չի խորշում լինել ավելի ստոր, քան կարելի է լինել:
Իր տարածած հայտարարությունը նա սկսում է խոր ապրումների դիմախաղով. «Ռուսաստանի հայերի միությունը խիստ մտահոգություն է հայտնում ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների առթիվ, որ Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին»,- ասվում է այնտեղ ու քիչ է մնում հավատաս, որ ի վերջո համարձակությունը բավարարեց իրերն իրենց անուններով կոչել: Բայց հաջորդ պահին անմիջապես կռահում ես, թե դեպի ուր է հրում պրպտուն միտքը ՌՀՄ նախագահին, երբ նա սկսում է խոսել այն մասին, թե ինչպես ռուսական իշխանությունները ակտիվացրեցին իրենց միջնորդական ջանքերը ռազմական բախումների դադարեցման, լայնամասշտաբ պատերազմի բացառման և բանակցային գործընթացի վերականգնման համար, «ինչը դրականորեն ընդունվեց Հայաստանում և աշխարհի բազմամիլիոն հայկական սփյուռքի կողմից»:
Մի կերպ այս հատվածն էլ ես կուլ տալիս, քանի որ վրա է հասնում գլխավորը, Աբրահամյանի մեծագույն հոգսերի ու տագնապների աղբյուրը: «Կարծում ենք, որ Ադրբեջանի հետ ներկայիս սիրախաղը կարող է հանգեցնել այն բանին, որ իրենց իրական դաշնակցին՝ Թուրքիային հետևելով, նա կարող է «դանակ խրել» Ռուսաստանի թիկունքին՝ միայն այն տարբերությամբ, որ դա կլինի «դանակ», որը նրան վաճառել է Ռուսաստանը»,- ասվում է հայտարարության վերջում և ամեն բան միանգամից իր տեղն է ընկնում:
Ստացվում է, որ Արա Աբրահամյանին ու ռուսահայ համայնքին անհանգստացնում է ոչ թե այն, որ Ադրբեջանը Ռուսաստանից գնած զենքով կրակում է Արցախի ու Հայաստանի ` իրենց հայրենակիցների ուղղությամբ, այլ այն, որ այդ զենքով Ադրբեջանը մի օր կկրակի Ռուսաստանի վրա` թիկունքից հարվածելով իրեն զինողին: Աբրահամյանը դրան չի դիմանա: Նրա համար թանկ է նոր հայրենիքը, շատ ավելի թանկ, քան Հայաստանը և այն տասնյակ զինվորները, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին ռուսական արտադրության զենքերի կրակոցների տակ: Աբրահամյանին Ռուսաստանն է տալիս փող, բարեկեցություն, դիրք, շքանշաններ: Հայաստանը նրան տվել է դատարկ ու անարժեք մի բան՝ կյանք:
Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
«Ժողովուրդ».Գործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է
Հայկ Սարգսյանը ցանկանում է Շրջակա միջավայրի նախարար դառնա՞լ.«Փաստ»
Մհերին դաշնակ լինելը նենց էր սազում, ոնց խաչքարի հետևում կանգնած եկեղեցին ու լեռները. էությամբ էր.Arthur Suqoyan
Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ապազգային քարոզչությունը. ի՞նչ է կառուցում
Տիգրան Հակոբյանն ուզում է ամեն գնով վաստակել Նիկոլ Փաշինյանի սերը
Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը
Վարդան Ղուկասյանը դիմել է ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
Իշխանական պոդքաստի իրական նպատակը. Փաշինյանը սպասում է Ադրբեջանի հարձակմանը
«Ժողովուրդ». Նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին
Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
Սա տեսնելով է, որ Ալիևը հոխորտում է
«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
Փնտրվում է նոստրադամուս
Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
Հեծանվային տրագիկոմեդիա՝ Ժաննա Անդրեասյանի կատարմամբ
Նիկոլ Փաշինյանը միայն ձևացնում է, թե հասարակության հետ երկխոսության մեջ է