- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հրապարակի» նախորդ համարում խոսել էինք հայկական բանակում տարածված արատների մասին, որոնք ի հայտ եկան քառօրյա պատերազմի ժամանակ, եւ որոնք անհապաղ անհրաժեշտ է վերացնել։ Մեր նյութը խաղաղ պայմաններում կատարված հանցագործությունների մասին էր, որոնք զինծառայողների մահվան պատճառ են դարձել։ Ընթերցողներից մեկը հոդվածի տակ գրել էր, որ բարոյական չէ 2001 թվականին կատարված հանցագործության պատկերից ելնելով՝ դատել այսօրվա բանակի մասին։ Եվ իրոք, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթներում, որպես դրական ցուցանիշ, հաճախ նշում է բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումը։ Վերջերս նա այդ մասին խոսեց նաեւ Գիտությունների ակադեմիայի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։
Երկու կետով առարկում ենք նախարարին
Նախ, եթե այդպես լիներ, ապա հասարակ խավը երեխաներին հանգիստ սրտով կուղարկեր բանակ, միջին խավից էլ չէինք լսի «էրեխուն մի հարմար տեղ» ուղարկելու համար տրվող կաշառքների եւ ջանքերի մասին, երբեմն էլ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները կգնային առաջնագիծ, եւ նրանց անունները եւս կհայտնվեին պարգեւատրվածների, հերոսների ցուցակներում։ Երկրորդը՝ ուզում ենք հիշեցնել բոլորովին «թարմ» հանցագործություն, որն այս օրերին քննվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Խոսքը վանաձորցի Մանուչար Մանուչարյանի մահվան գործով դատաքննության մասին է։ Տղան մահացել է 2013 թվականին, Քանաքեռի զորամասում՝ պահակային ծառայության վայրում։ Պաշտոնական վարկածն ինքնասպանությունն է, սակայն նրա հարազատները վստահ են, որ կատարվածը սպանություն է, որը զինդատախազությունը չի ցանկանում բացահայտել։ Երրորդ տարին է լրանում, բայց դատավճիռ չկա, եւ սա այն դեպքում, երբ զորամասի ողջ տարածքում, ինչպես նաեւ դեպքի վայրում գտնվող ավտոկայանատեղիում տեսախցիկներ են տեղադրված։
Պաշտոնական վարկածը հեքիաթային է
Պարզվում է՝ Մանուչարը երեք անգամ կրակել է սեփական ծնոտին, եւ երրորդ կրակոցից հետո մահը վերջապես վրա է հասել։ Կասեք այդպես չի՞ լինում։ Իսկ զինդատախազությունը կասի՝ իսկ դուք, ինչ է, ռազմական փորձագե՞տ եք։ Փորձագետն ասում է՝ լինում է, եւ վերջ։ Այս գործով արդեն 2 տարի է՝ կալանավորված են երկու զինծառայողներ՝ Գաբոյանը եւ Ստեփանյանը, որոնք, իբր, ինքնասպանության են հասցրել տղային, նրան ստորացրել են, նվաստացրել եւ այլն։ Մանուչարյանի եղբայրը՝ Օնիկ Մանուչարյանը, եւ նրա ներկայացուցիչը՝ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, որը մեզ տրամադրել է այս նյութերը, վստահ են, որ ինքնասպանության վարկածը պաշտոնեական կեղծիք է։ «Իրենք մեղադրում են այս երկու զինվորներին, բայց դատարանում որպես վկա հարցաքննվող զինվորներն ասում են, որ իրենց ստիպել են կեղծ ցուցմունքներ տալ։ Նրանցից մեկը նույնիսկ ասաց, որ չգիտի, թե ով է Մանուչար Մանուչարյանը, որ ինքը դեպքի ժամանակ եղել է կարանտինի մեջ՝ որպես նորակոչիկ զինվոր, եւ չի ճանաչում նրան։ Բայց քննիչի մոտ նա գրել էր, թե ոնց են Մանուչար Մանուչարյանին ծեծել, խոշտանգել եւ նվաստացրել»,- պատմում է իրավապաշտպանը։
Էլդա Գրինի եզրակացությամբ՝ զինվորն ընկճված է եղել
Այս նույն նախաքննական ցուցմունքների վրա հենվել է դատահոգեբանական փորձաքննություն իրականացրած Էլդա Գրինը, որը հաճախ է զինդատախազության կողմից հրավիրվում որպես փորձագետ։ Նա գրել է, որ Մանուչարյանը եղել է ծանր ընկճված հոգեվիճակում։ Սակայն դատարանում վկայություններ են եղել, որ այս մութ հանցագործության զոհ դարձած երիտասարդը ոչ միայն նորմալ տրամադրություն է ունեցել, այլեւ անեկդոտներ է պատմել մյուս զինծառայողների հետ, ասել-խոսել է եւ այլն։ Բայց դատարանը, հավանաբար, արժանահավատ ընդունելով զինվորների նախնական ցուցմունքները, մերժել է տուժողի իրավահաջորդների միջնորդությունը Էլդա Գրինին դատարան կանչելու եւ հարցաքննելու մասին։ Դատարանը մերժել է նաեւ պահակակետի պետ կապիտան Մակարյանին դատակոչելու միջնորդությունը։ Կապիտանը հսկել է պահակային ծառայությունը, եւ տուժողի իրավահաջորդները տեղեկություն ունեն, որ նա այդ օրը դեպքի վայրում է եղել։
Եղել է եվս մի կրակող
Եվ, վերջապես՝ այս դատավարության ամենազավեշտալի դրվագը։ Քննիչը, զննելով մահացածի տաբատը, պարզել է, որ դրա աջ փողքի հետին հատվածը «մինչեւ ծունկը ներծծված է արնանման թանձր հեղուկով, աջ ոտքի հատվածում, աջ կողագրպանի վերին առջեւի եզրից 3,5 սմ վեր առկա է... 5 մմ տրամագծով անցք, որի եզրերն այրվածքի հետքերով են»։ Ըստ քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանի, սա АКС տեսակի 5 եւ 45 մմ տրամաչափի փամփուշտի հետք է, իսկ կողքի այրվածքները ցույց են տալիս, որ կրակոցը եղել է բավականին մոտ, մինչեւ 1 մետր տարածությունից, այդ իսկ պատճառով այրվածք է առաջացել։
«Հիմա պարզվում է, որ այդ անցքը եղել է չորրորդ կրակոցի հետքը, որը Մանուչար Մանուչարյանն իրեն չէր կարող հասցնել»։ Այսինքն՝ եղել է եւս մեկը, որը կրակել է տղայի վրա, եւ որի անձը թաքցնում են։ Հագուստի փորձաքննության եզրակացության մեջ այս հետքի մասին ոչինչ չկա, իսկ դատարանում հարցաքննված փորձագետը տաբատի մասին հարցերին պատասխանելով հայտարարել է, որ տաբատն ինքը չի ուսումնասիրել։ Ի դեպ, չի բացառվում, որ գործում լրիվ նոր տաբատ է հայտնվել, ոչ այն, որը եղել է Մանուչարի վրա մահանալու պահին։ Սա եւս զինդատախազությունում ընդունված պրակտիկա է։ Այդպես է եղել նաեւ 2007 թվականին Կարճաղբյուրի զորամասում սպանված Տիգրան Օհանջանյանի հագուստի հետ։
Նրա մահից հետո արված լուսանկարներում երեւում էր, որ այն պատառոտված է, սակայն փորձաքննություն երկար ժամանակ չէր կատարվում, եւ միայն Տիգրանի մոր համառ պահանջներից հետո հագուստն ուղարկվեց փորձաքննության, սակայն, ըստ եզրակացության, վերջինիս վրա վնասվածքներ չկային։ Տիգրանի ծնողները վստահ են, որ իրենց տղայի հագուստը փոխել են, եւ նրանց այդպես էլ ոչ ոք չկարողացավ բացատրել, թե ինչ եղան պատռվածքները։ Հիմա ինքներդ դատեք, թե արդյոք փոխվե՞լ է բանակում տիրող հոգեբարոյական իրավիճակը վերջին 8-10 տարում, եւ ով է դրանում «շահագրգռված»։
ՀԳ․ Մանուչար Մանուչարյանի գործով հերթական նիստը նշանակված է ապրիլի 19-ին։ Այն փակ է լինելու մամուլի համար, քանի որ իրեղեն ապացույցների թվում ուսումնասիրվելու են զորամասի տարածքը հսկող տեսախցիկների ֆիքսած կադրերը։ Մահացած զինծառայողի հարազատները պահանջել էին, որ իրենց տրամադրվեն այս տեսագրությունները, սակայն պաշտպանության նախարարությունը մերժել էր, պատճառաբանելով, որ զորամասը գաղտնի օբյեկտ է, եւ այդ տեսագրությունները պետական գաղտնիք են պարունակում։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց


