- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, արձագանքելով լրագրողի հարցադրմանը, թե իշխանությունն անվտանգության հարցում թերացել է, պաշտոնյաներն ու օլիգարխները շքեղության մեջ են ապրում ումիլիոններ են դիզել, իսկ բանակը սպառազինության խնդիր ունի, նշել է, որ այդ կարգի գնահատականները շատ հեռու են իրականությունից և ճշմարտությունից:
Ըստ նրա՝ կան և կգտնվեն ուժեր և անհատներ, ովքեր փորձելու են ևս մեկ անգամ սեպ խրել հասարակության միջև, սլաքները շուռ տալ հարուստների կամ պաշտոնյաների դեմ:
«Սա մոտեցում է, որը նպատակ ունի հակակոնսոլիդացիոն գործընթացներ իրականացնել հասարակության մեջ, որը նպատակ ունի անհամաձայնություն և իրար նկատմամբ անհանդուրժողականություն սերմանել: Ես չեմ բացառում, որ մեր հասարակության ու պետական կառավարման մեքենայի մեջ ունենք դեռևս բավական նեգատիվ երևույթներ, բայց պայքարը դրանց դեմ պիտի լինի շարունակական, պետական մեխանիզմների կատարելագործմամբ և պետական պատիժների անխուսափլիության իմաստով: Եվ սա չպետք է լինի հանրության մեջ անհանդուրժողականություն սերմանելու ճանապարհով»,- ասել է նա:
Նաղդալյանը հիշեցրել է, որ տարիներ շարունակ խոսվել է այն մասին, որ երկրում սոցիալական ծանր վիճակ է, մարդիկ վատ են ապրում՝ սկսած ազատամարտիկներից, և շատերն էին կարծում, որ եթե պատերազմ լինի, սահման գնացող չի լինի:
«Եվ տեսե՛ք՝ մենք ունեցանք ինչպիսի անօրինակ երևույթներ, երբ որ հենց մեր ազատամարտիները, շատ-շատերը, տարիքներն առած, առողջությունը կորցրած, առաջինը հենց իրենք ոտքի կանգնեցին և կայծակի արագությամբ հասան մարտի դաշտ՝ կանգնելու մեր բանակի ու երիտասարդների կողքին: Սա ևս մեկ օրինակ է, որ խոսում է այն մասին, որ հասարակությունը ներսից միաբանվելու շատ հզոր իմպուլսներ ունի, և այդ իմպուլսներն աշխատող են և աշխատում են»,- նշել է Նաղդալյանը:
Բռավո՜, տիկի՛ն Նաղդալյան, միանգամայն ճիշտ եք. ազատամարտիկը՝ այն ազատամարտիկը, ով նախորդ պատերազմի ավարտից հետո մի կերպ հացի խնդիր էր լուծում, ապրում էր տնակում կամ վարձով, չէր կարողանում բուժման և երեխայի կրթության փող հայթայթել, միանգամից, կայծակնային արագությամբ գնաց սահման: 18-20 տարեկան զինվորը՝ այն զինվորը, որին Ձեր ու Ձեր թիմի կողմից կառավարվող պետությունը 21-րդ դարի պահանջներին համահունչ զենքով չի ապահովել, որի տանը տանիք, դուռ ու լուսամուտ, անգամ քնելու մահճալալ չկա, արյան վերջին կաթիլով պահեց սահմանը: Պահեց ու ցույց տվեց, որ սա ոգի ու կամք ունեցող, հող ու հայրենիք պահող ժողովուրդի բանակն է: Ժողովուրդը՝ այն ժողովուրդը, որի 30 տոկոսը Ձեր կառավարման տարիներին դարձավ աղքատ, իսկ մի զգալի մասն էլ մի կտոր հացի համար թափառաշրջիկ , մի մարդու պես բռունցք դարձավ, մի մարդու պես իր օրվա հացի մի մասը միանգամից նվիրեց առաջին գծին: Չկասկածե՛ք, եթե, Աստված մի արասցե, պատերազմը վերսկսվի, նորից նույն բանն է լինելու:
Հետևաբար Դուք, տիկի՛ն Հերմինե, հանգիստ կարող եք շարունակել Ձեր բիզնեսի բարգավաճման սուրբ գործը՝ Չինաստանից մինչև Հայաստան, բնակշինկոոպերատիվից մինչև հէկ ու նոր էներգագիծ: Խնդիր չունեք՝ կարող եք հանգիստ օգտագործել ԱԺ փոխնախագահի բարձր աթոռը՝ ի փառս Ձեր բիզնեսի ու միլիոնների ավելացման, միևնույնն է, դիրքապահ տղաները կյանքի գնով պահում են հայրենիքը, որտեղ իրենք ու իրենց ընտանիքները հաճախ անգամ սեփական կատու չունեն, իսկ Ձեր միլիոնները ծաղկում ու բարգավաճում են: Իսկ իրականում, տիկի՛ն, եթե, Դուք մի քիչ ամոթ ունենայիք, պիտի պապանձվեիք, որովհետև Դուք հրաշալի հասկանում եք, որ Ձեր ու Ձեր նմանների ունեցվածքն ու միլիոնները պահում են առաջին գծում կանգնած տղաները / պարզ է, չէ՞, որ Ձեր նեղ շրջապատից որևէ մեկի որդին առաջնագծում կանգնած չէ/: Հետևաբար Դուք Ձեր բարոյախրատական ճառը սկսելուց առաջ պիտի նախ շնորհակալություն հայտնեիք այն մայրերին, ովքեր իրենց ամենաթանկարժեք գանձերին՝ իրենց որդիներին, ուղարկել են սահման՝ պահելու երկիրը:Պիտի ներողություն խնդրեիք այն ազատամարտիկներից, ովքեր 90-ականներին մարտի դաշտից վերադարձան ու իրենց պաշտպանած հայրենիքում դարձան անտեսված ու լքված: Չլինի՞ այն կարծիքին եք, որ իշխանությունն այնքան լավ է կառավարել երկիրը, որ սահման մեկնելու ոգևորությունը դրանից է ածանցվել:
Ձեր խոսքերում կար նաև մտավախություն, թե սլաքներ են ուղղվում հարուստների և պաշտոնյաների դեմ: Վայրի կուլակաթափության ժամանակներն անցել են, հետևաբար եթե Դուք ազնիվ ու բարեխիղճ հարկատու եք, իբրև պաշտոնյա էլ կաշառակեր ու կոռումպացված չեք, ի՞նչ խնդիր ունեք: Իսկ բանակի կամ շքեղության հարկ իհարկե պիտի լինի, ու հասարակությունից եկող այդ կարգի իմպուլսները ընդունեք իբրև պետության առողջացման նշան:
Կարինե Սարիբեկյան

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց


