- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
…Այդ նույն օրը աչքովս ընկավ մի տեսագրություն. հայ կամավորները՝ դիրքեր մեկնելուց առաջ: Երգում ու պարում են: Նրանց քույրերը, կանայք, մայրերը իրենց հետ են երգում եւ պարում: Պարում են, երբ իրենց որդիները, ամուսինները, ընկերները մեկնում են կենաց-մահու կռիվ քանակով մի քանի անգամ ավելի շատ հակառակորդի դեմ: Իրենց հայրենիքի, հայրենի հողի համար: Եվ մտածեցի, որ հենց իրենք են հայրենիքի պաշտպանները, ՀԱՅՐԵՆԻՔԻ եւ ոչ «դաշնակցի շահերի», «ՆԱՏՕ-ի պարտավորությունների»…
Մի ազգ, որն այսպես է մեկնում պատերազմ, անպարտելի է:
Ազգը, որ իր հայրենիքի, իր ընտանիքի համար է պայքարում, չի կարող կոտրվել, բնաջնջվել եւ կործանվել: Սա է այն փորձությունը, որը ազգը տարբերակում է բնակչությունից…
19-20-րդ դարերում մեր ազգը (բուլղարականը) նույնպես հերոս ազգ էր…
ՊԼԱՄԵՆ ՊԱՍԿՈՎ (Բուլղարիա)
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿ ԴԵՌ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերն էապես տարբերվում են միմյանցից:
Հայկական եւ ԼՂՀ զինված ուժերը հետխորհրդային բանակներում լավագույնն են: Նրանք լավ պատրաստված են, հրամանատարական կայացած համակարգով: Հայկական բանակը խորհրդային բանակի լավագույն ավանդույթների շարունակողն է: Ես տեսել եմ, թե ինչպես է մանրակրկիտ խորհրդային բանակի փորձը փոխանցվում նոր կազմավորվող հայկական զինուժին: Ադրբեջանական բանակն այլ է՝ այն խորհրդային ժառանգության կրողը չէ, քանի որ այնտեղ կիրառվում է ամերիկյան ու իսրայելական բանակների փորձը: Նրանք այդպես էլ չկարողացան ստեղծել սեփական բանակը:
Եթե ասում են «իսրայելական» բանակ, արդեն հասկանալի է, թե ինչի մասին է խոսքը, «հայկական բանակ»՝ նույնպես, ինչպես «ռուսականը», «ամերիկյանը», «ֆրանսիականը»: Բայց հետխորհրդային տարածքում կան զինված ուժեր, որոնց դժվար է որակել որպես կայացած զինվորական կազմակերպություն, թեեւ նրանք ունեն մեծ քանակությամբ զենք ու անձնակազմ: Եթե ընտրված չէ սեփական ռազմավարական մեթոդաբանությունը, ուրեմն բանակը կմնա կիսահում վիճակում: Երեւի մի օր ադրբեջանական բանակը ռազմական առումով կհամապատասխանի առաջնակարգ պետությունների բանակների մակարդակին: Մինչդեռ մենք այսօր խոսում ենք միայն մեծ քանակությամբ տեխնիկայի եւ մարդկանց հոծ բազմության մասին: Լայն իմաստով՝ զինված ուժերի մասին խոսելը դեռ վաղ է:
ԻՎԱՆ ԿՈՆՈՎԱԼՈՎ
ՌԴ Մարտավարական կոնյունկտուրայի կենտրոնի տնօրեն,
ռազմական փորձագետ
ՆԱԽԱՆՁՈՎ ԵՄ ՆԱՅՈՒՄ ԱՐՑԱԽԻՆ
Արցախյան դիմադրողականությունը դառնում է ոչ միայն լրջագույն ռազմական ուժ, այլ նաեւ աշխարհայացքային մարտահրավեր գոյություն ունեցող պոստմոդեռնիստական համակարգին, երբ ազգը ազգ չէ, պետությունը պետություն չէ: Երբ աշխարհիկ կյանքի իդեալը դառնում է Մարդ Սպառողը, իսկ դաժան պայմաններում՝ Մարդ Փախչողը -փախստականը:
Հենց այդ պատճառով է, որ աշխարհը շշմել է, աչքերն է տրորում՝ տեսնելով, թե ինչպես են ժպտացող տղամարդիկ գնում պատերազմելու իրենց եղբայրների կողքին, այն մանչուկի համար, որին դպրոցի մուտքի մոտ սպանեց ինչ-որ հիմար հրետանավոր:
Եթե ղարաբաղցիք փախչեին, ապա նրանց էլ, երեւի, կհատկացնեին մի քանի գերմանական գյուղակներ, նրանց ոտքերն էլ կլվանային Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում, լացակումած կվազացնեին CNN-ից BBC:
Իսկ նրանք չվազեցին: Հակառակը: Հայ միլիոնատերն իր որդուն հանում է հարմարավետ Օքսֆորդից եւ ուղարկում է պատերազմ, բայց ոչ թե էլիտար ինչ-որ զորամաս, այլ՝ առաջնագիծ, ռուսական «սոնցեպյոկի» տակ: Քանի որ իր համար կարեւորը տղամարդ որդի ունենալն է, քան թե առաջադեմ տնտեսագետ:
Ես շատ եմ մտահոգ Արցախի համար: Ես նախանձում եմ Արցախին, որի լեռնային օդում կենտրոնացած է կյանքի իմաստը, եւ այն սպասի նման կարելի է գդալով ուտել:
ԴԵՆԻՍ ԴՎՈՐՆԻԿՈՎ
ռուս հասարակական գործիչ, ռազմական փորձագետ
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ