- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ծառուկ Սարգսյան
Երբևէ հիշու՞մ եք, որ որևէ պաշտոնյայի հրաժարականի դիմումի տեքստը հրապարակված լինի: Չէ, նման բան դեռ չէր եղել: ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանն այս առումով առաջինն էր: Բայց նույնիսկ առաջինը լինելու հարցում պատահականությունը ոչ մի դեր չի խաղացել: Ընթերցելով նրա հեղինակած դիմումը՝ անմիջապես հասկանում ես, թե որն է այս հանրայնացման պատճառը: Նման շարադրանքը ցուցադրելու միայն մեկ նպատակ կարող էր լինել՝ կատարված հանցագործությունը բարոյականության սուր զգացումների ծածկոցով քողարկելու մտադրությունը: «Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի»,- գրել է օֆշորային մեքենայությունների գլխավոր կատարողներից մեկը:
Քեթրինյան սցենարի վերջին արարքը գերազանց է խաղարկված: Հանգուցալուծումը դրամատիկ է. Քեթրինի Միհրանը անմեղներից անմեղն է, բայց քանի որ հայրենասիրության չափաբաժինը նրա հոգում և երակների մեջ այնքան ահռելի ծավալների է հասել, որ չի հանդուրժում իր անվան հիշատակությունը մեր ոխերիմ թշնամու անվան կողքին, մարդը պատրաստ է գնալ նման զոհաբերության, միայն թե իր կենսագրությունից ջնջի այդ սև բիծը: Միհրանը կյանքն էլ կտա հայրենիքի համար, բայց չի համաձայնի, որ Ալիևի հետ նույն գործով անցնի:
Իհարկե, այնտեղ մի փոքրիկ միջանցք էլ է բաց թողնված, որտեղ ասվում է, թե Միհրան Պողոսյանը պանամական օֆշորների մասին հրապարակումներին կանդրադառնա արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու, բայց սա, ինչպես ասում են, հանդիսատեսի հետաքրքրասիրությունը գրգռող համեմունք է, որը կարող է նաև չլինել կամ լինել «Քեթրինի Միհրան-2» սերիայում:
Իսկ մինչ այդ տեսադաշտում արդեն հայտնվել են պատահածի առաջին արձագանքները, և, անշուշտ, արձագանքողներն իշխանական թևի ներկայացուցիչներ են: Ընդունելով Միհրանի ինքնազոհաբերումն իբրև հարկադիր նահատակություն, սրանք արդեն գրում են, որ ԴԱՀԿ պետի ճակատագիրը հենց այդպես էլ պիտի լիներ, քանի որ սա ոչ այլ ինչ է, քան երկրի վերնախավի որդեգրած նոր քաղաքականության պտուղը:
Հասարակ քաղաքացիները հրաժարականի գնահատման բոլորովին այլ տեսանկյուն ունեն: Նրանք խորապես համոզված են, որ Միհրանը դիմում է ներկայացրել կուլակաթափությունից խուսափելու համար։ Փողերն օֆշորում են, ինքն էլ կթռնի այնտեղ։ «Պետք է պահանջել, որ դրան թույլ չտան դուրս գա երկրից»,- ասում են նրանք։ Իսկ պեսիմիստներն ուղղակի հայտարարում են. «Եթե էս երկու օրը բանանը մի 42 տոկոսով չէժանանա, ուրեմն Միհրան Պողոսյանի հրաժարականը հավայի բան ա....»:
Եվ ուրեմն, ի՞նչ ունենք արդյունքում: Ունենք մի հայրենասեր հայ գեներալ, ունենք հարևան դիկտատորական երկրի նախագահի գերդաստան, որոնք միասին հայտնվել են մի կասկածելի պատմության մեջ: Ի՞նչ է անելու հայ հայրենասեր գեներալը: Նա ուներ մեկ ընտրություն` ինքնազոհաբերություն, իսկ ինքնազոհաբերությունն էլ ուներ երկու ճանապարհ` կամ Միհրանը պետք է գնար Բաքու և վերացներ Ալիևի դիկտատորական ռեժիմը, Հայաստանին կցելով նաև Ղարաբաղի մյուս մասը, կամ պետք է վերացներ հենց իրեն ՀՀ մայրաքաղաքում: Թե ինչու գեներալն ընտրեց երկրորդ ճանապարհը` պարզ կդառնա առաջիկայում:

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում


