- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Օսկան Քոչարյան
Սպասվում է, որ ապրիլի 25-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Սակայն կարծես թե այդ օրը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ողջ հայ դիվանագիտական կորպուսը անելիք չեն ունենալու, քանի որ նրանց փոխարեն ՄԱԿ-ի հետ հարաբերվելու ծանր պարտականությունն իր վրա է վերցրել Նորին մեծություն Արա Աբրահամյանը:
Եվ իբրև ասվածի նախապատրաստական քայլ, երեկ նրա ներկայացուցիչները այցելել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ պաշտոնապես հանձնվել են Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, UNESCO-ի Բարի Կամքի դեսպան Արա Աբրահամյանի նամակը՝ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: Այդ նամակը, որտեղ խոսք է գնում վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին, Աբրահամյանի հերթական գլուխգործոցն է՝ համեմված այն բոլոր ստորաքարշ ու մեծամիտ նրբերանգներով, առանց որի նրա ոչ մի քայլ իրագործելի չէ:
Բավականին ընդարձակ գրության մեջ ներկայացնելով ողջ հակամարտության նախապատմությունը և վերջին օրերի դեպքերը, Աբրահամյանն ի վերջո մոտենում է հիմնական ասելիքին, ինչը շարադրված է այս հատվածում. «Մենք դիմում ենք Ձերդ գերազանցությանը՝ ջանքեր գործադրել ՄԱԿ-ի միջազգային հեղինակավոր կառույցի կողմից Ադրբեջանին զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի վաճառքի իրավունքի վրա արգելանք կիրառելու խնդրանքով: Առանձնակիորեն այդ արգելքը պետք է վերաբերի հարձակվողական և մասսայական խոցման զինատեսակներին»:
Ոչ, սա անտեղյակություն չէ: Նա հրաշալի գիտե՝ ինչն ինչոց է, լսել ու ընթերցել է վերջին երկու շաբաթների բոլոր ելույթները, հայտարարությունները, բողոքներն ու պահանջները, հետևում է պաշտոնական այցերին, բանակցություններին: Պարզապես Արա Աբրահամյանն իր նամակով հարվածի ուղղությունն է փոխում: Նա հրաշալի տեղեկացված է, թե որտեղից են Ադրբեջան հոսում իր թվարկած զինատեսակները, անկեղծ սրտացավության դեպքում պիտի նամակ գրեր ոչ թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, այլ իր բնակարանից ոչ այնքան հեռու գտնվող հասցեով: Բայց ո՞վ է Արա Աբրահամյանը, որ դիտողություն անի նրան, ում երկրում լափում է և դեռ ազատության մեջ է:
Նա գիտե, որ երբ մեղավորը մեկն է, պահանջում են այդ մեկից, իսկ երբ մեղավոր են շատերը, ոչ մեկից էլ չեն պահանջում: Եվ դրա համար Պան Կի Մունին ցույց է տալիս շատերի տեղը: Ընդ որում, այդ բանն անում է մեր՝ հայերիս ու հայաստանցիներիս անունից, որովհետև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հազիվ թե կռահի, որ կարելի է լինել նաև Արա Աբրահամյան, սակայն լինել անհայրենիք:
Եվ եթե ապազգային անհայրենիքը խնդրում է ՄԱԿ-ի քարտուղարին արգելք սահմանել ռազմական տեխնիկայի վաճառքի իրավունքի վրա, բայց գիտե, որ դա լինելու բան չէ, նա կորցնելու ոչինչ չունի, փոխարենը շահում է երկու կողմից՝ մեկ հայերին է ասելու, թե իբր մտահոգվեց ու ջանքեր գործադրեց, մեկ էլ ռուսներին է հաշվետու լինելու, որ զայրացած մարդկանց ուշադրությունը շեղեց կոնկրետ կետից դեպի անորոշություն:
Բայց ահա այստեղ Նորին մեծությունը կարող քաշվել, քանզի այս նամակը և սպասվող հանդիպումը Պան Կի Մունի հետ կարող են ողբերգական հետևանքներ ունենալ նրա անիմաստ կյանքի համար:
Ի վերջո, Ռուսաստանում մեծությունը շատերի նյարդերի հետ է խաղում, այդ շատերից քչերին Ռուսաց հողի խազեինը լուրջ է ընդունում, իսկ այդ քչերը կարող է խազեինին հուշեն, որ ժամանակն է Արա Աբրահամյանի հասցեն փոխել և նրան տեղափոխել մեկ այլ բնակելի վայր: Հետաքրքիր է, Արա Աբրահամյանի ինտելեկտուալ գոևմարտակը չի՞ մտածել այս մասին:

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում


