- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հրապարակը» գրում է. Այս տարվա մարտի 18-ին [email protected] հասցեով, ինչպես նշված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում, հիմնադրամի գործադիր վարչության գործադիր տնօրեն Արա Վարդանյանին «Հրապարակ» օրաթերթը ուղղել էր հետեւյալ հարցերը։
1. Քանի՞ հոգի է աշխատում «Հայաստան» հիմնադրամում։
2. Որքա՞ն են կազմում հիմնադրամի տնօրենի, տեղակալների, հաստիքային աշխատակիցների աշխատավարձերը։
3. Ի՞նչ մեքենաներ են սպասարկում հիմնադրամի նախագահին, տեղակալներին, աշխատակազմին, եւ ե՞րբ են գնվել դրանք։
4. Ի՞նչ գործուղումների են մեկնում հիմնադրամի նախագահը, տեղակալները, աշխատակազմը, ո՞ր երկրներ, ի՞նչ նպատակով, որքա՞ն են կազմում գործուղման ծախսերը։
5. Հոգաբարձուների խորհուրդը վերահսկու՞մ է այդ ծախսերը, օրինակ՝ ավտոմեքենա ձեռք բերելը կամ գործուղում մեկնելը խորհրդի նիստո՞վ է հաստատվում, թե՞ տնօրենի հրամանով։
Եվ քանի որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում մենք չստացանք մեզ հուզող հարցերի պատասխանները, ստիպված էինք ավելի ուշ հետաքրքրվել, թե երբ կարձագանքեն մեր հարցերին։
Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ հայտնեցին, որ չեն ստացել մեր հարցերը եւ խորհուրդ տվեցին հարցերն ուղարկել pr@himnadram. org հասցեով։ Հարցերը նույնությամբ այդ հասցեով ուղարկեցինք մարտի 31-ին։ Այս անգամ հիմնադրամից մեզ արձագանքեցին, որ հարցերը ստացել են, եւ իրենք կպատասխանեն։ Անցնում են օրերը, եւ՝ դարձյալ ոչ մի արձագանք։
Օրեր առաջ փորձեցինք հետաքրքրվել մեր տարաբախտ հարցերի ճակատագրով։ Եվ ի՞նչ։ Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Գրիգորյանը, մեր հեռախոսազանգին ի պատասխան, հիշեցրեց 2012թ. «Հրապարակի» լրագրող Սյուզան Սիմոնյանի երկու հոդվածները, որոնք, ըստ իրեն, վիրավորանք են պարունակում։
Պարզվում է, որ այդ հոդվածներից հետո «Հայաստան» հիմնադրամը վիրավորվել է եւ որոշել է դադարեցնել մեր թերթի հետ համագործակցությունը։ Հոդվածներից մեկը վերնագրված է «Հիմնադրամը ֆինանսավորել է Քոչարյանի սպորտային նախասիրությունները» եւ տպագրվել է 2012թ. հուլիսի 3-ին, մյուսը վերնագրված էր «ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին լավ ճանապարհներ պետք չեն» եւ տպագրվել էր 2012թ. հունիսի 27-ին։ Երբ փորձեցինք հետաքրքրվել, թե ինչու իրենց վիրավորված լինելու մասին չեն ասել ավելի շուտ, երբ հարցերն էինք ուղարկել, Հասմիկ Գրիգորյանը չկարողացավ որեւէ բացատրություն տալ։ Հիշեցրինք նաեւ, որ վիրավորված լինելը իրավական կատեգորիա չէ, եւ իրենք պարտավոր են համագործակցել նաեւ իրենց չսիրած թերթերի հետ։
Հասմիկ Գրիգորյանը Սյուզան Սիմոնյանի հոդվածներից մեջբերեց այն հատվածները, որոնցից իբր իրենք վիրավորվել են, հետո էլ պայման դրեց, որ հարցերի պատասխանները կարող է ուղարկել միայն այն դեպքում, երբ դրանց զուգահեռ կներկայացնենք իրենց գործունեությունը, կգրենք նաեւ Լեռնային Ղարաբաղում հատկապես վերջին օրերին իրենց ծավալած գործունեության մասին։
Այսօր կրկին հետաքրքրվեցինք, թե ի վերջո, «Հայաստան» համահայկական հիմնադրամից պատասխանելու՞ են մեր հարցերին, թե՞ ոչ։ Հասմիկ Գրիգորյանն սկսեց երկար-բարակ բացատրել, որ իրենք բոլոր ԶԼՄ-ների հետ համագործակցում են, տրամադրում են տեղեկատվություն եւ այլն։ Նկատեցինք, որ մեզ մե՛ր հարցերն ու դրանց պատասխաններն են հետաքրքրում, եւ մենք ուրիշ ԶԼՄ-ների հետ գործ չունենք։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պահանջն ուղղակի ապշեցուցիչ էր. «Այդ դեպքում նախօրոք ներկայացրեք Ձեր հոդվածի բովանդակությունը, որը պետք է գրեք։ Հակառակ դեպքում ՝ մենք չենք տրամադրում Ձեր հարցերի պատասխանները»։
Ահա այսպիսի «Հայաստան» համահայկական հիմնադրամ, ահա այսպիսի գործունեություն։
Թագուհի Հակոբյան

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում


