USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայերը ոչ մի բան չեն զավթել, հայերը ազատագրել են այդ տարածքները
2016-04-22 00:00:00
Տպել Տպել

Ես՝ որպես ՀՀ զինված ուժերի ստեղծողներից մեկը, կարող եմ ասել, որ դրանք կազմակերպված են, ղեկավարվող, քաղաքականապես գրագետ: 20-ից ավելի տարիների ընթացքում հայկական զինված ուժերը կանգնած են եղել Ադրբեջանի դեմ: Եվ ոչ միայն, որովհետև մեր բանակը կանգնած է նաև Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի դեմ: Կրկնում եմ՝ մեր բանակը պաշտպանել է ոչ միայն Արցախը, այլև ողջ Հայաստանն ու աշխարհի հայությանը:

Ադրբեջանը, որ մշտապես գոռում է, թե մենք` հայերս, գրավել ենք Ադրբեջանի 20 տոկոսը, այդ ուղերձը հետևողականորեն հասցնում է աշխարհին ու ցույց տալիս, թե, իբր, Արցախը զավթված հող է: Հայերը ոչ մի բան չեն զավթել, հայերը ազատագրել են այդ տարածքները. ի դեպ` ենթարկվելով հարձակման: Կրկնում եմ` նրանք հարձակվել են, մերոնք` պաշտպանվել, որովհետև սա դարեր, հազարամյակներ ի վեր հայկական հող է եղել:

♦♦♦

Այս անգամ Ադրբեջանը շատ մեծ թափով հարձակվեց: Եվ եթե սկզբում տպավորություն էր, թե սա գրոհով հետախուզություն է, ապա շատ շուտով էլ պարզվեց, որ այն չափազանց ագրեսիվ հարձակում է: Եվ եթե այնտեղ կանգնած մեր ԶՈՒ ստորաբաժանումները չկարողանային դրա դեմն առնել, հասնելու էին մինչև Արցախ ու չգիտեմ` ուր: Այնպես որ, մեր բանակը, իհարկե, կատարեց իր խնդիրը, բայց, ըստ իս, հակադարձ հարվածը թույլ էր: Ես վերջերս հարցազրույց էի տվել և հայտարարել, որ ՀՀ պաշտպանության նախարարը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կարծես խղճացել են թշնամուն: Եվ պետք էր նրանց թողնել, որ հասնեին այն կետին, որտեղ գտնվում է իրական պաշտպանությունը և ամբողջությամբ ջարդել այդ հրոսակներին, որոնց մեջ կային նաև «Իսլամական պետության» մարտիկներ:

♦♦♦

Պատերազմի ժամանակ  կողմերից մեկը թաքցնում է կորուստները, իսկ մյուսն ասում, որ հակառակորդն ավելի շատ կորուստներ է կրել` ձգտելով ցույց տալ, թե ինքն ավելի խելացի է, գրագետ: Իհարկե, երկու կողմից էլ կան կորուստներ, որովհետև սա պատերազմ է: Հրետակոծում են, արկակոծում, հրթիռակոծում: Ես նայել եմ` Հայաստանը միշտ ազնվորեն ասում է իր կորուստների չափը:

♦♦♦

Ադրբեջանի ԶՈՒ-ն հագեցած է սպառազինությունների ավելի նոր տեսականիով: Նրանք ավելի շատ փող ունեն, նավթային դոլարներ ունեն, և պետք էր, օգտվելով այս ագրեսիայից, ոչնչացնել նրանց բոլոր նավթային խողովակաշարերն ու մնացած «շարերը»: Եվ այդ ամենն այնպես այրել, որ չկարողանային դրանցով սպառազինել իրենց բանակը: Այո, նրանք ունեն շատ տանկեր, համազարկային կրակի համակարգեր ու սպառազինություն, որը գնել են ՌԴ-ից: Հետո էլ Էրդողանը Ալիևին հրաման էր տվել, որ նրանք առաջին հերթին կրակեն ռուսական զենքով, ինչը և արեց Ալիևը, քանի որ եթե նրանք կրակեին թուրքական զենքով, աշխարհը կասեր` «թուրքերն են տվել հրամանը»: Սա կոպիտ խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունների, և նրանք առաջին հերթին վիրավորանք են հասցրել Ռուսաստանի Դաշնությանը, որովհետև ստացվեց, թե ՌԴ-ն իրենց տվել էր այդ զենքով հայերին ոչնչացնելու քարտ բլանշ:

Ռոգոզինը նողկալի քաղաքական գործիչ է. նա տվյալ դեպքում աշխատել է ընդդեմ Ռուսաստանի: Ի դեպ, ես այդ մասին նամակ եմ գրել ու կարող եմ ասել, որ սա Ռոգոզինի կոպտագույն ու անամոթ վերաբերմունքն է ռուս ժողովրդի ու Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Նրա այդ խոսքերն ասես հրաման լինեն Ադրբեջանին` «Կրակի՛ր, ոչնչացրո՛ւ»: Նման վերաբերմունքը, ինչ խոսք, առաջացրել է հայ ժողովրդի դժգոհությունը ՌԴ-ի հանդեպ:  Եվ նրանց պետք է, որ Հայաստանը երես թեքի Ռուսաստանից ու գնա ՆԱՏՕ կամ ինչ-որ այլ տեղ: Ռուսաստանը սրանով կկորցնի հարավային սահմաններում իր միակ հավատարիմ դաշնակցին ու պաշտպանին: Իսկ արևմուտքում էլ միայն Բելառուսն է: Այսինքն` Ռոգոզինը նրանց օգնեց դա անելու: Ահա՜, ձեզ Ռոգոզին: Այնպես որ, հիմա թող ՀՀ-ն ու ՌԴ-ն եզրահանգման գան, թե ինչ վիճակ է այդ սահմաններում, երբ շարքից հանեցին այնպիսի քրիստոնեական պետություններ, ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան, հիմա էլ` Հայաստանը, հետո նաև կանցնեն Բելառուսին: Ամեն ինչ պարզ է, չէ՞: Եվ այն ժամանակ կզգան այդ 4 միլիարդի հոտը: Թուրքիայից տասնյակ իսլամիստներ են տեղափոխվում Աֆղանստան, որտեղից կհարձակվեն Տաջիկստանի, Ուզբեկստանի ու Ռուսաստանի վրա: Պարզ է, չէ, թե որտեղ է պետք դաշնակից պետություն ունենալ: Սա Ռոգոզինի խղճի վրա է:

ՌԴ վարչապետն էլ է ելույթ ունեցել և ասել, որ զենք ենք վաճառում: Ես էլ ասում եմ «Դե, շնորհավորում եմ», 4 միլիարդն ավելի լավ է, քան բարեկամությունը ու հայկական պետականությունը, որը ձեր թիկունքն է պահում հարավում: Հանեք Հայաստանը, և Չեչնիան, Դաղստանը, Ինգուշեթիան,  Ստավրոպոլի երկրամասը կապույտ կրակով կայրվեն:

♦♦♦

Ճիշտ է` ամեն հայ պետք է պաշտպանի իր հողն ու տունը, բայց, կարծում եմ, որ ավելի լավ պատրաստվածություն ունեցող և ավելի կատարելագործված  մարտիկների կարիք կա: Եվ եթե այնտեղ կանգնած  պայմանագրայինը  ավելի հասուն մարդ է, ապա ավելի կազմակերպված, ավելի հմուտ ու առնական: Սա փաստ է: Նրանք կանգնած են առաջնագծում: Մեր տղաներն այնպես պաշտպանվեցին, որ Ադրբեջանը չկարողացավ դիմանալ: Այս տղաները նույնիսկ իրենք իրենց էին պայթեցնում, այդ տղաները իսկական հերոսներ են: Երկնային արքայություն զոհվածներին:  Մեր  տղաները դիմակայեցին տականքին, այդ ամբողջ հրոսակախմբերին: Եվ, այո՛, առաջնագծում պետք է լինեն ավելի հասուն ու պատրաստված մարդիկ:

♦♦♦

Մեր բանակը պետք է լինի հագեցած, սպառազինված և ղեկավարվի բարձր չափանիշներով: Նկատի ունեմ և՛ կոորդինացումը, և՛ փոխազդեցությունը, և՛  հետախուզությունը, որովհետև մենք ՆԱՏՕ-ական Թուրքիայի ու երկրորդ թուրքական պետության` Ադրբեջանի զինված ուժերի  շրջափակման մեջ ենք: Ու քանի որ Հայաստանը ոչ թե հարձակվող, այլ պաշտպանվող պետություն է, ուրեմն պետք է  ավելի շատ պաշտպանողական բնույթի զենք ունենա: Եվ ինչու ոչ` ատոմային զենք, եթե, իհարկե, ինչ-որ մեկը մեզ այն առաջարկի: Եվ սա զսպման ու վրիժառության զենք կլինի:

Այս նյութը դիտել են - 5708 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook