- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Այն, որ կոռուպցիան Հայաստանում վաղուց վերածվել է ազգային անվտանգությանը սպառնացող գերխնդիրներից մեկի, հանրահայտ ու անհերքելի ճշմարտություն է. կրթական համակարգից մինչև առողջապահության ոլորտ, գյուղատնտեսությունից մինչև ֆինանսներ բառացիորեն թաղված են այս պախարակելի ու ժանտի պես մահաբեր ախտի մեջ, ու ոչ մի հույս չկա, որ երբևիցե ինչ-որ բան այս երկրում կփոխվի:
Բայց այն, ինչ տեղի է ունենում երկրի պաշտպանական ողջ համակարգում՝ ՊՆ-ում, խոսքերով արտահայատել պարզապես չես կարող:
Վերջին քառօրյա պատերազմը, որ իսկական փորձության վերածվեց մեր պետականության գլխին, ի հայտ բերեց պաշտպանության նախարարաությունում առկա այն բոլոր թերություններն ու բացթողումները, որոնք, ըստ էության, միշտ էլ բնութագրական են եղել այդ համակարգին՝ առնվազը գոնե վերջին 25 տարիների ընթացքում:
Բանից պարզվեց, որ որոշ գեներալներ ու այլ բարձրաստիճաններ, որոնք, ի դեպ, ասում են, թե չափից շատ երկար ժամանակ է, ինչ իրենց պաշտոններին էին գտնվում, հայտնի կենդանու ականջում քնած, չեն էլ իմացել, թե թշնամին ինչ է նախապատրաստում Հայաստանի դեմ ու փաստացի հանպատրաստից են եղել ազերիների հարձակմանը:
Բարեբախտաբար, այն զինվորականները, որոնց անուշադրության հետևանքով էլ, խոշոր հաշվով, մենք պատերազմի սկզբում ունեցանք հսկայական զոհեր, այլևս ազատվել են աշխատանքից, ու նրանց շուտով կփոխարինեն շատ ավելի հմուտ ու սրտացավ մարդիկ (եթե, իհարկե, կադրերի ընտրության հարցը կրկին չլուծվի մի շարք լավ մշակված կոռուպցիոն մեխանիզմների կիրառմամբ…). աշխատանքից ազատելվել են միանգամից երեք բարձրաստիճան զինվորականներ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզբաբեկյանը, ՀՀ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը և զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը։
Պարզվում է, օրինակ, որ նույն Արշակ Կարապետյանը պաշտոնանկ է արվել այն բանի պատճառով, որ չի կարողացել երկրի բարձրագույն ղեկավարությանը նախապես իրազեկել այն մասին, որ Ադրբեջանը ծանր սպառազինություն է մոտեցնում շփման գծին: Խոսքը, մասնավորապես, ТОС-1А համակարգի մասին է, որի կիրառման հետևանքով հայ զինծառայողները մեծ կորուստներ են կրել: Բացի այդ՝ ԼՂ հիվանդանոցներում տուժածների համար չեն եղել հակաայրվածքային միջոցներ, որոնք շտապ կարգով Մոսկվայից ուղարկվել են:
Իսկ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանն աշխատանքից հեռացվել է հայ զինծառայողներին մատակարարման հետ կապված թերացումների համար, Կոմիտաս Մուրադյանի պաշտոնակության պատճառն էլ զորքերի միջև խնդիրներն են եղել, որ ի հայտ են եկել հակամարտության սրացման ժամանակ:
Այսքանից հետո մեզ մի հարց է հետաքրքրում. մի՞թե պարտադիր էր՝ մի ողջ պատերզամ բռնկվեր, որ բոլորին հասկանալի լիներ՝ զինված ուժերը թափթփված վիճակում են գտնվում, իսկ որոշ գեներալներ էլ վաղուց վերածվել են հաստավիզ չինովնիկների ու զբաղված են ոլորտի փողերը քամուն տալով: Իհարկե, կարծել, թե վերոհիշյալ բարձրաստիճանները, պատերազմ չլինելու դեպքում, կարող էին ինչ-որ պատասխանատվության ենթարկվել կամ հայտնվել խոշորացույցի տակ, անհույս լավատեսություն կլիներ. մարդիկ շատ էլ լավ իրենց պարտականությունները կատարում էին. համապատասխան «քսիֆները» ուղարկում էին համապատասխան կաբինետներ, մինչև որ դարանակալած թշնամին հանկարծահաս կերպոով հարձակվեց, ու բոլորի պլանները ի չիք դարձան…
Անհերքելի է՝ հովանավորչությունը, կոռուպցիան, կաշառակերությունը ոչ պակաս վտանգավոր ու ստոր թշնամիներ են Հայաստանի համար, որքան՝ թուրքը, ու քանի դեռ դրանք արմատախիլ չեն արվել մեր իրականությունից, մեզ լավ բան չի սպասվոում. ապացույցը քառօրյա պատերազմն է:

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում





