- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Այսօր էլ առավոտյան իմ բնակավայրի` մեր բնակելի շենքի նկուղից դուրս եկա խաղաղված, շրջապատի անդորրության մեջ հիացմունքով նայում եմ երկնքին, մտովի խոսում վերին բարձրյալի հետ, փորձում վայելել նոր կարոտներ…Այս անգամ ուրիշ են կարոտներիս երանգները, գուցե նաև շատերի կարոտների նման:
Աչքիս առջև պատկերներ են երևում, անցած օրեր, որ մինչ այդ անտեսանելի քողով պատված` չեմ էլ հիշել: Ու անցած օրերիս հիշողությունների մեջ հանկարծ երևաց այն աղջիկը, որ շատ մեղմ էր, անչափ հանգիստ, նույնիսկ այնքան հանդարտ, որ ասում են նման էր կանգնած ծովին: Ու ես սկսեցի կարոտել ինձ, երբ աղջնակ էի, այն ժամանակ պատերազմ չկար, ու նման էի այն հարդարտ ծովին…
Նորից մտովի թերթեցի անցած օրերս, տեսա մեկին, որ համեստության քողը մի կողմ էր դրել, որ դիմադրի ճակատագրի հարվածներին: Այս անգամ նա նման չէր այն հանդարտ ծովին, հուզախռով էր հոգին, ցավից ճչում էր, որ չխորտակվի: Ու նա փրկվեց` մաքառումներով, երբեմն նույնիսկ փրփուրից կախվելով, բայց մի անգամ նույնիսկ ուժեղ հարվածից ծովին ընդառաջ գնաց, հուսահատված գրկեց նրան, բայց ծովն այս անգամ նրան չընդունեց:
Ու փակեցի մի օր այդ գիրքը հանկարծ, որպես հայտնություն` որոշեցի ես, որ ինձնից ստեղծեմ մի կոշտ, ըմբոստ կին…Այդքան էլ դյուրին չէր անցնելիք ճամփան, պիտի մռայլվես, երբ ժպիտ ես սիրում, պիտի կոշտ լինես, երբ ինքդ նուրբ ես, ըմբոստ պիտի լինես, երբ հոգիդ անդորրության մեջ նավարկել կուզեր: Ու ստեղծվեց մեկը` մյուսներից տարբեր, որ երբեմն դժգոհում, ըմբոստանում էր, մաքրագործված աշխարհ էր ուզում... Ու այս օրերին այդ կերպարի մեջ հաղթահարեցի ապրումներն իմ, բայց գիտեմ նաև, որ պատերազմը դեռ չի վերջացել:
Որքա՜ն եմ կարոտում այն մեկին, որ նուրբ էր, հանդարտ, մեղմություն կար դեմքին, այնտեղ խաղաղ էր աշխարհը, հոգին էլ խաղաղ էր, նա անչափելի մի աշխարհ էր սիրում, որտեղ ժպիտ կար, շռալ ծիծաղներ…Ու ես ուզում եմ վերջանա այս պատերազմը, որ անցնեմ իմ նոր կերպարին, այնտեղ սիրառատ ժպիտներ կան շատ, անթիվ երազներ, մեղմիվ հայացքներ…, ու ես կարոտում եմ դրանց:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան
միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում





