USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Արդարադատության նախարարի այցը՝ Քուվեյթի Պետություն...
2016-05-03 00:20:00
Տպել Տպել

Քուվեյթի պետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 1-ին հանդիպել է Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեի  հետ:

Հայաստանի արդարադատության նախարարը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար և բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, նշել է, որ արդարադատության ոլորտում համագործակցությունը մեծ դեր ունի երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների խորացման հարցում:

Այդ համատեքստում Արփինե Հովհաննիսյանը կարևորել է երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև ստորագրվելիք համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը և ընդգծել, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների  արդարադատության նախարարությունների միջև արդյունավետ և բազմակողմ հարաբերություններին:

Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարարը, շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար, նշել է, որ այս տարի Երևանում ստորագրված միջպետական համաձայնագիրը  սկիզբ է դրել երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության խորացմանը:

Հանդիպման ավարտին երկու երկրների արդարադատության նախարարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որն ուղղված է քրեական, քաղաքացիական օրենսդրության,  դատական գործերի աջակցության կազմակերպման, իրավական օգնության, իրավաբանական անձանց գրանցման ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանը:

Այնուհետև Արփինե Հովհաննիսյանը այցելել է Քուվեյթի պետության Իրավական և դատական ինստիտուտ, նույն օրը հանդիպել նաև Քույվեյթի Բարձրագույն  դատարանի նախագահի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: 

Այս նյութը դիտել են - 1679 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook