- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ցավոք պատերազմը շարունակվում է, իսկ ճոխություն սիրող միլիոնատերերը շարունակում են զավզակել:
Այս օրերին ում տարիներով չէինք տեսել, տեսանք, որ մեկի ձայնը չէինք լսել, լսեցինք ու ամոթն էլ հենց այն է, որ մեր երեսփոխաններից շատերը, գոնե գործով զբաղվեին, սկսեցին մեղադրական ճառերով հանդես գալ ամբիոնից: Լսելով երեսփոխաններին, ուզում էիր ծնկներդ ձեռքի ափերի մեջ տեղավորել ու ասել. վայ մեռնեմ ձեր անհանգիստ հոգուն:
Ինչու են այսօր թալանչիները հիշեցնում մեզ իրենց գոյության մասին, ինչու են սկսել վրա գալ, որովհետև չեն ուզում ճշմարտությունը լսել: Ինչքան աստղ-մաստղ, ինչքան մայմուն կա, գնաց Արցախ սելֆի-մելֆի արեց եկավ, իսկ մեր զինվորները մինչև հիմա կռիվ են տալիս թշնամու դեն, ինչ է նրանց մայր չի ծնել, ձեզ, փափուկ բազկաթոռների մեջ խրվածներիդ է մայր ծնել... դա էլ հո սերիալ չէ, որ խաղդ խաղաս, փողդ առնես ու մոռանաս, ինչ ես արել, ինչի դիմացես ֆինանսավորվել... մի երկու տեղ երևալու համար պատրաստ եք ձեր անձը «ղոհել» կամ ձեզ կսիրեն, կամ էլ կճանաչեն «հերոս» տղա...
Աչքովս տեղական սերիալ ընկավ, չգիտեմ էլ ինչ է, ովքեր են այդ սերիալի սցենարիստներ, մենակ մեկին ճանաչեցի, էն Հարություն Մովսիսյանն էր Արցախի ֆոնին նկարվել ու ինչ-որ ռազմահայրենասիրական ճառեր էր ասում, սերիալի լեզվով: Չգիտեմ էլ կա սցենարիստ, թե ոչ: Մի պահ ուղեղս անջատեցի, որ սերիալում հնչած նախադասությունը ընկալեմ. բանակում պետք է աղքատ ընտանիքների երեխաները ծառայեն, որ դուխով կռվեն, թե չէ հարուստներին բանակ տանես, չէ, լավ կյանք տեսածը չի դիմանա:
Սարսռեցի... սուսուփուս անջատեցի տելեվիզատորն ու նստեցի տեղս: Լավ ինչ են ուզում դրանով ասել, ճոխության մեջ ապրողը միայն ճոխության համն ու հոտը գիտի ու վերջ, կամ ով է ճոխությունը նրանց ապահովել, ովքեր են այն միլիոնատերերը, ովքեր, այսօր բանակում կռիվ տվող տղային կարող է ասել. իսկը քո տեղն է...
Բա ճոխության մեջ ապրող մարդիկ, ինչ խղճով են արթնանում, քնում, երբ գիտեն, թե ինչ վիճակ է այսօր մեր երկրում, դիրքերում ու ով գիտի վաղը ինչ է մեզ սպասվում: Այնպես որ չափներդ ճանաչեք ու ձեր սերիալը խաղացեք, դուք ոչ մարդ եք, ոչ էլ աՌտիստ:
Այսօր վիրավոր մեր զինվորների ընտանիքները հնարավորություն չունեն իրենց երեխաներին բուժման ուղարկելու, իսկ դուք հաստավիզ անուղեղներ արտասահմաններում եք ձեր հանգիստը անցկացնում ու ձեր առողջության համար, ջահելության ու ավելի լավ տեսք ունենալու համար միլիոններ եք թափում, էլ չասեմ, էն շոյուբիզնեսի ծտերի մասին, որ մեկին նայում ես լցրած պռոշներով ու սարքած դեմքով, չռված աչքերով նայում են դեմքիդ տելեվիզատորի միջից ու չգիտես ինչ ասես:
Մեր զինվորների ընտանիքները տեսնում ենք, թե ինչ խղճուկ, թշվառության մեջ են ապրում, իսկ դուք դրել եք, առանց ամոթի, խղճի բառեր եք հորինում ու արտասանում, քառակուսի արկղը դարձրել եք կայանատեղի, որ դուք հայտնի դառնաք ու թե ձեր ասածը ինչ տողատակ ունի, չգիտեմ, թեև լավ էլ գիտեմ, պարզապես նույն ձեր նմանները մարդ չեն, որ ժամանակ ու էներգիա ծախսենք ու ձեր տեղը ցույց տանք... դուք այսպես, թե այնպես պատժված եք, որովհետև ոչ ուղեղ ունեք, ոչ էլ խիղճ, միայն փող ունեք, այն էլ մեր թշվառ ժողովրդից գողացած... Աստված դատի:
Լրագրող՝ Արթուր Հայրապետյան

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում





