- 2025-01-16 18:18:00 Նիկոլ Փաշինյանը քողարկում է բանակի հանդեպ իր իրական վերաբերմունքը
- 2025-01-15 13:17:00Ի՞նչ կտա Հայաստանին Ռազմավարական գործընկերության մասին ԱՄՆ-ում ստորագրված կանոնադրությունը
- 2025-01-14 18:55:00Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հրայր Խաչատրյանը պատմում է, իսկ ես մտածում եմ` ռեժիսոր լինեի, ֆիլմ նկարեի: Էնքան գունեղ է պատմում, ասես՝ կադր առ կադր պատկերում է աչքերիդ առաջ:
-Ամսի մեկի գիշերն սկսվեց: Տեսասարքի էկրանին դեպի մեր դիրքերը շարժվող մարդիկ երևացին, 7-8 հոգի: Դասակի հրամանատարը զեկուցեց գումարտակի հրամանատարին: Գումարտակի հրամանատարը կրակելու հրաման տվեց: Դիրքավորվեցինք, սկսեցինք կրակել: Դիվերսանտ հատուկջոկատայինները անակնկալի եկան: Հաստատ մտքներին դրել էին աննկատ մոտենալ դիրքերին ու դիմավորողների չէին սպասում: Չեմ կարող ասել՝ մարտը ինչքան տևեց: Երբ ազերիներն սկսեցինք փախչել, տեսանք, որ 3 դիակ են թողել մարտադաշտում:
…Որոշ ժամանակ հանգիստ էր: Հետո գյուղից կրակոցի ձայներ լսվեցին: Քիչ անց ականանետների կրակը ուղղվեց դեպի մեզ: Բլինդաժի պատը փլվեց, կապը խափանվեց, ու հակառակորդի ուղղաթիռները հայտնվեցին մեր գլխավերևում: Հասկանում էինք, որ պիտի մինչև վերջ դիմադրեինք` հույսը մեր ուժերի վրա դրած: Երբ կրակը մի քանի վայրկյան դադարեց, վազեցինք դեպի գետնափոր թաքստոցը: Առանց վիրավորվելու տեղ հասանք: Բայց երբ դիտարկում արեցինք, տեսանք, որ իսկական կռիվը նոր է սկսվում. մոտ 40 հոգանոց ջոկատը գալիս էր ուղիղ մեզ վրա: Իսկ մենք 9 հոգով էինք:
Չեմ կարծում, թե զինվորականներ էին, որովհետև, ինչ ասես չէին հագել, նույնիսկ հայկական բանակի համազգեստ նկատեցինք, մազոտ երեսներով, հնամաշ շորերով տարիքն առած մարդիկ էին, իսկ մենք` 8 զինվոր և մեկ դասակի հրամանատար` սպա: Երբ փորձում էի դուրս գալ խրամատից, երեք հակառակորդ ուղիղ դիմացս հայտնվեցին: Ինձ տեսան, իրենց նետեցին մոտակա խրամաբջիջը: Նման առիթը ո՞վ ձեռքից բաց կթողներ` փոքրիկ խրամաբջիջ ու երեք զինվոր, նռնակը նետեցի, երեքը միասին պայթեցին: Բայց նրանցից մեկը հասցրեց մի «նվեր» էլ ինձ ուղարկել:
Նռնակն ընկավ ոտքերիս մոտ, ոտքով հրեցի, ու երբ տրաքեց, միայն ոտքս վնասեց: Չգիտեմ` մարտը ինչքան տևեց: Վերջին ուժերով նռնակ էի նետում: Հետո թևիս ցավը սկսեց ուժեղանալ, հասկացա, որ թևս էլ է վիրավոր: Մոտեցա հրամանատարին, որ ասեմ` վիրավոր եմ, հենց այդ պահին աչքիս առաջ հրամանատարիս խփեցին: Նայեցի շուրջս, մյուսները չկային:
«Տա՛ր ինձ հրամանատարական դիտակետ»,- ասաց հրամանատարս:
Չհասցրի պատասխանել. չէր շնչում: Արդեն կրակոցի ձայները հեռվից էին լսվում: Այլևս չէի կարողանում քայլել: Գլորվելով իջա ձորը: Ու սկսեցի սողալ առաջ: Հրամանատարական դիտակետ չհասած` մի զինվորի ու սպայի հանդիպեցի: Զինվորն ինձ օգնեց, մոտ 3 կմ անցանք միասին: Հետո… աղոտ եմ հիշում` շտապ օգնության մեքենան, բժիշկները…
…Երեք տղամարդ ու մի կին սևեռուն լսում են մեր զրույցը: Կնոջ աչքերը թաց են, չէի նկատել` լալիս է:
-Մա՛մ, դու դուրս արի պալատից,- ասում է տղաներից մեկը:
Ու կինը գնում է:
-Մամաս է …եղբայրներս,- ծանոթացնում է Հրայրը:
Հետո շշուկով ասում` մի քանի օրում մայրս ծերացավ, լրիվ սպիտակեց: Եղբայրներս մի բուռ դարձան:
Ես նայում եմ «մի բուռ դարձած» տղաներին, հետո՝ Հրայրին:
-Ինչ մի բուռ, աժդահա են,- ասում եմ: Հրայրը բարձրաձայն ծիծաղում է:
-5-6 օր անգիտակից եմ եղել: Մերոնք շատ էին վախեցել:
-Վիճակը ծայրահեղ ծանր էր,- պատմում է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի պետ Լևոն Ժամագործյանը: -Ուղեղի այտուցի կասկածով դեղորայքային սեդացիա արեցինք: 5 օր պայքարել ենք նրա կյանքի համար: Հիմա, ինչպես տեսնում եք, շատ լավ է, շուտով կուղարկենք բուժական արձակուրդի:
Հրայրը ասես չի լսում բժշկին:
-Տղաները դիրքերը ետ են վերցրել,- ասում է:
-Գիտեմ:
-Երբ լսում էի Արցախյան պատերազմում կռված ֆիդայիների մասին, հաճախ ինքս ինձ հարց էի տալիս` կկարողանա՞մ կյանքս տալ հայրենի հողի համար… Ես հիմա գիտեմ, թե դա ինչ է: Տանը նստած՝ դու չես հասկանա, որովհետև` չգիտես:
-Ի՞նչ չգիտես…
Հրայրը լռում է` հայացքը մի կետի հառած ու ճիգ է անում բացատրել:
-Երբ դու սահմանին ես, ու թշնամին զենքով մտնում է քո տունը… հողդ պահելու, դիրքդ չհանձնելու համար պատրաստ ես մեկը չէ, տասը կյանք զոհել:
Ալիևի խարանը՝ հայ ժողովրդի ճակատին. կհաջողվի՞, արդյոք, դրանից մաքրվել
«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյան մասին
Նիկոլ Փաշինյանը քողարկում է բանակի հանդեպ իր իրական վերաբերմունքը
Պապիկյանի «բալանսը». ի՞նչ է անում թշնամին, ի՞նչ՝ ՔՊ-ական իշխանությունը
Ի՞նչ կտա Հայաստանին Ռազմավարական գործընկերության մասին ԱՄՆ-ում ստորագրված կանոնադրությունը
Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
«Ժողովուրդ».Գործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է
Հայկ Սարգսյանը ցանկանում է Շրջակա միջավայրի նախարար դառնա՞լ.«Փաստ»
Մհերին դաշնակ լինելը նենց էր սազում, ոնց խաչքարի հետևում կանգնած եկեղեցին ու լեռները. էությամբ էր.Arthur Suqoyan
Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ապազգային քարոզչությունը. ի՞նչ է կառուցում
Տիգրան Հակոբյանն ուզում է ամեն գնով վաստակել Նիկոլ Փաշինյանի սերը
Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը
Վարդան Ղուկասյանը դիմել է ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
Իշխանական պոդքաստի իրական նպատակը. Փաշինյանը սպասում է Ադրբեջանի հարձակմանը
«Ժողովուրդ». Նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին
Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
Սա տեսնելով է, որ Ալիևը հոխորտում է
«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից