- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ԱՄՆ կառավարության հովանավորությամբ իրականացված կրթական ծրագրերի մի խումբ շրջանավարտների երեքշաբթի օրը շնորհվեց դրամաշնորհ ԱՄՆ պետքարտուղարության Շրջանավարտների ներգրավվածության նորարարական հիմնադրամի (AEIF) 2016թ. ծրագրի շրջանակում: Շրջանավարտների հայկական թիմի շահող ծրագիրը, որը կոչվում է «Անսահմանափակ տեղաշարժ», միտված է այն մարտահրավերների ու խնդիրների լուծմանը, որոնց բախվում են հաշմանդամություն ունեցող անձինք:
Հիմնադրամը մրցութային հիմունքներով շուրջ 1.25 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ դրամաշնորհներ է հատկացնել տարբեր երկրների շրջանավարտներին. ներկայացված էին 829 ծրագրային առաջարկներ 137 երկրից, ֆինանսավորում հատկացվեց 61 ծրագրերի:
« Հայաստանից կրթական փոխանակման ծրագրերին մասնակցում են հասարակության ամենանվիրյալ ու ամենաակտիվ ներկայացուցիչները, ովքեր առավել ամուր ու առավել դիմակայուն պետության ջատագովներ են: Կարծում են հենց այս նվիրումն է ճառագել Շրջանավարտների ներգրավվածության նորարարական հիմնադրամին ներկայացված նրանց ծրագրային առաջարկում, - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Միլսը, - կարծում եմ ներառական հասարակություն կերտելու նրանց մղումը արձագանք կգտնի Հայաստանում: Այստեղ ավելի ու ավելի շատ մարդիկ են գիտակցում, որ հաշմանդամություն ունեցողները հասարակության արդյունավետ անդամներ են: Կարծում եմ, դա նաև արտացոլվում է հայկական մշակույթում»:
Շրջանավարտների ներգրավվածության նորարարական հիմնադրամի դրամաշնորհը շահած շրջանավարտների խումբն այդ միջոցները կուղղի թատերական ներկայացումների ֆինանսավորմանը, որոնցում կշեշտադրվի այն ներուժն ու կարողությունները, որոնցով հաշմանդամություն ունեցող անձինք կարող են լինել հասարակության ակտիվ անդամներ: Բացի այդ, խումբը կպատրաստի վավերագրական ֆիլմ, որտեղ կներկայացվեն հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական բարօրության ու անձնական զարգացման համար կենդանիների մասնակցությամբ իրականացվող թերապիայի, մասնավորապես՝ հիպոթերապիայի օգուտների մասին:
Նախաձեռնության հեղինակ 5-հոգանոց խմբի կազմում են Միջազգային առաջնորդ այցելուների ծրագրի մասնակից Շողակաթ Գալստյանը, Արինա Արարատյանը և Արթուր Սահակյանը, Ապագա առաջնորդների փոխանակման FLEX ծրագրի մասնակից Հայկ Վարդանյանը և ԱՄՆ ՄԶԳ Համայնքային կապերի ծրագրի մասնակից Ցոլակ Գալստյանը:
«Իրապես երախտապարտ ենք, որ ամերիկյան կառավարության ու հասարակության կողմից աջակցություն է ցուցաբերվում ներառականությանն ուղղված ծրագրերին: Այս ծրագրի շնորհիվ մենք կարող ենք օգնել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք առավել միաձուլվեն մեր հասարակությանը: Մենք նաև արժևորում ենք, որ այս հնարավորությունը մեզ ընձեռնվում է որպես շրջանավարտի : Շրջանավարտ լինել, նշանակում է պատասխանատվություն ունենալ մեր համայնքի համար: ԱՄՆ-ի օգնությամբ մենք կփորձենք այնպես անել, որ մեր համայնքում չլինեն սոցիալական սահմանափակումներ», - ասաց Շողակաթ Գալստյանը:
Միջազգային առաջնորդ այցելուների ծրագիրը ԱՄՆ պետքարտուղարության մասնագիտական փոխանակման առաջատար ծրագիրն է, որի շրջանակում ԱՄՆ կատարվող կարճաժամկետ այցերի շրջանակում կայացած ու կայացման ճանապարհին գտնվող օտարերկրացի առաջնորդները հնարավորություն են ստանում ծանոթանալ համապատասխան մասնագիտական ոլորտում ամերիկյան փորձին հենց տեղում ու իրենց ամերիկյան գործընկերների հետ հաստատել տևական կապեր: Ապագա առաջնորդների փոխանակման FLEX ծրագրի շրջանակում եվրասիական երկրների ավագ դպրոցների սաները կարողանում են ստանալ կրթաթոշակ՝ ԱՄՆ-ում մեկ ուսումնական տարի դպրոց հաճախելու համար: ԱՄՆ ՄԶԳ-ի Համայնքային կապերի ծրագիրը ձեռներեցներին, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներին, իրավապահներին, ՀԿ-ների ղեկավարներին ու այլ մասնագետներին հնարավորություն է ընձեռում գործնական ուսուցում անցնել ԱՄՆ-ում, որի ընթացքում նրանք հյուրընկալվում են ամերիկյան ընտանիքներում:
Կրթական փոխանակման այս և մյուս ծրագրերը, որ առաջարկվում են ԱՄՆ կառավարության կողմից, նպատակ ունեն կամուրջներ կառուցել Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև: Ծրագրի ավարտից հետո Հայաստան վերադառնալով մասնակիցները հնարավորություն են ունենում դիմել մի շարք դրամաշնորհային ծրագրերի, որոնք միտված են համայնքների հզորացմանը: Բացի այդ, մասնակիցների համար կապերի հաստատման ու ուսուցումների մասնակցելու տարբեր հեռանկարներ են բացվում Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիային (www.usaaa.am ) անդամակցելու միջոցով:.
«Հայաստանում շատ կան ԱՄՆ կրթական ծրագրերի ակտիվ ու եռանդուն մասնակիցներ, - ասաց դեսպան Միլսը, - սա այն խումբն է, որ օգնում է կերտել Հայաստանի ապագան՝ անկախ այն հանգամանքից ներառված են Շրջանավարտների ասոցիացիայում, թե հետամուտ են այնպիսի աշխատանքների, որոնք միտված են օգուտների ապահովմանը իրենց համայնքի համար»:

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս

Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ

Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ

ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան

Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում

Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները

«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին

ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն

Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազություն. միջնորդագիր

ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել

ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Հայտարարություն․ Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև

Թող ինձ դավաճան ասեն, բայց ես էդ որոշումը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյան

Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄՆ

Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով կմեկնեն Թուրքիա


