- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ջհանգիր Լֆիկյան
Չկա օր, որ ՀՀ իշխանությունները չանեն այնպիսի բան, որ զզվանք չառաջացնեն իրենց և երկրի հանդեպ: Կարծես թե սրանք ուզում են ասել. հայեր, զզվեք մեզնից, թքեք մեզ վրա ու հեռացեք այս երկրից: Երեկ ՀՀ դատական իշխանությունը դատախազության և ՀՔԾ-ի հետ միասին կատարեց հերթական գարշելի քայլը: Խոսքն Անի Հովհաննիսյանի և նրա օգնականի կալանքի մասին է: Դատարանը համարեց, որ ճիշտ կլինի նրանց փակի տակ պահելը: Եվ այս ստոր որոշման կապակցությամբ կուզենայինք ասել հետևյալը:
Բանն այն է, որ հայերը շատ են սիրում ուրիշներից մարդկայնություն պահանջել, դժգոհում են, երբ դրսում հայերի հետ լավ չեն վարվում, չեն ճանաչում ցեղասպանությունը, անմարդկային են համարում ցանկացած բան, օրենքի ցանկացած կիրառում, որի արդյունքում տուժում են հայերը: Կարելի է կարծել, թե այս ինչ բարի ու մարդկային ժողովուրդ են հայերը, որ չեն հանդուրժում ներողամտության բացակայության ցանկացած դեպք:
Երբ 18 ռուս սպանած Հրաչյա Հարությունյանին ձերբակալեցին և կանացի խալաթով տարան դատարան, հայ ժողովուրդն ըմբոստացավ, ազգովի դատապարտեցին Ռուսաստանի քննչական մարմնի անմարդկայնությունը, կարծես թե շատ բան կփոխվեր, եթե Հարությունյանին դատարան տանեին տղամարդու խալաթով:
Երբ պառավ կնոջից 700.000 դոլար թալանած Լևոն Հայրապետյանին չափազանց մեղմ դատավճիռ նշանակեցին` ընդամենը չորս տարվա ազատազրկում, հայ ժողովրդի մեջ դարձյալ արթնացան բարության, մարդկայնության և ներողամտության զգացումները:
Բայց երբ Հայաստանում հայ դատարանը երկու կին է փակում՝ չունենալով դրա համար որևէ հիմնավորում, երկու տարեկան երեխային զրկում է մորից (իսկ կտտանք է համարվում Եվրոպայում, հատկապես եթե մայրը կերակրող է), մարդկային և բարի հայ ժողովրդից ոչ մեկը չի ըմբոստանում:
Ո՞րն է այդ երկու աղջիկներին կալանքի տակ պահելու հիմնավորումը: Նրանք կփախչեի՞ն երկրից: Ծիծաղելի է: Նրանք կխոչընդոտեին քննությա՞նը:
Ավելի ծիծաղելի է, գոնե այն բանի համար, որ Գասպարյան Վովայի հիմնարկում այդ գործը ծամված է դրվել ՀՔԾ-ի բերանը, քննելու բան գրեթե չկա` ամեն ինչ պարզ է, կան ձայնագրություններ, կա վճարված կաշառք, կան շորթման բոլոր ապացույցները: Բա ինչո՞ւ թուրքից բեթար վարվել հայ աղջիկների հետ:
Իհարկե, Անի Հովհաննիսյանը լկտի կայքի լկտի խմբագիր էր, իհարկե, դատապարտելի է նրա արարքը, նա արժանի է բանտի: Բայց մի՞թե մինչև դատավճռի հրապարակումը պետք էր նրան բանտում պահել, հարկատուի հաշվին:
Լավ, Անիին մի կողմ դնենք: Երկրորդ անձի մե՞ղքը որն էր: Չէ՞ որ պարզ է, որ դրամաշորթն ու հանցագործը նա չէր, նա ընդամենը կատարել է ղեկավարի հանձնարարությունը, մի՞թե դա այն իրավախախտումն է, որ կալանքի տակ պահեն նրան, մանավանդ որ երկու տարեկան երեխայի մայր է: Բա ասում ենք, թե երեխաների համար գժվող ազգ ենք, ամեն ինչ երեխաների համար ենք անում, բա դատավորն ու դատախազը սադի՞ստ են: Թե՞ ոչխար:
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կինն էլ ունի անչափահաս երեխաներ։ Բա նրա դուրը կգա՞, եթե իր կնոջը կալանեն (նա էլ կարող է իրավախախտ դառնալ, ոչ ոք երաշխավորված չէ դրանից) և հաշվի չառնեն երեխայի հանգամանքը:
Իհարկե, Տիգրան Ուրիխանյանը լծակ է օգտագործել, դատարանն ու դատախազությունը հստակ հրահանգ են ունեցել: Եվ սա խայտառակություն է:
Իսկ ուրիշ ի՞նչ կարելի էր սպասել Տիգրան Ուրիխանյանից: Ոտքից գլուխ խայտառակ անձնավորությունը, որը 22 տարեկանից կուսակցություններ է բացել-փակել ու քաղաքականություն մտել, քանզի այլ ունակություն` մտավոր թե ֆիզիկական, պարզապես չունի, ինչպե՞ս կարող էր նորմալ բան անել, տղամարդուն և ընդհանրապես մարդուն հարիր: Չէր կարող Տիգրանը նման բան անել, ստորությունից բացի նրանից ոչինչ սպասել չի կարելի:
Դե, ինչ ասենք, թող հայ ժողովուրդը հիանա իր պատգամավորով, նրա սկզբունքայնությամբ, դատարանի «մարդկային» որոշումով: Բայց հաջորդ անգամ, երբ Ռուսաստանում մի հայի կանացի խալաթով դատարան տանեն, հանկարծ ոչ ոք չհամարձակվի մարդկայնությունից խոսել, վնգստոց դնել և օտարազգիներին մեղադրել: Քանզի բոլորից վատ հայերի հետ վարվում են հենց հայերը` պատմական հայրենիքում։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է





