- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Սխալներ սխալների հետևից, լավ մինչև երբ ենք աչք փակելու... Հայաստանի Հանրապետությունը ինչ հնարքներ պետք է գործի, որ մի կախարդական փայտիկ ձեռք բերի, և այդ կախարդական փայտիկ աշխատացնողը ով պետք է լինի, որ երկրում ծանրացած բոլոր հարցերը իր տեղը գցի:
Ինչ է սպասվում ՀՀ-ը, իհարկե տարբեր վերլուծաբաններ տարբեր բաներ կարող են ասել, բայց ես ուզում եմ անդրադառնալ այն փաստին, որ այսօր կառավարությունը տարեսկզբին պարտքերը կուտակելով իրար գլուխ և այդ պարտքերը, ոչ մի ձևով չանդրադառնալով այսօրվա երկրում ծանրացած խնդիրների հետ, ի օգուտ բանակի սպառազինությանը, այն կարևորագույն հիմնահարցերին, որը այսօր ավելի քան մեզ պետք է, պարտքերը գոյացել են ինչ-ինչ չինովնիկների, կառավարության գլխի ու մյուս մարմինների կապրիզները բարելավելու, գրպանները լցնելու ամենահեշտ ձևին՝ թալան:
Ում թեթև ձեռքով է մեր պետական պարտքը 5 միլիարդ 71 միլիոն դոլար: Որտեղից է կառավարությունը այս թվերի տակից դուրս գալու: Հիշեցնեմ, որ 2016 թվական Հայաստանը թեւակոխել է 5 միլիարդ 71 միլիոն դոլար պետական պարտքով: Անցած 2015 թվականի սկզբին Հայաստանի պետական պարտքը եղել է 4 միլիարդ 441 մլն 500 հազար դոլար: Որտեղից է առաջացել պետական պարտքերը, այն դեպքում, երբ պետությունը նաև վարկերի մեջ է խրվել ու թե ինչ միջոցների հաշվին է վարկերի տակից դուրս գալու հայտնի չէ:
Անցած տարի կառավարության շենքը մի քանի անգամ վերանորգեցին, շքեղ բազմոցներ ու սպասքի պարագաների համար միլիոններ դուրս գրվեց, իսկ պարտքեր, որտեղից առաջացան, որոշ պատկան մարմիններ լռում են, մեղքը գցելով ՀՀ քաղաքացու վրա… Ու այսօր, երբ խոսք է գնում այս կամ այն պաշտոնյայի մասին, ով միլիարդավոր դոլարների կարողություն ունի, չհաշված այն բիզնեսները, որ մի քանի հոգու է պատկանում, ուզում են չնկատելու տանք, անցնենք այդ թեմաների կողքով, անտեսելով, որ երկրում այսօր փաստացի պատերազմ է, իսկ բանակում այսօր 80-ականների զենքերով են կռիվ տալիս մեր հերոս տղաները:
Աչքփակոցին, եթե հարցի լուծում է աչք փակենք, բայց այս ողջ ծանր իրականության տակից, ինչպես ենք դուրս գալու:
Ու երբ հարց ես տալիս քաղաքական գործիչ կոչվածներին, սրանք հարցին, հարցով են պատասխանում... ու որոշ չակերտավոր բարոյականներ սկսում են վրա տալ, թե ինչպես եք այս պահերին Սերժիկին քննադատում, կամ ասում են՝ բարոյական չէ պահանջել Սերժիկի հրաժարականը ուզում եմ ասել այդ անբարոյականներին, եթե այդքան թքած ունեք դուք մեր երկրի վրա, ապա մենք թքած չունեն, մենք մեր երկիրը սիրում ենք... իսկ Սերժիկն լավագույն դեպքում կարող ենք առաջարկել, որ դուք նրա համար խելագարվողներդ տանեք ձեր տանը պահեք, սիրեք, փայփայեք, մենք ձեր նմաններին մեր երկրում պահելու առիթ չունենք, դուք ընդամենը ձրիակեր ու մեր երկիրը թալանող սրիկաներ եք, ուրիշ ոչինչ... հա մեկ էլ Սերժիկին հարցրեք, գիտի, թե չգիտի, որ մեր պետական պարտքը 5 միլիարդ 71 միլիոն դոլար է, որից ոչ մի լումա չի գնացել հայոց բանակի սպառազինությանը, այլ մի քանիսի թեթև ձեռքով տակ են տվել, որից շատը նրան է հասել:
Այնպես որ խոսք ասելուց առաջ հետևանքների մասին լավ կլիներ մտածել, և աձնական հարցերից, սեփական միջոցները չկորցնելու հետևանքներից անդին, լավ կլիներ հետ գնալ ու առաջ նայել...
Սխալներ սխալների հետևից, լավ մինչև երբ ենք աչք փակելու...
Լրագրող՝ Արթուր Հայրապետյան

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է





