- 2025-01-16 18:18:00 Նիկոլ Փաշինյանը քողարկում է բանակի հանդեպ իր իրական վերաբերմունքը
- 2025-01-15 13:17:00Ի՞նչ կտա Հայաստանին Ռազմավարական գործընկերության մասին ԱՄՆ-ում ստորագրված կանոնադրությունը
- 2025-01-14 18:55:00Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Հիմա ենթադրենք մի հատ զենք ենք թողարկել, մենք շուկա ունե՞նք: Չունենք:
Ուրեմն պիտի դուրս բերենք, իսկ դրսում մեր քթին այնպե՛ս կխփեն: Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվէ, եւ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի այս հայտարարությունն ալեկոծել է հայությանը: Սուր նոպաներով ուղեկցվող հայրենասիրության «բումը» շարունակվում է:
«Վա՛յ, թքեմ էրեսիդ, խի՞ ես ասում, որ մեր երկիրը քոսոտ ա, տո քոսոտը դո՛ւ ես»:
«Արա՜, էս ինչ իսան ա, էս ոնց ա սենց բան ասում, արա՛, լսի, ա՛յ, քոսոտ շուն, դու ո՞վ էղար, որ տենց բան ես ասում»:
Սոցիալական ցանցերը լի են նմանատիպ գռեհիկ ու տգեղ գրառումներով ու մեկնաբանություններով: Այնպես են խառնվել իրար, ասես, հասակն առած ակադեմիկոսն այնքան անմիտ է, որ անվանարկում է իրենց «սուրբ հայրենիքը»: Մարդն ընդամենը անդրադարձել է ռազմարդյունաբերության խնդիրներին եւ այդ կոնտեքստում է արտահայտել նման միտք: Բայց «հայրենապաշտության» շրջանակներում գժոտած մասսան ակտիվորեն շարունակում է հարձակումները Ռ. Մարտիրոսյանի դեմ, թքոտում ու անպատվում է, հայհոյում ու «գյուլլում» է նրան: Նմաններին հնարավոր չէ բացատրել, որ փորձեն մի պահ վերանալ ռազմարդյունաբերության ոլորտից եւ այլ տեսանկյունից նայել ու քննարկել խնդիրը:
Երկիրը «քոսոտ» չէ, հարգելի՛ «հայրենասերներ», որ ձեր շապիկն եք հիմա պատառոտում ու վիրտուալ կարգով «դնգստում» ակադեմիկոսին: Երկրում իրականացված եւ իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականությունն է քոսոտ, ինչի հետեւանքով այսօր միջազգային հանրությունը, գերտերությունները Հայաստանը որպես պետություն լուրջ չեն ընդունում: Դրա պատճառը փնտրեք Բաղրամյան 26-ում, որտեղ նստած անձի կողմից արտաքին քաղաքական ասպարեզում դրսեւորած «նախաձեռնողականությունը», կայացրած անհասկանալի որոշումներն ու իրականացրած քայլերը բովանդակային առումով «քոսոտ» համարվեցին: Այնքան «քոսոտ», որ հիմա ոչ Եվրոպան է հավատում եւ լուրջ ընդունում մեր պետությանը, եւ ոչ էլ Ռուսաստանը:
Նորությո՞ւն է, որ մեծ տերությունները այսպես երկիր պահող ղեկավարի գործունեությունը գնահատում են «քոսոտ», որը տարիներ վատնեց արտաքին քաղաքական կողմնորոշում որդեգրելու վրա՝ մի բեւեռից թռչելով մյուս բեւեռը (Նալբանդյանի թշիկները քաշքշելու բարոյական վնասը ամեաչնչինն էր):
Հայ-թուրքական արձանագրությունների տակից ՀՀ-ի ստորագրությունը հետ չկանչելը «քոսոտության» նշան չէ՞: Ի հետեւանք, Հայոց ցեղասպանության գործընթացի կասեցումը «քոսոտության» նշան չէ՞:
Այսօր Մարտիրոսյանի ուղղությամբ քարեր շպրտող «հայրենասերներից» ո՞ր մեկն է ընդվզել սարգսյանական «նախաձեռնողականության» դեմ, ինչի հետեւանքով հայտնվեցինք պատերազմի մեջ:
Սերժ Սարգսյանի իրականացրած ներքին քաղաքականությունն էլ բովանդակային առումով «քոսոտ» է եղել և է:
Այսօրվա «հայրենասերներից» ո՞ր մեկն է լրջորեն պայքարել երկիրի տնտեսության փլուզման, ըստ այդմ՝ երկրում ստեղծված «քոսոտ» սոցիալ-տնտեսական իրավաիճակի, 72 տոկոս աղքատության, 300 հազարանոց արտագաղթի եւ մնացած հակաժողովրդական ծրագրերի դեմ: Ոչ ոք:
Հիմա ի՞նչ, ձեր՝ տաքգլուխներիդ ուժը միայն ակադեմիկոսի վրա՞ է պատում:
Կիմա Եղիազարյան
Ալիևի խարանը՝ հայ ժողովրդի ճակատին. կհաջողվի՞, արդյոք, դրանից մաքրվել
«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյան մասին
Նիկոլ Փաշինյանը քողարկում է բանակի հանդեպ իր իրական վերաբերմունքը
Պապիկյանի «բալանսը». ի՞նչ է անում թշնամին, ի՞նչ՝ ՔՊ-ական իշխանությունը
Ի՞նչ կտա Հայաստանին Ռազմավարական գործընկերության մասին ԱՄՆ-ում ստորագրված կանոնադրությունը
Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
«Ժողովուրդ».Գործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է
Հայկ Սարգսյանը ցանկանում է Շրջակա միջավայրի նախարար դառնա՞լ.«Փաստ»
Մհերին դաշնակ լինելը նենց էր սազում, ոնց խաչքարի հետևում կանգնած եկեղեցին ու լեռները. էությամբ էր.Arthur Suqoyan
Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ապազգային քարոզչությունը. ի՞նչ է կառուցում
Տիգրան Հակոբյանն ուզում է ամեն գնով վաստակել Նիկոլ Փաշինյանի սերը
Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը
Վարդան Ղուկասյանը դիմել է ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
Իշխանական պոդքաստի իրական նպատակը. Փաշինյանը սպասում է Ադրբեջանի հարձակմանը
«Ժողովուրդ». Նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին
Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
Սա տեսնելով է, որ Ալիևը հոխորտում է
«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից