USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սևան համայնքի ղեկավար Ռուդիկ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ
2016-05-08 23:47:00
Տպել Տպել

Սևան համայնքի ղեկավար Ռուդիկ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ

ՀՀ տոնացույցն այսօր ազդարարում է մեզ համար նվիրական տոնի` Երկրապահի օրվա մասին: Տոնական օրվա առթիվ ընդունեք իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի և ավագանու շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

Երկիր պահող ու պահպանող, հայրենի հողի շունչը զգացող ու այդ հողից ուժ ստացած մարդիկ ժամանակի ու պահի թելադրանքով, հայրենիքի կանչով նետվեցին կենաց ու մահու կռվի` դառնալով ուժի, արիության ու խիզախության օրինակներ, դառնալով երկարապահ նաև կոչմամբ:

Անցյալ դարի 80-ականների վերջն ու 90-ականների սկիզբն անհանգիստ էր, բախտորոշ ու վճռական: Հայրենիքի պաշտպանությունը վեր դասելով ամեն ինչից` երկրապահ դարձած տղաները ստանձնեցին հայրենիքի սահմանները, Արցախ աշխարհը պաշտպանելու սուրբ գործը: Նրանք դարձան ազատամարտիկ ու մահապարտ, երկրապահ ու զինվոր, հրամանատար ու նահատակ:

Սիրելի երկրապահներ Դուք հայրենասիրության և հերոսության կենդանի օրինակ եք ու լավ գիտեք խաղաղության գինը, ինքներդ եք այն նվաճել ձեր զենքով ու հավատով, ձեր անձնուրաց պայքարով ու կյանքի գնով: Ձեզանից յուրաքանչյուրը շատ բան է տվել այս երկրին` մոտեցնելով հաղթանակի օրն ու խաղաղությունը: Փառք նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում` փրկելով հող հայրենին և իրենց հայրենակիցների կյանքը:

Երկրապահ դարձած սևանցի տղաների սխրանքներն ու հերոսացումը շարունակվում է նաև այսօր օրերին: Կրկին անհանգիստ են Արցախ աշխարհի սահմանները, հակառակորդն իրեն հատուկ ձեռագրով ու միջոցներով ուզում է ծնկի բերել մեր հայրենակիցներին պարտադրելով մի նոր պատերազմ: Ճակատագրական այս պահին, գիտակցելով պատասխանատվության իրենց չափաբաժինն ու մարտի դաշտում իրենց դերը, առաջնագիծ են մեկնել նաև սևանցի երկրապահները` հայրենիքն ու նրա պաշտպանությունը վեր դասելով ամեն ինչից:

Նրանք այսօր 19-20 տարեկան տղաների, պայմանագրային զինծառայողների կողքին են ու իրենց փորձով, իրենց իմացությամբ դարձել են ամուր հենարան, վստահելի զինակից : Ոմանք հատել են վեցտասնամյակի շեմը, սակայն դա չի խանգարում, որ նույն պատասխանատվությամբ, ինչպես տասնամյակներ առաջ էր, կատարեն հայրենիքի երդվյալ զինվորի իրենց առաքելությունը: Սևանցին հավատում է, որ մեր երկրապահները կրկին պատվով են կատարելու իրենց գործը ու շուտով վերադառնալու են տուն` գրելով հերոսական էջեր Արցախի պաշտպանության տարեգրության մեջ:

Հարգելի երկրապահներ

Ուզում եմ, որ լինեք խաղաղ օրերի զինվորներ, արարեք և աշխատեք` վայելելով ձեր և ձեր նահատակված ընկերների կողմից նվաճված այնքան թանկ խաղաղությունը: Միշտ մնացեք ձեր վեհ ու ազատատենչ գաղափարների կրողները` դառնալով օրինակ սերունդների համար, ինչպիսին եղել եք ու կաք այսօր:

Մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարեկեցություն, ապահով կյանք, ցանկանում եմ, որ միշտ լինեք գնահատված, շրջապատված ուշադրությամբ, քանի որ դուք ձեր կյանքով ու պայքարով բազմիցս եք ապացուցել, որ երկիրն ուժեղ է և անպարտ ձեզ նման հայրենասեր և անձնուրաց տղաների շնորհիվ:

Այս նյութը դիտել են - 1670 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook