- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Լույսը նոր էր բացվում, տեղ հասանք... նոր-նոր արթնացող Արցախը աչքերն էր բացում: Մի բան հաստատ է, արցախցին ամեն տարի մեծ ուրախությամբ ու սրտի կսկիծով է սպսում մայիս ամսին: Բոլորի դեմքին մի ուրախություն ու մի թաքուն պահած տխրություն կար, որ ոչ գրելու է, ոչ էլ կարող ես բացատրել...
Հայկանուշ տատը չի քնում, ասում է՝ էս էլ արդեն քսանհինգ տարի աչք չեմ փակում, դուռը նստած սպասում եմ: Ու եթե տան անդամներս տեղում են, ես էլ սպասում եմ, գիտեմ էն իմ զույգ բալեն, որ զոհվեցին, պիտի դուռը բացեն ու ներս գան, առաջին դիմավորողն էլ ես պիտի լինեմ...
Տատի խնդրանքով լուսանկար չունեցանք, բայց մի շատ կարևոր բան ասաց, թե որ խոսքը կա, էլ պատկերս ումն է պետք. էն ա, ով եկավ, էն ապարատը վզին կախ տված, էս ճխկցրեց, էն ճկցրեց, ասացի, էսքան որ չխկցնում եք ինչ եք անելու, թե բա նյութ պիտի գրեմ, բայց ոչ մեկ հետս չխոսեց: Գնում էին էն սարի գլխին, էն թփի տակը մի զինվոր բռնում խոսեցնում էին, ասա էդ զինվոր բալեն, ինչ պտի ասեր, ինչ ասել են նրան նա էլ էդ պտի կրկներ:
Հայկանուշ տատը պակաս զինվոր չէ: Նա էլ խոստովանեց, որ իր կռիվը էս հողի համար դեռ շարունակվում է, այնքան ժամանակ, մինչև սիրտս կթպրտա... Սպասումներ կան, որ չի անցնում, դու սպասում ես, մինչդեռ հրաշքներ չեն լինում, ոչ էլ քեզ խաբելու միտում ունես: Մենք չենք կարողանում լիաթոք ուրախանալ, դա էլ հասկանալի պատճառ է... Արցախում, ամեն քայլին կարող էիր ծանոթ մեկին տեսնել, ով քեզ ուրախ ու կարոտած աչքերով հարցնում է՝ երբ ես եկել...
Արցախում Հայկանուշ տատի հետ զրուցելով հասկացա մի բան, որ երբեք հայը չի կորցնում հիշողությունը: Տատը թաց աչքերով էր խոսում, հետո, գրպանից հանեց թաշիկնակն ու ինձ թված հիմա պետք է աչքերը մաքրի, բայց ոչ: Մի քանի տակ ծալած թաշկինակի միջից մի խունացած թուղթ հանեց... Նամակ էր: Զոհված բալի նամակը, որը էս էլ արդեն քանի տարի տատը պահում էր ծոցագրպանում: Ասում է՝ սրտիս մոտ եմ պահում, որ հույս տամ, թե բալես կողքիս է:
Զոհված տղաների պատմությունները չեն մեկը մյուսին նման չէ... թողնում ես ամեն մեկին իր ցավի հետ, չես կարող մխիթարող խոսք ասել... Ամեն մեկի ցավը իրենն է, ոչ մեկինը չէ...
Ես չէի գնացել Արցախ, որ պաշտոնյաների խոսեցների ու պատվեր կատարեի, ես գնացել էի Արցախ, որ մարդկանց հանդիպեի, զինվորների հետ խոսեի, նրանց ապրած պատմությունների հետ առերեսվեի... Մարդիկ ավելի շատ խոսքի, կիսվելու կարիք ունեն, քան պաշտոնյաները, որ լավ գիտենք ինչ պետք է ասեն...
Տատը պատմում էր ու ասում՝ մարդ էլ սենց քննող լինի, մի բան ես ասում ու գնաց. հիշողությանդ սսկում է քրքրել քեզ ներսից, որ մոռանալու չի... Ես լսում էի տատին ու ինձ մեղավոր էի զգում.. Տատն ասում է՝ հիմա, որ ասում եմ հիմա հասկացի, որ էն վախտերին, որբերին պահեցի, դարձրեցի տղամարդ ու էի կռիվ ուղարկեցի: Բալա, հիմա կռիվը, երբ կվերջանա, էս անտեր կռիվը, էլ ուժ չի թողել, որ դիմանամ: Չեմ ուզում էլի որբ պահեմ... իմ ու մյուսների համար, դուք երևի ձեզ մեղավոր կզգաք, բայց դե պատերազմ էր ու ինչ ասես, որ չապրեցինք: Ու հիմա էլի պատերազմ է ու էլի մենակ եմ մնացել տանը: Ամեն առավոտ արթնանում եմ ու սպասում... Մենք շատ բան կուլ տվեցինք, չպետք է թողնեինք, որ երկիրը ներսից ուտեին ու մնար պատերը, որ ոչ տանիք կա գլխին, ոչ էլ հիմաք: Հիմա էլ, ով տեղից վեր ա կենում, թե կռվել եմ:
Տատը ինձնից հոգնեց, երբ հասկացա բաժակով լի ջուրն առած ինձ մոտեցավ: Լվացվեց ու թե՝ բալա, ես գնամ քիչ աչք քոռացնեմ, գործերս մնացին է... Մեկ էլ տեսնեմ ձեռագործը առավ, նստեց արևի տակ ու սկսեց գուլպա գործել.
Վաղը ձմեռ կա, զինվոր բալեքս ոտաբոբիկ չմնան...
Արթուր Հայրապետյան

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է





