- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:33:00«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը հրապարակել է «Պանամական փաստաթղթերի» առցանց տվյալների որոնելի բազա, որը պարունակում է ավելի քան 320,000 անձանց եւ օֆշորային ընկերությունների տվյալներ, ընդհանուր առմամբ՝ 11.5 միլիոն փաստաթուղթ:
Բազան ամբողջությամբ հասանելի է https://offshoreleaks.icij.org կայքէջում:
Վերլուծաբանների խոսքով, «Պանամական փաստաթղթերը» բացահայտում են կոռումպացված երկրների եւ գործիչների մութ իրականությունը.
«Մեր տվյալներով, միայն զարգացող երկրներից յուրաքանչյուր տարի ապօրինի դուրս է բերվում մեկ տրիլիոն դոլար: Դա ավելի է, քան այդ երկրների կողմից ստացվող միջազգային օգնությունն ու արտասահմանյան ներդրումները», - ասում է «Գլոբալ ֆինանսական ազնվություն» հաստատության գործադիր տնօրեն Թոմ Քարդամոնը:
«Պանամական փաստաթղթերը», որոնք բացահայտեցին ավելի քան 140 քաղաքական գործիչների, միլիարդատերերի, քրեական հեղինակությունների եւ թմրանյութերի խոշոր վաճառքով զբաղվող հանցագործների անուններ, արդեն իսկ լուրջ բողոքներ եւ քննադատություն է առաջ բերել Իսլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Պակիստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում եւ Ռուսաստանում: Համաշխարհային Բանկի գործադիր տնօրեն Սրի Մուլյանիի խոսքով, քննադատության հիմնական պատճառը օֆշորային հաշիվների փակ բնույթն է.
«Երբ քաղաքացիները տեսնում են, որ իրենց առաջնորդներից կամ մեծահարուստներից ոմանք հաշիվներ են պահում դրսում, հարց են տալիս, թե ի՞նչն է դրա պատճառը, եւ ակնկալում են իրոք կարեւոր պատճառաբանություն ստանալ»:
Նոր հրապարակված տվյալները պարունակում են Հայաստանի Հանրապետության ընդամենը 37 քաղաքացու անուն, մինչդեռ հարեւան Ադրբեջանից այստեղ կա 127, իսկ Վրաստանից՝ 82 քաղաքացու անուն: Ռուսաստանն այս բացասական մրցույթի առաջնորդների թվում է: «Պանամական փաստաթղթերը» պարունակում են ավելի քան 6,200 ռուսաստանցու անուն, այդ թվում՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած միլիարդատերերի ու երաժիշտների անուններ: Ընկերակցության մանրազնին աշխատանքի լավագույն ապացույցն է դատական հայցերի բացակայությունը, պատմում են ընկերակցության ներկայացուցիչները, ավելացնելով, որ որոշ դեպքերում հրաժարվում են բացահայտել նյութերի վրա աշխատած լրագրողների անունները, քանի որ, օրինակ, Ադրբեջանում լրագրող Հադիջա Իսմայիլովան ձերբակալվել էր ավելի վաղ, հենց Իլհամ Ալիեւի ունեցվածքի մասին հաղորդելուց հետո:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է


