- 2025-01-16 18:18:00 Նիկոլ Փաշինյանը քողարկում է բանակի հանդեպ իր իրական վերաբերմունքը
- 2025-01-15 13:17:00Ի՞նչ կտա Հայաստանին Ռազմավարական գործընկերության մասին ԱՄՆ-ում ստորագրված կանոնադրությունը
- 2025-01-14 18:55:00Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Երբ «բանակի քեֆի» թամադայի մտահորիզոն ունեցող մարդը երկիր է ղեկավարում, հայրենիքը խեղճանում, կուճուրվում է մի անկյունում ու ոչ միայն ականջներն է փակում, որպեսզի չլսի «թամադայի» կենացները, այլեւ աչքերն է ամոթից փակում, որ չտեսնի այն գաղջությունը, որ արմատակալել է մեզանում:
Չարչիության, տժվժիկության, խաչագողության «հաղթահանդեսը» վաղուց հատել է բարոյականության, արժանապատվության, պատվախնդրության սահմանագիծը եւ մեզ հետ է շպրտել այնտեղ, որտեղ «նաիրյան կոշմարն» է:
Հայ զինվորը պատերազմում չի սպանվում. նահատակվում եւ հերոսանում է: Բայց նրան կարող է բարոյապես սպանել այն իրականությունը, որում այսօր ապրում ենք:
Բոլոր ծակուծուկերից դուրսպրծուկներ են հայտնվել ասպարեզում եւ «բարեգործության» (փող լվանալու) անվան տակ ինքնագովազդով են զբաղվում: Միայն թշվառության ու աղքատության մեջ ապրող հանրությունը կարող է հանդուրժել նման բան: Երբ, ասենք, իշխանական TV-ներ են լցվում մերօրյա «ռասպուտիններ» ու գուշակություններով եւ կախարդանքով ապուշացնում են հանրությանը։ Կարճ ասած, լլկում են հանրային գիտակցությունը, որ հանկարծ ինքնագիտակցության չգա ու չկարողանա իրողությունների մասին սթափ դատել:
Ո՞վ է հորինել այս եղկելի մթնոլորտը: Ո՞վ: Հասցեն հայտնի է: Հազար անգամ նշել ենք:
Երբ ռաբիս երգչին Սերժ Սարգսյանը ՀՀ վաստակավոր արտիստի կոչում է տալիս՝ իրեն հաշիվ չտալով, որ արմենչիկներն արդեն իսկ իրենց «արվեստով» հոգեզրկել-աղքատացրել են հանրությանը՝ վերջինիս իջեցնելով մուղամային կլանչներից էլ անդին մակարդակի: Դրանից հետո նույն այդ արմենչիկները «Միկիտան Սաքոյի» «դաբրոյով» կարող են հայտնվել զինված ուժերում եւ արդեն հայրենիքի պաշտպանների մարտական ոգին իջեցնել զինվորական կոշիկներից ցած:
Նողկալի տեսարան է, երբ ռաբիս երգիչն իր լոսերից հասնում է Հայաստան, որ կես կիլոգրամանոց ճղճիմ ցելոֆանե տոպրակներ բաժանի մեր զինվորներին: Եվ այդ գարշելի «արարողությունն» էլ նկարահանի ու տարածի: Հայ զինվորին բարոյապես սպանելու այլ ձեւ չգիտեմ, քան սա է՝ շարք կազմած Արմենչիկի ձեռքից ցելոֆանե տոպրակ վերցնելը:
Այդ ողջ պարունակությունը ես հաճույքով կլցնեի արմենչիկների գլխին:
Հայ զինվորին դուք ո՞ւմ տեղն եք դրել, ա՛յ, անհայրենիքներ: Սոմալիի որբերի՞: Ձեր դատարկ գանգատուփը, որ աղբով է
լցված, նույն դիրքից նայում եք մեր հայրենիքի պաշտպանների՞ն, որոնց մեկօրյա սխրանքը դուք ողջ կյանքում չեք կարող կատարել, ա՛յ բտած խոճկորնե՛ր:
Մեծ հաշվով, հայրենիքն է բարոյապես «ընկնում», ինչի համար թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, որը բախտախնդիր ստահակների համար հայրենիքը սարքել է քարվանսարա:
Մեր անվտանգության միակ երաշխավորին՝ հայոց բանակին այս աստիճան նվաստացնելը, հայ զինվորին արմենչիկների ու մնացած թափթփուկների ձեռքին նայողի աստիճանի իջնեցնելը իսկական անբարոյականություն է:
Կիմա Եղիազարյան
Ալիևի խարանը՝ հայ ժողովրդի ճակատին. կհաջողվի՞, արդյոք, դրանից մաքրվել
«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյան մասին
Նիկոլ Փաշինյանը քողարկում է բանակի հանդեպ իր իրական վերաբերմունքը
Պապիկյանի «բալանսը». ի՞նչ է անում թշնամին, ի՞նչ՝ ՔՊ-ական իշխանությունը
Ի՞նչ կտա Հայաստանին Ռազմավարական գործընկերության մասին ԱՄՆ-ում ստորագրված կանոնադրությունը
Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
«Ժողովուրդ».Գործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է
Հայկ Սարգսյանը ցանկանում է Շրջակա միջավայրի նախարար դառնա՞լ.«Փաստ»
Մհերին դաշնակ լինելը նենց էր սազում, ոնց խաչքարի հետևում կանգնած եկեղեցին ու լեռները. էությամբ էր.Arthur Suqoyan
Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ապազգային քարոզչությունը. ի՞նչ է կառուցում
Տիգրան Հակոբյանն ուզում է ամեն գնով վաստակել Նիկոլ Փաշինյանի սերը
Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը
Վարդան Ղուկասյանը դիմել է ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
Իշխանական պոդքաստի իրական նպատակը. Փաշինյանը սպասում է Ադրբեջանի հարձակմանը
«Ժողովուրդ». Նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին
Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
Սա տեսնելով է, որ Ալիևը հոխորտում է
«Լինելու է հարձակում` Սյունիքի գրավման փուլով, հետո Հայաստանի Հանրապետության վերացում»․ Հայկ Մարտիրոսյան
Վովա Գասպարյանի փեսան երկընտրանքի առաջ է
Շնորհավորում եմ Սուրբ ծնունդը. Նատաշա Պողոսյան
Թող 2025-ը դառնա ազգային արժանապատվության վերականգնման տարի
Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից