USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Միհրան Պողոսյանի գրասենյակի հայտարարությունը՝ օֆշորային հաշիվների մասին
2016-05-19 16:15:00
Տպել Տպել

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակը հանդես է եկլ հայտարարությամբ՝ կապված օֆշորային հաշիվների հետ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Շվեյցարական բանկը օֆշորային հաշվի վերաբերյալ փաստաթուղթ է տրամադրել

Մամուլում տարածված օֆշորային ընկերությունների եւ շվեյցարական բանկերում հաշիվների վերաբերյալ հրապարակումներին Միհրան Պողոսյանը իր հրաժարականի դիմումում խոստացել էր անդրադառնալ հրապարակավ՝ որպես շարքային քաղաքացի։ Այս ժամանակահատվածում Միհրան Պողոսյանի գրասենյակը ձեռնամուխ է եղել հրապարակման մեջ նշված ընկերությունների վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրման գործին։ Այսպես, օրինակ, մամուլում նշված էր, որ Միհրան Պողոսյանն ունի հաշիվներ շվեյցարական LGT բանկում։ Հարցում է ներկայացվել բանկ, որտեղից ի պատասխան հերքվել է թե՛ Միհրան Պողոսյանի, թե՛ վերջին հրապարակումներում իր անվան հետ կապվող Sigtem Real Estates Incorporated, Hopkinten Trading Incorporated, Bangio Invest S.A. ընկերությունների անունով որեւէ հաշվեհամարի գոյություն:

Ստորեւ ներկայացված է բանկի ներկայացուցչի պաշտոնական պատասխանը։

From: Warczyk Richard [mailto:[email protected]]

Sent: Thursday, April 21, 2016 11:47 AM

To: Ognakan <[email protected]>

Subject: RE: Corporate documents

Hello from Geneva, Ողջույն Ժնեւից,

Dear Sir, Հարգելի պարոն,

We do not have such accounts in our files. Մեր փաստաթղթերում նման հաշիվ չկա։

Best regards. Հարգանքով՝

Richard WARCZYK | LGT Bank (Switzerland) Ltd. | Managing Director

Phone +4122 318 64 33 | Fax +4122 318 64 50 | Mobile +4179 444 44 47

21, rue du Rhône | 1204 Geneva | Switzerland

[email protected] | www.lgt.ch

Այսպիսով, փաստվում է, որ բանկային հաշիվ չի բացվել, հետեւաբար՝ չկա ֆինանսական շարժ, ուստի եւ՝ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ։ Նշյալ փաստաթուղթը, մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի հետ տրամադրվել է պատկան մարմիններին։

Առաջիկայում կանդրադառնանք նաեւ Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող մի շարք այլ հարցապնդումներին եւ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներին»:

Այս նյութը դիտել են - 1962 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook