- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2024-12-25 23:42:00Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
- 2024-12-23 13:28:00Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
- 2024-12-20 15:07:00Փնտրվում է նոստրադամուս
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
168.am-ը գրում է. Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուգում կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագաների եռակողմ հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինը նախ՝ առանձին-առանձին է հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, ապա հանդիպումը շարունակվելու է եռակողմ ձևաչափով: ԵԱՀԿ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն չի մասնակցում ղարաբաղյան կարգավորման հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքներին:
Այսինքն` այս հանդիպումը «մաքուր» ռուսական նախաձեռնություն է: Թեև կան որոշ կարծիքներ, որ հնարավոր է` Պուտինը նախագահական հանդիպում է կազմակերպում ԵԱՀԿ համանախագահության, ամերիկյան ու ֆրանսիական կողմերի հետ համաձայնությամբ կամ նրանց «հանձնարարությամբ», սակայն այդ վարկածը շատ անհավանական է բազմաթիվ պատճառներով: Առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համախագահների լռությունն ու լռությամբ արտահայտվող անտարբերությունն այս հանդիպման նկատմամբ՝ վկայում են, որ ԵԱՀԿ-ն Սանկտ Պետերբուրգում ներկայացված չի լինելու ոչ միայն՝ ֆիզիկապես, այլև ու առավել ևս` բովանդակային առումով: Այսպիսով, եթե սա ռուսական նախաձեռնություն է, նշանակում է՝ Պուտինը փորձելու է վերադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման սեփական ծրագրին, որը ստացել է տարբեր անվանումներ` «ռուսական պլան», «Լավրովի պլան», «Կազանի փաստաթուղթ», և այլն:
Դրանց մասին շատ է գրվել ու խոսվել: Բոլոր այդ պլանների կամ տարբեր անվանումներով հանդես եկող միակ գլխավոր պլանի, ռուսական ծրագրի նպատակը մեկն է` Հայաստանին ստիպել վերադարձնել ազատագրված շրջաններից առնվազն 5-ը` Ղարաբաղի կարգավիճակի հարցով անորոշ ժամկետներում հանրաքվեի անցկացման դիմաց: Ռուսական այս պլանի ենթանպատակներն են՝ Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին և որևէ կոնֆիգուրացիայով ռուս խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Այս ծրագիրը, բազմիցս է գրվել, տապալվեց Ադրբեջանին ցուցաբերված ռուսական ռազմաքաղաքական աջակցությամբ բռնկված ապրիլյան պատերազմում Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շնորհիվ ու ավելի քան հարյուր զոհերի գնով:
Ապրիլյան պատերազմում ձախողվեց ոչ միայն՝ ադրբեջանական ագրեսիան, այլև` ռուս-ադրբեջանական պլանը: Այսինքն, լայն իմաստով, տապալվեց ոչ միայն՝ Ալիևը, այլև՝ Պուտինը: Ու հիմա Պուտինը նախագահական հանդիպում է կազմակերպում հայրենի Սանկտ Պետերբուրգում: Ակնհայտ է, որ նա փորձելու է վերակենդանացնել ռուսական այդ պլանը կա՛մ դիվանագիտական ճանապարհով, կա՛մ ևս մեկ պատերազմ հրահրելով: Պատահական չէ, որ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարեց Սանկտ Պետերբուրգում շրջանակային համաձայնագրի ստորագրման հավանականության մասին:
Այսինքն` Պուտինը նախ՝ փորձելու է կողմերին պարտադրել որևէ փաստաթուղթ ստորագրել, բնականաբար, նույն` ռուսական պլանի շրջանակներում, իսկ չհաջողելու դեպքում փորձելու է նույն նպատակին հասնել ևս մեկ պատերազմի միջոցով: Հաշվի առնելով ապրիլյան պատերազմից հետո ստեղծված ինչպես՝ ներքաղաքական իրավիճակը, այնպես էլ՝ արտաքին մի շարք գործոններ, քիչ հավանական է, որ այս փուլում շրջանակային համաձայնագիր կարող է ստորագրվել: Հատկապես, որ հայկական կողմն այդ հանդիպմանը մասնակցում է, ըստ էության, պարտադրված, չմասնակցել չկարողանալու պատճառով:
Պատահական չէ, որ այս օրերին իշխանության ներկայացուցիչները` խոսելով սանկտպետերբուրգյան հանդիպման մասին, հայտարարում են, թե սխալ է «դուռը շրխկացնելը», հանդիպման հրավերը մերժելը: Դա նշանակում է, որ, եթե Հայաստանը կարողանար մերժել Պուտինի հրավերը՝ կմերժեր: Այսպիսով, Սերժ Սարգսյանի խնդիրը հաջորդ մերժումն է` Սանկտ Պետերբուրգում որևէ փաստաթուղթ ստորագրելու «հրավերի» մերժումը: Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը չի կարող իր ստորագրությունը դնել մի փաստաթղթի տակ, որի նպատակը ձախողելու համար հայկական կողմը 100-ից ավելի զոհ է ունեցել:
Դա ոչ միայն «սխալ կհասկացվի», այլ չի հասկացվի ընդհանրապես` դրանից բխող բոլոր հետևանքներով: Հետևաբար, եթե Պուտինը նպատակադրվել է ցանկացած գնով իրագործել «ռուսական պլանը», ապա շատ ավելի մեծ է հավանականությունն այն բանի, որ նա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին Սանկտ Պետերբուրգում կտեղեկացնի հաջորդ պատերազմի մասին: Կամ կտեղեկացնի միայն Ալիևին:
Ի դեպ, պատահականորեն թե ոչ, Սանկտ Պետերբուրգի հանդիպումը տեղի է ունենալու Բաքվում Ֆորմուլա 1-ի մրցարշավի ավարտի հենց հաջորդ օրը` հունիսի 20-ին: Ապրիլյան պատերազմին հաջորդած ու մինչև այսօր շարունակվող հարաբերական հրադադարը, բազմաթիվ գնահատականներով, պայմանավորված է հենց Ֆորմուլա 1-ով: Հունիսի 20-ից հետո Ադրբեջանի «ձեռքերն ազատ են լինելու»:
Կրկին պատահականորեն թե ոչ, Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումը հաջորդում է Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Պուտինին ուղղված «հաշտվելու» հերթական առաջարկ-խնդրագրերին: Ընդ որում, ինչպես երեկ հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, «Մոսկվան ևս կցանկանար կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ, սակայն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հասկացրել է, որ առանց Թուրքիայի կողմից մի շարք գործողությունների կատարման՝ դա անհնար է»: «Նախագահ Պուտինը քանիցս հայտարարել է, որ Ռուսաստանը կցանկանար Թուրքիայի հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ:
Մոսկվան շատ բարձր է գնահատում այն ժամանակաշրջանը, երբ Թուրքիայի հետ հարաբերությունները եղել են գործընկերային, զարգացած՝ բոլոր ոլորտներում, և առաջին հերթին՝ առևտրատնտեսական ոլորտներում: Եվ մենք խորապես ափսոսում ենք, մենք այդ մասին քանիցս հայտարարել ենք, որ մեր հարաբերությունների նմանատիպ հարուստ փորձը, մեր հարաբերությունների նման բազան մեկ ժամում ոչնչացվեց թուրքական կողմի ագրեսիվ գործողություններով»,- ասել է Պեսկովը: Այն, որ ռուսական կողմը շարունակում է Թուրքիային պահանջներ ներկայացնել, հասկանալի է:
Բայց հասկանալի է նաև, որ Թուրքիայի կողմից մի փոքր քայլն անգամ բավական է՝ ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես Պեսկովն է ասել, «այն ժամանակաշրջանի» մակարդակի վերադարձնելու համար: Հաշվի առնելով Թուրքիայի ներկայիս մեկուսացվածությունն ու խնդիրները միջազգային հանրության հետ, ինչպես նաև՝ դրանց լուծման համար, Ռուսաստանի «գիրկը նետվելու» պատմաքաղաքական անհրաժեշտությունը, ամենևին բացառված չէ, որ մոտ ժամանակներս Էրդողանն արտասանի ռուսների համար այդքան սպասված «ներողություն» բառը` ռուսական ինքնաթիռի խոցման առիթով: Այսինքն` ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման գործընթացն առնվազն սկսվել է:
Իսկ դա նշանակում է, որ Թուրքիայի կողմից համապատասխան քայլերի դեպքում՝ Ռուսաստանն էլ կարող է հանդես գալ պատասխան «ժեստերով», այդ թվում ու, գուցե, առաջին հերթին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման կամ հրահրման գործընթացում:
Սանկտ Պետերբուրգի հանդիպումը, այսպիսով, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար ոչ թե՝ հնարավորություն է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, այլ սպառնալիք` ուղղված խարխլուն խաղաղության դեմ: Ղարաբաղաադրբեջանական սահմանին պետք է պատրաստ լինել ցանկացած սադրանքի:
Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...
Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը
Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին
Մանրամասներ՝ դատախազ Կարեն Խաչատրյանի կյանքից զրկվելու դեպքից.armlur
Գյումրեցի լրագրողին հետապնդում են․ նա լուրջ բացահայտումներ է անում.asekose
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը