- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Երեւանում մայիսի 13-ի գիշերը «Բռավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում կատարելու ընթացքում մահացած Հրաչյա Ֆալանջյանի հարազատները պնդում են, որ դեպքի օրը նրա հագին եղած կարմիր սպորտային տաբատը նրանը չէ: NEWS.am-ի հետ զրույցում Հրաչյայի քույրը` Հայարփին, նշեց, որ Հրաչյան կարմիր սպորտային տաբատ չի ունեցել, բացի այդ, լուսանկարներից եւ տեսահոլովակից երեւում է, որ այդ տաբատը մեծ է եղել նրա հագին. «Նախ նախաքննությամբ պարզվել է, որ Հրաչյային աշխատանքից ազատած չեն եղել, նա այդ օրը հերթապահության է եղել, աշխատանքի է գնացել սոլիդնի հագնված:
Աշխատանքի վայրում ուներ նաեւ սպորտային, մոխրագույն շալվար՝ սպիտակ գծերով, բայց Էդ կարմիր սպարտիվկան իրանը չի, իր հագինը միայն սեւ մայկան ու բոթասներն են եղել: Էդ կարմիր սպարտիվկան որ նայում եք մեծ է ու տակը կտրած է: Իր հագին պետք է լիներ մոխրագույն սպարտիվկա՝ սպիտակ գծերով: Դա էլ է մեզ համար մութ հարց մնում, ինքը լինելով քրեական բաժնի պրոֆեսիոնալ օպեր, շատ լավ գիտեր՝ ինչպես են արվում հանցագործությունները, ու ինքը լայն, կարմիր սպառտիվկայով, բոթասներով չէր կարող գնալ գողության»:
Հայարփի Ֆալանջյանը նշեց, որ իրենք արդեն դիմել են համապատասխան մարմիններին, որպեսզի իրականությունը բացահայտվի: Նրա խոսքով` Հրաչյայի մահվան համար պետք է մեղավորները պատասխան տան: Հայարփին նշեց` տարօրինակ է, որ Ավետիսյանների տուն Հրաչյան մուտք է գործել Էդգարի հետ եւ ընթացքում Հրաչյան ստացել է բազմաթիվ վնասվածքներ, իսկ Էդգարն ընդամենը դանակի երկու հարված. «Եթե սրտին, կամ գլխին ստացած մի դիպուկ հարվածից մահացած լիներ, կհասկանայինք, որ հարվածել են ու մահացել է, բայց էնքան են ծակծկել, գլխի վրա մի հատ սաղ տեղ չկա, ամբողջ գլուխը կոտրած, քիթը ջարդած, աչքը վնասած, Հրաչյայի մարմինը խոշտանգված էր:
Նրան սպանել են խոշտանգելով, հիմա էլ ասում են` ինքնապաշտպանվել են: Էդ ինքնապաշտպանվելու տակ ուզում են իրենց հանցանքը քողարկել, բայց այդպես չի լինելու, մենք ամեն ինչ անելու ենք, որ մեղավորները պատժվեն:
Էս գործը չի մնալու էնպես, որ Հրաչի անունը սեւացնելով` մարդիկ քողարկեն իրենց արածները»,-ասաց նա` նշելով, որ «Բրավոյի» տնօրեն Լյովա Ավետիսյանը, լինելով նախկին ոստիկան, շատ լավ իմանալով, որ մեկ հարվածով կարող էր վնասազերծել նրանց, այնուհետեւ զանգել ոստիկանություն, փոխարենը Հրաչյային բազմաթիվ հարվածներ հասցնելով սպանել են:
Սպանված Հրաչյայի քույրը նաեւ նշեց, որ Հրաչյան մարզված վիճակում է եղել եւ նրան ծեծելն ու սպանելն այնքան էլ հեշտ չէր. «Երբ լուսանկարում Հրաչյային տեսա ընկած լուսամուտի կողքին, առաջինը մտքովս անցավ` Հրաչյա ոնց չես թռել այդտեղից: Ես կարծում եմ, որ այդ գործում շատ մութ բաներ կան, որոնք պետք է բացահայտել ու ընդհանրապես, կարծում եմ, որ այդ կռիվը տան մեջ չի եղել, դրսում է եղել,էս ամեն ինչի հետեւում այլ բան կա թաքնված:»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել: Ավազակային հարձակման մեջ կասկածվում են Հրաչյան ու Էդգարը: Հրաչյա Ֆալանջյանը ավազակային հարձակման ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մահացել է, Էդգարը՝ կալանավորվել:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Հրաչյա Ֆալանջյանը ոստիկան է եղել. նրա նկատմամբ մայիսի 1-ին, կարգապահական կոպիտ խախտման համար նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով նա ազատվել էր աշխատանքից:
Ըստ ոստիկանության՝ ավազակային հարձակման նպատակով Հրաչյան ու Էդգարը լոգարանի պատուհանից մտել են Դոդոխյան 24 տուն, որտեղ հանդիպելով բնակարանատերերի դիմադրությանը՝ ատրճանակի ու դանակի գործադրմամբ հրազենային ու ծակած-կտրած վնասվածքներ են պատճառել նրանց:
Ավազակային հարձակում գործածները նույնպես վնասվածքներ են ստացել, ինչի հետեւանքով Հրաչյա Ֆալանջյանը մահացել է, իսկ Էդգար Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց:
Տանտերերը դիմադրություն են ցույց տվել ու կարողացել են վնասազերծել նրանց, ինչի հետեւանքով Ֆալանջյանը մահացել է, իսկ 57-ամյա Լեւոն Ավետիսանը, նրա տղան՝ 17-ամյա Դավիթ Ավետիսյանը եւ նրանց փեսան՝ 32-ամյա Սամվել Հարությունյանը տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոց է տեղափոխվել նաեւ ավազակային հարձակման մեջ կասկածվող 25-ամյա Էդգար Մանուկյանը:

«Իրավունքի» զրուցակիցն է հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը

Մարտուն Գրիգորյանը խոսեց. գնդակը Վարդան Ղուկասյանի դաշտում է

Զարեհ Սինանյանը կրկին ԱՄՆ է գործուղվել․ կընդունի՞ այս անգամ հայ համայնքը նրան7armlur

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված


