- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Araratnews.am-ն այս տարվա ապրիլի 12-ին գրել էր, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի նախընտրական շտաբերից մեկի պետ Մաքսիմ Հարությունյանը հարձակում էր գործել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Ararartnews.am կայքի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանի վրա։ Հիշեցնենք, որ երբ վերջիններս ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ ահազանգ էին ստացել եւ ժամանել նախընտրական շտաբ, շտաբի պետը հարվածել է նրանց, գցել տեսախցիկը, սպառնացել է վնասել նաեւ ավտոմեքենան։ Արայիկ Հարությունյանն ու Ալեն Սիմոնյանը Հրազդանի ոստիկանական բաժանմունքում հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել։
Դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ապրիլի 18-ին ընդունվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն կարճել է սույն գործը: «Ալեն Սիմոնյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քննված քրեական գործի ընթացքում ձեռք բերված ապացույցների գնահատման հիման վրա որոշում է կայացվել գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու մասին»,- ասված է «Հետքին» տրված ՀՔԾ-ի հայտարարության մեջ:
Araratnews.am-ի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով գործը կարճելուն, մեզ հետ զրույցում նշեց. «Ես այսուհետ ինձ իրավունք եմ վերապահում Հատուկ քննչական ծառայողների նկատմամբ նույն կերպ վարվել, ինչպես վարվեց Վեմո մականունով անձնավորությունը իմ նկատմամբ Հրազդան քաղաքում: Հիմա ես ինչ վատ բան էլ ասեմ՝ տեղին կլինի: Ամոթ է, որ այդ մարդիկ իրենց իրավաբան են անվանում այս պարագայում»: Ալեն Սիմոնյանը նշեց, որ պատրաստվում է ՄԻՊ-ին դիմելու , բացի այդ, ուսումնասիրելու է՝ կա՞ արդյոք որոշումը բողոքարկելու տարբերակ:
Ի պատասխան մեր այն հարցին, թե Հայաստանում ձեւավորվում է ավանդույթ, երբ լրագրողների իրավունքները խախտվում են, բայց կատարողներն անպատիժ են մնում, մասնավորապես, երկու օրից կլրանա Բաղրամյան պողոտայում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով հարուցված քրեական գործի մեկ տարին, սակայն որեւէ առաջընթաց չկա, և արդյո՞ք սա վտանգավոր չէ խոսքի ազատության, ԶԼՄ ներկայացուցիչների համար, Ալեն Սիմոնյանը նշեց. «Երբ Սերժ Սարգսյանը ապրիլյան դեպքերի հաջորդ օրը սկսեց խոսել եւ ներկայացնել ստեղծված իրավիճակը, մի կարեւոր բան ասաց: Ասաց, որ, այո, բաց հասարակությունում պատերազմելը շատ ավելի հեշտ է: Ես ուզում եմ հասկանալ՝ սա՞ է բաց հասարակությունը, որը ինքը պատկերացնում եւ ամպագոռգոռ արտահայտություններ է անում: Բաց հասարակությունը ենթադրում է խոսքի ազատություն, ԶԼՄ-ների ազատություն, եւ պետք չէ համեմատականներ տանել այլ երկրների հետ, ինչպիսիք են, ասենք, Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան եւ այլն, ովքեր կարող են իրենց թույլ տալ եւ երկաթյա վարագույր իջեցնել: Մեր երկիրը, մի վայրկյան ես չեմ կասկածում, եթե հնարավորություն ունենա նման քայլեր անի, լրագրող սպանի եւ դրսի գրանտներից չզրկվի, ոստիկանությունը եւ դատախազությունն իրենք այդ քայլին կդիմեն, եթե ցանկություն լինի «Մարտի մեկ» անելու, իրենք նորից այդ քայլը կանեն: Ամեն օր իրենք այդ ամենն ապացուցում են, եւ իմ այս ամբողջ ասածը միանշանակ կապ ունի իրար հետ»: Ըստ Սիմոնյանի՝ այս ամենը արտացոլում է այսօրվա Հայաստանը: «Որի պատճառով բանակում նման խնդիրներ ունենք, որի մասին բարձրաձայնել եւ բարձրաձայնում ենք, որի պատճառով իշխանությունը լեգիտիմ չէ, որի պատճառով ՃՈ-ն կաշառք է վերցնում, որովհետեւ գիտի, որ իրենից վերեւում էլ են կաշառք վերցնում, Խաչատրյան Գագոն էլ է վերցնում, նախագահն էլ իր փայն է վերցնում: Այս ամենը մի ամբողջ շղթա է, եւ, հետեւաբար, թող ոչ մեկը չզարմանա, թե ինչու մեր երկրում այսպես եղավ, ոչ թե այլ կերպ»,- եզրափակեց Սիմոնյանը:
Նշենք, որ Ալեն Սիմոնյանին գործը կարճելու մասին ՀՔԾ-ից տեղյակ չեն պահել: Մեկ անգամ եւս ներկայացնում ենք ապրիլի 12-ին Հրազդանում տեղի ունեցած միջադեպի տեսանյութը:

Shprot- Կարդում եմ Նիկոլ Փաշինյանի գիրքը

Սփյուռքի առաջ՝ Գրիշա Սանդալյանի Հաղորդման հյուրն է «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը

Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik

Ժողովուրդը դե՞մ է բոլորին. Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. Realpolitik

Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է

Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը

Սենսացիա։Աղազարյանը խոստովանել է,որ Նիկոլը գործել է Սերժ Սարգսյանի ցուցումով...

Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ

Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր

Մանրամասներ՝ դատախազ Կարեն Խաչատրյանի կյանքից զրկվելու դեպքից.armlur

Գյումրեցի լրագրողին հետապնդում են․ նա լուրջ բացահայտումներ է անում.asekose

Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը

Իր սեփական բնակարանը գրավ է դրել փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն օգնելու համար և ահա քեզ պատասխան․․․

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ․ 9 հոգանոց ընտանիքին դուրս են հանում Ֆիրդուսի 13 հասցեում գտնվող շենքից

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեսպաններ նշանակվում են ոչ պրոֆեսիոնալ ՔՊ-ականները

Թմրամիջոցների դեմ պայքարը Քննչական կոմիտեի կողմից՝ 2023 թվականին․ ամփոփում Հ1-ի հետ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԲԱԿԵՐԻՑ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է ԼՎԱՑՔԻ ՊԱՐԱՆՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք

Դասական թալան է. ՔՊ-ականները հին օլիգարխների հետ փայ են մտնում. «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղմկահարույց բացահայտում․ Աբովյան քաղաքում հայրը 2 տարեկան զույգ երեխաներին 40 հազարի դիմաց սեռական շահագործման է տվել.armlur


