USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 29 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Թրամփը Քլինթոնին «համաշխարհային մասշտաբի ստախոս» Է համարել
2016-06-22 23:50:00
Տպել Տպել

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդ Դոնալդ Թրամփն իր մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնին համարել Է «համաշխարհային մասշտաբի ստախոս»՝ նրան մեղադրելով կոռուպցիայի եւ անիրազեկության մեջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը:

«Հիլարի Քլինթոնը, հնարավոր Է, ամենակոռումպացված մարդն Է, որը երբեւԷ հավակնել Է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին»,- ասել Է Թրամփը՝ Նյու Յորքում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ:  

Քլինթոնը «կատարելության Է հասցրել անձնական հարստացման եւ գողության քաղաքականությունը»,- ասել Է միլիարդատերը: Նրա խոսքով՝ Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնում որոշումներ Է կայացրել Քլինթոնների հիմնադրամի եւ դրա հետ կապված բարեգործական կազմակերպությունների   ազդեցության ներքո: Բացի դրանից, ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, Թրամփն իր ախոյանուհուն մեղադրել Է կաշառքների դիմաց բռնապետական վարչակարգերին օգնելու մեջ եւ հայտարարել Է, որ Պետդեպարտամենտի ղեկավարման երկու տարում Քլինթոնը 21,6 միլիոն դոլար Է վաստակել:

orer.am

Այս նյութը դիտել են - 1429 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook