USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանն այցելել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության կենտրոնական գրասենյակ (ֆոտոշարք)
2016-06-24 12:03:00
Տպել Տպել

 

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր այցելել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության կենտրոնական գրասենյակ և հանդիպել կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանիհետ։

Հանդիպմանը նաև մասնակցել են ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, նույն բաժնի քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը, կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը։

Վարդան Օսկանյանը հյուրերին ներկայացրել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ստեղծման հիմնական նպատակները և հեռանկարները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական զարգացումները, Ընտրական օրենսգիրքը և 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հնարավոր զարգացումները։

Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը, դրա շուրջ ընթացող բանակցությունները և կարգավորման հնարավորությունները։

«Միացյալ Նահանգները հետամուտ է Մինսկի խմբի գործընթացի միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք նաև շարունակում ենք հավատարիմ մնալ Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդմանն ու տնտեսության զարգացմանն աջակցելու մեր հանձնառությանը: Սա ներառում է ընտրական բարեփոխումները, ինչը պետք է հասարակության տարբեր ձայների համար ընդունելի լինի և արժանանա նրանց աջակցությանը»,-ասել է դեսպան Միլսը:

Վարդան Օսկանյանը բարձր է գնահատել ԱՄՆ–ի դերակատարությունը Հայաստանի անկախության այս 25 տարվա ընթացքում, կառուցողական ներդրումը ԼՂ հարցի կարգավորման և Հայաստանի ժողովրդավարացման ու զարգացման գործընթացում։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի ծառայություն



Այս նյութը դիտել են - 1680 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook