- 2024-12-14 14:04:00Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2024-12-13 09:53:00Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
- 2024-12-12 21:32:00Էրդողանը կմտնի՞ Երևան
- 2024-12-08 01:58:00Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
- 2024-12-06 12:01:00Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
- 2024-12-05 16:56:00Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
- 2024-12-02 23:58:00«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նման այցերի պարբերականությունը, որոնք, Նախագահի համոզմամբ, դրական են անդրադառնում տարբեր ոլորտներում երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման վրա: Նկատի առնելով, որ տիկին Բրինքի Հայաստան այցի օրակարգում է նաև Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը, Սերժ Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը նախապատրաստվում է աշնանը Վաշինգտոնում կայանալիք հանձնաժողովի հերթական նիստին:
Նախագահը բարձր է գնահատել ՀՀ տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայաց-մանը տարիներ շարունակ ցուցաբերված ԱՄՆ աջակցությունն ու տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ Միացյալ Նահանգների կառավարության շարունակական ջանքերը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը:
Բրիջիթ Բրինքը ներկայացրել է Հայաստան իր այցի շրջանակներում պետական պաշտոնյաների, երիտասարդ ձեռնարկատերերի, քաղաքացիական հասարակության, խորհրդարանականների հետ ունեցած հանդիպումներից տպավորությունները, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի պատշաճ նախապատրաստության նպատակով իրականացվող աշխատանքները:
Նշելով, որ նա թեև Հայաստան է ժամանել առավելապես տնտեսական համագործակցության հարցերի վրա իր ուշադրությունը կենտրոնացնելու նպատակով, տիկին Բրինքը համոզվածություն է հայտնել, որ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, այդ թվում ՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը զգալիորեն կնպաստեն տնտեսության զարգացմանը և տարածաշրջանի բարօրությանը: Այդ համատեքստում նա ՀՀ Նախագահից հետաքրքրվել է վերջերս Սանկտ Պետերբուրգում ԼՂ հիմնախնդրի հարցով կայացած հանդիպման արդյունքներով և հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր առաջընթացի հեռանկարի վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետով: Հանրապետության Նախագահը հյուրին հանգամանորեն ներկայացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացման ուղղությամբ իրագործվող քայլերին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին:
Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս
Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ
Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ
ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա
ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել
Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ
Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան
Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում
Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները
«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին
ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն
Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին
Պաշտոնական հաղորդագրություն Արցախից
Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել
ՀՀ գլխավոր դատախազություն. միջնորդագիր
ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել
ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ
Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
Հայտարարություն․ Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև
Թող ինձ դավաճան ասեն, բայց ես էդ որոշումը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյան
Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄՆ
Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով կմեկնեն Թուրքիա