- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հուլիսի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Կիևում մասնակցեց Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը։
Ելույթ ունենալով հանդիպմանը` նախարար Նալբանդյանը նշեց. «Այս տարի մենք արդեն երկու անգամ հանդիպել ենք՝ Պրահայում և Բրյուսելում՝ քննարկելու Եվրոպական միության հետ համագործակցության մեր տեսլականը և Արևելյան գործընկերության շրջանակներում բազմակողմ հարաբերությունների հեռանկարները: Հուսով ենք, որ ԵՄ-ն կկարողանա շուտափույթ հաղթահարել Բրեքսիթի արդյունքում ստեղծված իրավիճակը: Հայաստանը շարունակելու է Եվրոպական միության, ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև Միացյալ Թագավորության հետ փոխգործակցությունն առավել զարգացնելուն և խորացնելուն ուղղված ջանքերը:
Այս ձևաչափով Թբիլիսիում կայացած մեր վերջին հանդիպմանը հաջորդած ամիսները բեղմնավոր էին Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսակետից: Անցյալ տարվա դեկտեմբերին մեկնարկեցին Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունները: Այս համաձայնագիրն արտացոլելու է մեր երկկողմ հարաբերությունների խորությունը և էությունը, ինչպես նաև նոր ուղեցույցեր է նախանշելու՝ ամուր և համընդգրկուն գործընկերության համար: Մինչ օրս բանակցությունների չորս փուլ է անցկացվել, որոնց արդյունքում շոշափելի առաջընթաց է արձանագրվել:
2015թ. մայիսին կայացած Ռիգայի գագաթաժողովի արդյունքները և ընդունված Համատեղ հռչակագիրը նախանշեցին առաջիկա տարիներին մեր գործընկերության և համագործակցության միասնական տեսլականը:
Անցած տարվա դեկտեմբերին ստորագրվել է Փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության (COSME) ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը: Մեկ ամիս առաջ Հայաստանը միացել է հետազոտության և նորարարության «Հորիզոն 2020» ծրագրին: Մենք նախատեսում ենք մոտ ապագայում միանալ նաև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին, որն առաջարկում է մշակութային փոխանակումների առավել լայն շրջանակ, ինչպես նաև ակնկալում ենք այս տարի սկսել Ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունները:
Մեր հասարակություններն առավել մերձեցնելու կարևոր նախապայմաններից մեկը շարունակում է մնալ շարժունակությունը: Մեկ ամիս առաջ Երևանում անցկացվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերի իրականացման հարցերով մոնիտորինգային համատեղ կոմիտեների երրորդ հանդիպումը: Կողմերն արձանագրեցին այդ համաձայնագրերի հաջող իրագործումը: Ակնկալում ենք մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի միջոցով կյանքի կոչել ազատ տեղաշարժի և ժողովուրդների միջև կապերն ամրապնդելու մեր ընդհանուր հանձնառությունը»:
Խոսելով Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին` Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Հայաստանի կառավարությունը շարունակում է ժողովրդավարական կառույցների ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացը: Մայիսի 25-ին Ազգային ժողովն ընդունեց նոր Ընտրական օրենսգիրք: Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ համատեղ եզրակացության մեջ գոհունակությամբ արձանագրվում են «իշխանությունների կողմից գործադրված շոշափելի ջանքերը՝ հաշվի առնելով ներքին շահառուների լայն ներգրավման հիման վրա արված առաջարկությունները», և նշվում է, որ «ընտրական օրենսգրքի նախագիծը կարող է համապատասխան հիմք ապահովել ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար»:
Լրացուցիչ առաջընթաց ապահովելու նպատակով՝ Հայաստանի կառավարությունը շարունակեց աշխատել ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ, ինչի արդյունքում կառավարության և խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների միջև կնքվեց Ընտրական օրենսգրքում նոր փոփոխություններ ընդգրկելու վերաբերյալ պայմանավորվածություն՝ ուղղված Հայաստանում ընտրական գործընթացներն առավել արդար, համընդգրկուն և թափանցիկ դարձնելուն:
Այս համատեքստում թույլ տվեք նշել, որ մենք մեծապես կարևորում ենք տարիների ընթացքում ԵՄ կողմից մեր երկրին ցուցաբերված շարունակական աջակցությունը և օժանդակությունը, որը կարևոր դերակատարություն է ունեցել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում»:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով ձեռնարկվող ջանքերին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց. «Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները, առաջին հերթին, նպատակ ունեին կայունացնելու ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված, միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցված լայնամասշտաբ ագրեսիվ գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, նախևառաջ, անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին հատուկ շեշտվել է և ինչի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գագաթաժողովներին՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում, զինադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում:
Ցավոք, երկու գագաթաժողովներից հետո Ադրբեջանը փորձում է անտեսել ձեռք բերված համաձայնությունները՝ խոչընդոտելով խաղաղ գործընթացի առաջխաղացումը: Հայաստանը եռանախագահների հետ միասին շարունակելու է ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»։
Եզրափակելով իր խոսքը՝ նախարար Նալբանդյանն առաջարկեց Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հաջորդ հանդիպումը հյուրընկալել Երևանում:
Հանդիպումից հետո պատվիրակությունների ղեկավարները հանդես եկանհամատեղ մամլո ասուլիսով։

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս

Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ

Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ

ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան

Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում

Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները

«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին

ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն

Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

Ալեն Սիմոնյանն ԱԺ աշխատակազմին պարգևավճար տալու մասին կարգադրություն է ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազություն. միջնորդագիր

ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել

ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՊՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ՎԱՇՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Հայտարարություն․ Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև

Թող ինձ դավաճան ասեն, բայց ես էդ որոշումը ստորագրելու եմ․ Նիկոլ Փաշինյան

Սուրեն Պապիկյանը մեկնել է ԱՄՆ

Էդուարդ Աղաջանյանն ու Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով կմեկնեն Թուրքիա


