USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վարչապետն ընդունել է ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահին
2016-07-14 09:32:00
Տպել Տպել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակությանը: 
Վարչապետը բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունները և կարևորել հայ-իրանական բարձր մակարդակի փոխայցելությունները՝ նշելով, որ դրանք նպաստում են քաղաքական, տնտեսական, իրավական և այլ ոլորտներում հարաբերությունների հետագա խորացմանն ու ամրապնդմանը:

Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ պարոն Սերաջի այցը մեր երկիր և ՀՀ քննչական կոմիտեի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նոր ազդակ կհաղորդեն իրավական ոլորտում համագործակցության սերտացմանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ հայ-իրանական փոխգործակցությունը դինամիկ զարգանում է, արդյունավետ իրականացվում են տարբեր համատեղ ծրագրեր, այդ թվում՝ Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքները: 

Նասեր Սերաջը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները և շնորհակալություն հայտնել ընդունելության համար: ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահը նշել է, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև առկա են բարեկամական ու եղբայրական հարաբերություններ և ընդգծել, որ իրանական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնել ու ընդլայնել համագործակցությունը բոլոր ոլորտներում: Կարևորվել է նաև իրավական ոլորտում համագործակցության խորացումը:

Պարոն Սերաջի համոզմամբ՝ երկու երկրների միջև առանց վիզայի ռեժիմի հաստատումը կնպաստի զբոսաշրջության հետագա զարգացմանը: 
Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Նասեր Սերաջն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Այս նյութը դիտել են - 1320 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook