USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վ. Բալասանյանի հետ բանակցություններն ավարտվել են. «Սասնա ծռերի» դիրքորոշումն անփոփոխ է. պահանջում են Ս. Սարգսյանի հրաժարականը
2016-07-21 11:41:00
Տպել Տպել

Քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում ավարտվել են Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի եւ «Սասնա ծռեր» խմբի ներկայացուցիչների միջեւ կայացած բանակցությունները: Հիմնադիր խորհրդարանի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, թե Վ. Բալասանյանն իր սեփական նախաձեռնությամբ էր եկել հանդիպելու «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ:

Մեր այն հարցին, թե մասնավորապես ինչի՞ շուրջ են բանակցել, Վ. Ավետիսյանն ասաց, թե չի ցանկանում մանրամասնել բանակցությունների բովանդակությունը, միայն նշեց, թե ինչպիսի տեսակետ են ներկայացրել իրենք.

«Նա ներկայացրեց իր նկատառումները, մենք՝ մեր դիրքորոշումը, գրի առավ երկուսն էլ ու գնաց, բովանդակության մասին չեմ ուզում հայտնել»,- ասաց Վ. Ավետիսյանը՝ հավելելով, որ «Սասնա ծռեր» խմբի դիրքորոշումը մնում է անփոփոխ. պահանջում են Ս. Սարգսյանի հրաժարականը, որին հաջորդելու է ժողովրդի վստահության կառավարության ձեւավորումը.

«Մենք ուրիշ լուծում չենք տեսնում, մեր պատկերացրած լուծումը հետեւյալ սպեկտրի մեջ է, կամ Ս. Սարգսյանը շարունակում է բռնություն գործադրել այս պահին իր նկատմամբ թշնամացած ժողովրդի նկատմամբ, սպանում է լայնածավալ ապստամբություն եւ ժողովրդի դատաստանի առարկա է դառնում: Մյուսը, որ ինքը հրաժարվում է, եւ ձեւավորվում է ժողովրդի վստահության կառավարություն քաղաքակիրթ ձեւով, այս սպեկտրի մեջ կարող է առաջանալ որեւէ ոսկե միջին, կոնկրետ կետն այդ սպեկտրի որոշվելու է Ս. Սարգսյանի գործած մեղքերով:

Եթե նա կատարել է ծանր հանցագործություններ, ապա ըստ այդմ պատասխան կտա, սա է այն սպեկտրը, որի մեջ պետք է լինի լուծումը, մենք առաջարկում ենք միանգամից ներքեւի կետից սկսել, որ հրաժարական տա: Ուրիշ տարբերակ մենք չենք քննարկում, թե ով ինչ լուծում կառաջարկի, եթե այդ սպեկտրի մեջ չէ, մենք չենք ընդունում»,- եզրափակեց Վ. Ավետիսյանը:

Հերմինե Մկրտչյան

Այս նյութը դիտել են - 7796 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook